Աղոթք Ծիծեռնակաբերդում Սումգայիթի ջարդերի տարելիցի առիթով (նկարներ)

 Փետրվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պետական այրերի հետ միասին հարգանքի տուրք մատուցեց Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի տարելիցի առիթով:

 Ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությունից հետո Ամենայն Հայոց Հայրապետը Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի,  ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հետ աղոթք բարձրացրեց Սումգայիթում զոհվածների հոգիների հանգստության համար, ապա ծաղիկներ դրեց նրանց հիշատակին կանգնեցված խաչքարերի առջև: