Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)

13 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)

 Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգերին՝ ուղեկցությամբ  բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի:

 Պարոն Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին:

 Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց հյուրերին՝ ուրախություն հայտնելով հայրենիքում բանաստեղծի ժառանգներին միասնական և համախմբված տեսնելու առիթով: Քաղցրությամբ հիշելով բանաստեղծի զավակների հետ Մոսկվայում իր հանդիպումներն ու զրույցները` Նորին Սրբությունն ընդգծեց, որ Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է և անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կյանքում` հավելելով, որ նրա ստեղծագործությունները սիրելի և ուսանելի են յուրաքանչյուր հայորդու համար: Վեհափառ Հայրապետը նշեց, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս տոնախմբվելու են մեր ժողովրդի երկու մեծերի` Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները:

 Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվեց Թումանյանի ժառանգներից յուրաքանչյուրի գործունեությամբ, ծանոթացավ վերջին հոբելյանական հրատարակություններին, ապա մաղթեց, որ մշտապես նախանձախնդիր լինեն բանաստեղծի թողած ժառանգության հանդեպ:

13 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)13 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)13 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)13 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)13 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)13 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Հովհաննես Թումանյանի ժառանգներին (նկարներ)