Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Teranyndaraj 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ` ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ Է՞, ԹԷ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ
Քրիստոնեական

ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ` ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ Է՞, ԹԷ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ

Published: 13 Փետրվարի, 2014
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Երեկ մի անձ այս հարցումն էր ուղղել ինձ: Թէեւ համացանցում եւ այլուր այս հարցմանը տարբեր հոգեւորականներ պատասխաններ տուել են, այնուհանդերձ մտածեցի մէկ անգամ եւս որոշ տեղեկութիւններ հաղորդել այս ուղղութեամբ:

Ուրեմն տօնը հեթանոսական է՞, թէ քրիստոնէական:

Պատասխանս պիտի լինէր` այս տօնը ազգային-քրիստոնէական տօն է եւ իր մէջ ներառնում է տարրեր ու երանգներ թէ նախաքրիստոնէական ժամանակներից եւ թէ յետքրիստոնէական: Ոչ մէկ խնդիր չկայ, ասել եւ բարձրաձայնել, որ կրակ վառելը, նրա վրայից թռչելը, կրակին պաշտամունք մատուցելը եղել է հայերիս մօտ տարածուած նախաքրիստոնէական ժամանակներից: Պատմութիւնը շարունակուել է, փոխուել է նրա հեթանոսական հաւատքը եւ նա ընդունել է քրիստոնէութիւն եւ իր սիրտը բացել Աստծու Միածին Որդուն Յիսուս Քրիստոսին եւ Նրան ընդունել որպէս Միակ ու Ճշմարիտ Աստուած ու Փրկիչ:

Քրիստոնեայ դառնալով հայը չի դադարել հայ լինելուց, նախաքրիստոնէական պատմութիւն ու ինքնութիւն ունենալուց: Եւ, փառք Աստուծոյ, մեր եկեղեցին պահել ու սերունդներին է փոխանցել որոշ հայկական սովորութիւններ ու աւանդութիւններ, որոնք արմատացած են եղել ժողովրդի մէջ: Եւ լաւ է արել, որ պահել է (Այս տողը բոլոր նրանց համար, ովքեր քննադատում են Հայ Եկեղեցու սովորութիւններն ու աւանդութիւնները, որոնք նախաքրիստոնէական ծագում ունեն): Ինչու պիտի չպահեր, չէ որ այդ աւանդութիւնները մեր գոյնն են ու համը, մեր ինքնութիւնը, մեր արմատն ու յիշողութիւնը: Մեր պատմութիւնն են, որը յստակ է, որ չի սկսել քրիստոնէութեամբ: Մաղթում եմ, որ ազգաբոյր սովորութիւններն ու աւանդութիւնները միշտ վառ մնան մեր ժողովրդի զաւակների մէջ եւ փոխանցուեն սերնդէ-սերունդ:

Քրիստոնէութեամբ մենք ձեռք են բերել նոր հաւատք, դարձել ենք դէպի ճշմարիտ Աստուած, ընդունել ենք Նրան որպէս Երկնաւոր Հայր եւ Նրա Որդուն էլ, որպէս Տէր ու Փրկիչ: Քրիստոնէութեամբ մեր պատմութիւնը շարունակուել է ու մենք քայլել ենք դարերի հոլովոյթներով ու շարունակել մեր երթը դէպի յաւիտէնութիւն: Արարել ենք, ստեղծել ուրոյն քրիստոնէական մշակոյթ եւ այն թրծել մեր հայութեամբ, որով էլ մենք այսօր հպարտօրէն ներկայանում ենք աշխարհին, որպէս քրիստոնեայ առաջին ազգ ու պետութիւն:

Իսկ Տեառնընդառաջ բառն արդէն բնորոշում է տօնը քրիստոնէական իմաստով` Տիրոջն ընդառաջ ելնել, քառասնօրեայ մանուկ Յիսուսին դիմաւորել եւ հոգով ու սրտով Նրա հետ լինել` Տէր ընդ ձեզ, Տէրընդեզ, Տէրնտես: Այս գեղեցիկ տօնի առիթով մաղթում եմ, որ նաեւ մեզանից իւրաքանչիւրը հոգեւոր իմաստով ընդառաջ ելնի Տիրոջը, Յիսուս Քրիստոսին ընդունի որպէս լոյսն աշխարհի, բացի իր սիրտն ու հոգին այդ լոյսին եւ լուսաւորուի Տիրոջ յաւիտենական լոյս հաւատքով:

Գրառում՝ www.facebook.com/vardaser?fref=ts

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 13 Եշ. Դ օր Առաջաւորաց պահոց։ Յիշատակ Յովնանու մարգարէին
Հաջորդ նյութը Astvacashunch 2 Փետրվարի 14 † Ուր. Ե օր Առաջաւորաց պահոց։ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ։ Տօն քառասնօրեայ գալըստեանն Քրիստոսի ի Տաճարն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Erazner
Քրիստոնեական

Երազների հոգևոր բացատրությունը

13 Հուլիսի, 2017
Astvacashunch 2
Քրիստոնեական

Աստվածաշնչյան պատմություն թե՞ առասպել

27 Դեկտեմբերի, 2014
Ararchagorcutyun 235
Քրիստոնեական

Իսահակ վարդապետ. Արարչագործություն (մարդու ստեղծումն ու ընտանիքի դերակատարությունը)

5 Ապրիլի, 2019
Քրիստոնեական

Ինքնաճանաչողությունից աստվածճանաչողություն տանող ընթացքը

18 Ապրիլի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?