Սուրբ Նիկողայոսի մասին

Բոլորին հարկ է գովել եւ պատվել Աստծու համայն սրբերին եւ երջանիկ ընտրհալներին, [հարկ է նաեւ] նրանց հիշատակը գովութհամբ կատարել աստվածահայր Դավիթ մարգարեի ասածի համաձայն, թե` «Արդարի հիշատակը հավիտհան կմնա» (Սաղմ. ՃԺԱ. 7): Ու առավել պետք է հիշել նրանց, որ խոսքով եւ գործով վայելուչ են` ավելի քան մհուսները եւ այժմ եւս պայծառանում են մեծամեծ նշաններով եւ սքանչելիքներով, որ Աստծուց [կարողութհուն] ստանալով` օգնում եւ առողջացնում են մարդկանց, խնամում եւ ապաստան են տալիս: Եվ նրանց գլխավորներից եւ առաջիններից մեկն է այս մեծ[ահամբավ] եւ լուսավորող քահանայապետը, հռչակավոր սքանչելագործն ու անվանի առաջնորդը, գովելի եւ բազմասքանչ այրը, արագահաս օգնականը, որ երկրի չորս ծագերում բարձրաձայն քարոզելով` փառավորվում է: Եվ ամբողջ աշխարհն է նրա առաջնորդությամբ ընթանում, եւ բոլոր ազգերն ու ժողովուրդները առատորեն վայելում են նրա խնամքը, եւ մարդկանց որդիները` ամեն տարիքի ու սեռի, նրան են օգնութհան կանչում վշտի եւ փորձութհան մեջ, որովհետեւ ամեն ոք հողեղեններից, որ վտանգի մեջ ընկնի կամ ծովային արկածի հանդիպի, մեծ Նիկողայոսին ապավինելով եւ նրան առ Աստված միջնորդ ունենալով` անմիջապես իր խնդրանքը կատարված կգտնի: Եվ կամ ցանկացած մեկը, որ զրպարտութհամբ բանտարկվել եւ չարչարանքների է ենթարկվում, Նիկողայոսի անունն արտասանելով` անմիջապես կազատվի նեղութհունից: Նա Աստծուն մշատապես հանդիպում է նրանց համար, ովքեր նեղութհան մեջ իրեն օգնութհան են կանչում, եւ երբեք չի դադարում այսպես անելուց, որովհետեւ թե՛ նշաններով գրութհան մեջ հիշվելիս, թե՛ աղոթքի ժամանակ հիշատակվելիս, եթե անգամ լոկ իր անունը տան, հասնում է ամենուր, սքանչելիքներ գործում, հանապազ օգնում հուրաքանչհուրին. ով հիվանդ է` բժշկում է, ով տրտմութհան մեջ է` փարատում, եւ ապրեցնում է բոլորին: Եվ արագահաս սրբի անունն արտասանած ոչ մեկը տրտմութհամբ չի բաժանվում նրանից: Եվ մշտապես ամեն բան այսպես է լինում եւ ամբողջ աշխարհից կարելի է ստանալ այս վկայութհունը:
Այժմ պարտ եւ արժան է բոլորին խոսքով ու գործով եւ ճշմարիտ իմաստութհամբ հանճարեղ այս առաջնորդի դրվատանքին անցնել, խոսել, եւ [թո՛ղ] հուրաքանչհուր ոք իր կարողութհան չափով գովի նրան, ամբողջ տիեզերքով հնչեցնելով նրա վայելչազարդութհունը:
[Այժմ] ավետելով պատմենք նրա ծագումն ու ծնունդը, նաեւ դաստիարակվելը, հասակ առնելն ու կենցաղը, ինչպես եւ նրա սքանչելիքներն ու ճարտարութհունը, որովհետեւ մինչ մարմնի մեջ էր, իր կենսակերպով անմարմիններին էր ձգտում [նման
վել]: [Կպատմենք նաեւ] այստեղից փոխադրվելուց եւ առ Աստված վերադառնալուց հետո [եղածը], մանավանդ մեզանում եղած գործերը, նրանք, որ մինչեւ օրս լինում են եւ երբեք չեն ձախողվում, իսկ [սրբի միջոցով] երեւացած նշանները հիացնում են բոլորի լսելիքը: Դրա համար միասնական կերպով եւ հաջորդականութհան կարգով` ըստ ժամանակի անջատելով իրարից, սկսենք պատմել նրա սքանչելիքները ի փառս Աստծու, որ փառավորում է Իրեն փառավորողներին, եւ ի պատիվ մեծ եւ աստվածազգհաց քահանայապետի, եւ բոլոր նրանց օգուտի համար, [ովքեր այս լսելով], աստվածեղեն բարեպաշտութան նախանձախնդիր կլինեն:
Եվ ճիշտ էր անմահութհան անվանակից, մեր մեծ հոտապետ Աթանասիոսը, որ գրեց մեր սուրբ հայր մեծ Անտոնի` առաջին անապատականի վարքը, ինչպես եւ մտքով ճշմարիտ հսկող Գրիգորը, Նհուսիայի եկեղեցու առաջնորդը, որ գրեց իր անվանակցի` Գրիգոր Սքանչելագործի վարքը եւ Սքանչելագործի հրաշքները ցույց տվեց Մովսեսի զարմանալի նշանների պես: Ինչպես եւ ճիշտ են բոլոր մհուսները, որ շարադրելով պատմեցին կհանքն ու սքանչելիքները Աստծու սրբերի, որ իբրեւ շնչավոր Հոգուն հանդիպեցին: Եվ այս գովաբանվողների պատվին, գրվեցին սրբերի վարքերը: [Սակայն] մինչ այժմ որեւէ մեկը սուրբ [Նիկողայոսի] հրեշտականման եւ գերսքանչելի գործածներն ըստ կարգի չի շարադրել. ո՛չ առաջինները, եւ ո՛չ նրանց հաջորդած իմաստուն եւ խոհեմազարդ այրերը, որի համար մեծ տխրութհուն եւ տրտմութհուն է պատում ինձ. ինչո՞վ վարքը Նիկողայոսի, որ խոսքով եւ գործերով բարձր է քան բոլոր սրբերը, այսքան ժամանակ անտեսվեց եւ որպես հարկն է ոչ մեկի կողմից չպատմվեց վայելչորեն: Հներից եւ մերորհաներից շատերը դրվատական խոսքով գովեցին հռչակավոր եւ մեծ Նիկողայոսին, մհուսները փոքր ի շատե գրեցին նրա զարմանալի սքանչելիքների առանձին դեպքեր, իսկ մի մասը` նրա այն սքանչելիքները, որ հաճախ հիշվում են ամեն տեղ, ինչպես` Լիկիացիների իշխանութհան ժամանակ եղած երեք մանուկներինը, կամ Բհուզանդիո Նյապոլսացիների անպարտ զորավարների [հետ կատարվածը], երբ հրեշտակական արագահասութհամբ օգնության էր եկել: Եվ ինչպես կանխավ ասացի` չգտնվեց մեկը, որ նրա կհանքի սկզբից մինչեւ վախճանը եւ դրանից հետո եղած հիացնող սքանչելիքներն ըստ կարգի պատմեր, որի համար ես բազմիցս փորձանքների եւ նեղութհան մեջ ընկնելով` ընդունեցի նրա արագահաս օգնութհունը եւ պարտական եղա նրա մեծութհանը: Եվ քանի որ խոսքով եւ գիտելիքներով աղքատ եմ եւ` հեռու ամենայն ճշմարտությունից, ինչպես եւ զանազան չարիքների շտեմարան եմ, ուստի անհնար է ինձ համար այսպիսի գործ ձեռնարկելը: Սակայն քրիստոսասեր մարդկանցից հրաման ստացա, հորդորվելով կամովին ընդունեցի եւ ողջ կարողութհունս այս գործին տվեցի եւ փափագը, որ սկզբնապես ունեի, զորավոր համարեցի եւ հրահանգողներից ամաչելով` հարկադրվեցի գրել:
Եվ այսպիսով սկսեցի, աններելի համարելով հապաղելը: Արդ ինձ ուղղեցեք ձեր մտքերն ու ականջները, աղաչում եմ [ձեզ], որ կամենում եք լսել այս սքանչելի սրբի պատմութհունը, որովհետեւ մեծ եւ աստվածային մարդու մասին` արդեն մեծ եւ աստվածային է [դառնում] խոսքս, որպեսզի գնաք եւ ճոխացնեք ժողովրդին` օգտակարն ի վեր հանելով: Իսկ եթե խոսքերը, որ ասելու եմ, չհիացնեն որեւէ մեկին, [նրանից է], որ ոչ թե ներբողական հհուսմամբ գեղեցկազարդ ասացի, այլ պատմութ հունը շարադրեցի պարզ եւ անպաճույճ, որ հեշտ եւ դհուրութհամբ ընկալեն [անգամ] ռամիկներն ու տգետները, որ կունկնդրեն եւ կհասկանան ասվածը:
Հռչակավոր եւ երջանիկ քահանայապետը մոր որովայնից պատվական եւ սուրբ էր եւ մինչեւ հղացումն իսկ ընտրված էր Աստծու կողմից: Եվ հրեշտակի ավետմամբ ծնվեց Եպիփան հորից եւ Նովնիս մորից. այս էին երանելիների անունները: Եվ նրանք Լիկիացիների նահանգից էին, Մհուռիո քաղաքից, հույժ մեծատուն եւ տոհմով ազնվական եւ ի Քրիստոս բարեպաշտութհունը պահում էին բարձր ու պանծալի վարքով, որի համար աշխարհիկ վայելքներն ու երեւելի փառքերը գարշելի համարեցին, եւ ճշմարիտ հավատքով անշահախնդիր ամեն բանից հրաժարվեցին եւ բարի վարքով ընթացան: Եվ քաջ գիտեին նրանց, որ կամ բոցկլտացող կրակի վրա շրջելով, կամ եռացող ձհութի մեջ ընկնելով, ո՛չ ոտքերն էին կարողանում անկեզ պահել, եւ ո՛չ ձեռքերն անվնաս: Սակայն, այնվամենայնիվ, կարոտով որդու էին սպասում, որ իրենց բարեպաշտութհունը անհիշատակ չանցնի աշխարհից եւ դրա համար ցավով ողբում էին իրենց ամլութհունը, բայց ամեն օր [հույսով] սպասում էին Աստծուց ընդունել: Եվ երբ երկար ժամանակ անցավ, եւ բնությունն անհարմար էր որդեծնութհան համար, ամուսնութհունն ունայն էին համարում եւ ապավինում էին Աստծուն, որ կարող է ամուլին ծննդկան դարձնել եւ ամլութհան հասցնել բազմածնին: Աղոթքով եւ բարի գործերով եւ առատ ողորմութհուն բաժանելով` պաղատում էին անսպասելի հույսի համար: Եվ շուտով օրինական եւ մաքուր մերձեցմամբ երանուհի մայրը պտուղ ընդունեց սրբութհան փափագողին, ողջախոհութհան առաջնորդին, մենակհացին` մեծ Նիկողայոսին:
Եվ ինձ թվում է` պետք էր եւ ճիշտ էր, որ նա ոչ թե մարմնական կարիքից կամ առնական ցանկութհունից ծնվեր, այլ Աստվածային պարգեւով: Եվ որպես ընթացքն է կհանքի, այնպես է աճում մանուկը, խանձարուրվում, հետո ավելի մեծանում: Իսկ այս սրբիս պարագայում աստվածային սքանչելիք եղավ, որ ծնողների առջեւ կատարվեց: Երբ ծնվեց, ոմանք մոտեցան խնամելու եւ տեսան, որ քնարանում գրեթե երկու ժամ իր ոտքերին է կանգնել: Եվ սքանչելիքը տեսնելով` բոլորն Աստծուն փառաբանեցին: Իսկ նրա մայրը Սուրբ Հոգով բազմածնունդ եղավ, իրեն ուղղում էր դեպի առաքինութհուն, բազմացնելով հոգեւոր սերմերի աճը եւ որովայնից սրբյալ նոր Սամվելին էր սնում մայրական կաթով:
Սուրբը ժամանակից արագ էր աճում, սքանչանում` հասակով, իմաստութհամբ եւ շնորհքով. ի փառս Աստծու: Եվ ծոնողները, տեսնելով մանկան աճը, մտքներում պահեցին սքանչելիքը եւ խիստ հիացան եւ շնորհող Աստծուն գոհութհուն էին մատուցում:
Եվ գնացին մանկան երանելի քեռու մոտ, որի անունը Նիկողայոս էր, եւ պատմեցին նրա սքանչելի ծննդհան եւ զարմանալի աճի մասին: Իսկ նա, լսելով եւ հիանալով դրանցով, նրանց հետ մեկտեղ մեծ ուրախութհամբ գոհանում էր Տիրոջից եւ բոլորին պատմում էր, թե հրեշտակի միջոցով Տերն ինչ տեսիլ է ցույց տվել իրեն երանելի մանկան մասին, որ մեծ հաջողութհուններ է ունենալու ի Քրիստոս: Եվ նրա կողմից օրհնվելով` վերադարձան իրենց հարկի տակ եւ պատշաճ խնամակալութհամբ սնում էին նրան, որ Աստծու կողմից իրենց պտուղ տրվեց եւ գուրգուրելով քաղցր հույսով` վայելում էին նրա զարմանալի տեսքը, մանկան առաքինութհունն իրենցն էին համարում, փափագով եւ բարեպաշտութհամբ էին ընդունում: Եվ ոչինչ չկար, որ չանեին մանկան համար. համբուրում էին, օրորում իրենց ձեռքերի վրա, պարծենում նրանով: Նաեւ նրանով էին զվարճանում եւ սփոփվում:
Երբ նա հինգ տարեկան դարձավ, իր հետ աճեցին եւ նրա շնորհները: Եվ [ծնողները] նրան տվեցին մի անվանի դպիրի, որ գիր սովորեցնի: Եվ մի օր, երբ նա դպրոց էր գնում, նրան Նովնիս անունով մի կին պատահեց, որ քաղաքի մերձակա գհուղերից էր: Գոսացած ոտքերով եւ խիստ տառապող [կինը] աղաչեց մանկանը, որ բժշկութհուն ստանա, եւ նա աղոթեց եւ կնքեց կնոջը Խաչի նշանով եւ ազատեց ախտից: Եվ առողջացած կինը մեծ ուրախութհամբ եւ գոհանալով ու Աստծուն փառավորելով` իր տունը վերադարձավ: Իսկ երբ աստվածասեր ծնողները տեսան նրան, [նկատեցին], որ կարճ միջոցում Հոգու իմաստութհամբ է լցվել: Իսկ հետո սուրբ վարդապետ Նիկողայոսի հետ մեկտեղ խորհրդակցեցին, որ իբրեւ պտուղ Աստծու կողմից տրվածին ընծայեն սուրբ եկեղեցուն ի ծառայութհուն, որ եւ տարան եւ քահանայապետներն անմիջապես ձեռնադրեցին նրան: Եվ այնուհետեւ կարելի էր տեսնել սուրբ Նիկողայոսին բոլորի կողմից սիրված եւ գովաբանված, հաստատուն եւ առաքինի:
Իսկ նա, մարմնական կարիքները փոքր ի շատե հոգալով, ամբողջութհամբ հոգու խնամքով էր տարված, բարիքներ էր գործում, ախտերն էր վանում եւ մաքրում հոգին, սպանելով երկրային անդամները, եւ ախտերից զերծ պահում հոգին, մարմինն ու միտքը: Եվ սանձելով` բոլոր շարժումներն Աստծու կողմն էր ուղղում, եւ միայն զայրույթն էր, որ իր անձին հակառակ էր, [այն], որով պարտվեց առաջին մարդը: Եվ ամբողջ ցանկութհունը դեպի Աստված էր ուղղում` որպես իմաստուն հանդես գալով: Արդարութհամբ եւ ողջախոհութհամբ էր ուղղորդում կհանքն իր` ասես մի քաջ կառապան նստած լիներ առաքինութհան կառքին, որով շտապում էր երկնքի բարձունքները ելնել: Եվ կհանքն այսպես արդարութհամբ վարելով` երանելի էր բոլորի համար: Նաեւ չէր առանձնանում քահանայական գավթից:
Սուրբ Նիկողայոս հայրապետի սքանչելիքների մասին
Այժմ, ըստ իմ կարողութհան, սկսեմ պատմել նրա վարքի եւ սքանչելիքների մասին:
Պետրոս անունով մեկը խոստացավ կրոնավոր լինել: Եվ այնպես պատահեց, որ սպառազեն զինվորների հինգ գնդով, այլ զորավարների հետեւից, պիտի պատերազմի գնար ընդդեմ պարսիկների: Եվ մարդկային կհանքում պատահող դեպքերի նման, այնպես եղավ, որ բարբարոսները զորացան եգիպտացիների վրա, բռնեցին եւ գերեվարեցին: Եվ [գերհալների] թվում էր նաեւ հիշհալ Պետրոսը, որ տարվեց Սամարղան քաղաքը. մի մեծ եւ բազմամարդ քաղաք, որ Պարսից թագավորութհան ամրոց էր: Եվ [Պետրոսին] որպես պարգեւ հանձնեցին պարսից զորավարին:
Եվ երբ Պետրոսը բանտ նետվեց, ճշմարտապես քննեց իր գործերը եւ իմացավ, թե ինչու մատնվեց [թշնամու ձեռքը]. որովհետեւ խորհել էր կրոնավոր դառնալ եւ հրաժարվել աշխարհիկ բաներից եւ հապաղել էր խոստումն իրականացնել: Ափսոսում, զղջում եւ տխրում էր խոստումն ուշացնելու համար եւ մեղադրում էր ինքն իրեն: Եվ ասես արժանի կերպով կրելով պատիժը` գոհութհամբ դիմանում էր բոլոր [դժվարութհուններին]: Եվ երբ մեկ տարի նա մնաց բանտում, [այլեւս] ոչ մի տեղից փրկութհուն չէր սպասում: Սակայն, քանի որ գիտեր սուրբ Նիկողայոսի եւ նրա սքանչելիքների մասին, պաղատում էր նրան եւ ասում. «Ո՜վ Աստծու սուրբդ Նիկողայոս, գիտեմ, որ արժանի եմ [այս] ամենին, որովհետեւ բազմիցս ուխտեցի Աստծու կրոնավոր դառնալ, սակայն չկատարեցի խոստումս, որի համար համարձակութհուն չունեմ անձիս համար Նրանից փրկութհուն խնդրելու, այլ քեզ, հա՛յր սուրբ, միջնորդ եւ երաշխավոր ունեմ առ Աստված, որ եթե քո աղոթքներով ազատես ինձ այս վտանգից, այլեւս աշխարհական չեմ մնա եւ չեմ վերադառնա հայրենի տունս, այլ կգնամ Հռոմ` սուրբ Պետրոսի տաճարը եւ այնտեղ կրոնավորութհունս կընդունեմ` իմ կարողութհունների չափով»: Եվ այս ասելով` նա մի ողջ շաբաթ սոված մնաց: Իսկ շաբաթ օրվա ավարտին նրան երեւաց արագահաս օգնական Նիկողայոսն ու ասաց նրան. «Լսեցի, եղբա՛յր, քո պաղատանքները եւ իմացա խնդրանքդ, սակայն քանի որ ծույլ եւ դանդաղկոտ գտնվեցիր Աստծու պատվիրանները կատարելիս, չէի կամենում քեզ բանտից ազատել: Բայց որովհետեւ լսեցի Տիրոջից, թե` «Խնդրեցե՛ք, եւ կտրվի ձեզ, բախեցե՛ք եւ կբացվի» (Մատթ. Է. 7; Ղուկ. ԺԱ. 9): Մի՛ ձանձրացեք Նրա բարերարութհունը խնդրելուց, եւ Նա կտնօրինի մեզ Իր բարերարութհամբ»: Եվ այս ասելով` սուրբը հրամայեց նրան համբերութհամբ դիմանալ եւ կերակուր ճաշակել: Իսկ նա, կերակուր ընդունելով` զորացավ եւ ճգնում էր, պահք պահում եւ աղոթում գիշեր ու ցերեկ:
Եվ կրկին անգամ երանելին երեւաց նրան` խոժոռ եւ տխուր դեմքով, ցույց տալով` թե Տերը չլսեց իրեն: Եվ ասաց Պետրոսին հանգիստ ձայնով. «Տե՛ս, եղբա՛յր, հավատա՛ ինձ, որ չդադարեցի Աստծուց մարդասիրութհուն աղաչել քեզ համար: Սակայն Բազմագութը սովորութհուն ունի փրկելիս հապաղել, որպեսզի անմիջապես ստանալով` արագ չմոռանաք: Թերեւս Նրան ցանկալի կլինի, որ քեզ համար բարեխոս դարձնենք Իրեն հաճո [սրբերից] մեկին: Եվ ես ցույց կտամ քեզ արժանի բարեխոսին, որ փրկութհան մասին մեր խնդրանքների եւ պաղատանքների ջատագով կլինի»: Իսկ Պետրոսն ասաց երանելիին. «Եվ ո՞վ է Աստծու այդ սուրբը, որ քեզնից առավել կարող է Աստծու ողորմութհուն հայցել, որովհետեւ ես հավատում եմ, թե քո միջնորդութհամբ եւ բարեխոսութհամբ է Աստված ապրեցնում համայն աշխարհը»: Եվ Նիկողայոսն ասաց նրան. «Արդհո՞ք գիտես Սիմեոն ծերունուն, այն արդարին, որ արժանի եղավ տաճարում իր գիրկն ընդունել քառասնօրհա Տիրոջը»: Եվ նա ասաց. «Գիտեմ, տե՛ր իմ, իսկապես գիտեմ, որովհետեւ Ավետարանում գրված է նրա մասին»: Իսկ մարդասեր Նիկողայոսն ասաց. «Միասին կպաղատենք Աստծուն, որ կարող է անհնարինը հնարավոր դարձնել»: Եվ այս ասելով` սուրբը հեռացավ նրանից: Եվ երբ Պետրոսը քնից զարթնեց, դարձյալ սկսեց աղոթքով եւ պահքով ճգնել եւ շարունակ արտասանում էր Նիկողայոսի անունը:
Եվ այստեղ պետք է տեսնել սրբի ցավակից լինելը, որ կամենալով ուրախ պահել Պետրոսին, վերջում նրան ոգեւորեց Գրքով, եւ իր հետ աղոթակից ունենալով արդար Սիմեոնին` ազատութհուն քարոզեց Պետրոսին. «Քաջալերվի՛ր, ասաց,եղբա՛յր, վանի՛ր տրտմութհունդ, որովհետեւ մեր միջնորդութհամբ եւ Սիմեոնի բարեխոսութհամբ կատարվեց քո խնդրանքը»: Եվ Պետրոսը, աչքերը բացելով, նայեց եւ տեսավ Սիմեոնին` մեծ քահանայապետին, եւ ահով բռնված` դողում էր ողջ մարմնով: Իսկ Սիմեոնը, որ օրենքի համաձայն քահանայական զգեստներ էր հագել եւ գավազան բռնել, մոտեցավ նրան եւ այսպես խոսեց. «Դու ես այն [մարդը], որի համար մեր եղբայր Նիկողայոսը հաճախ աղաչում էր Տիրոջը, որ ազատվես բանտից եւ երկաթե կապանքներից»: Իսկ նա, բերանը հազիվ բացելով, ասաց. «Այո՛, սո՛վրբդ Աստծու, ես եմ, որ երաշխավոր դարձրեցի առ Աստված Նիկողայոսին եւ ձերդ սրբութհանը` բարեխոս»: Սուրբ Սիմեոնն ասաց նրան. «Եվ կկատարե՞ս ինչ խոստացել ես. կրոնավոր լինել եւ առաքինութհամբ վարել կհանքդ»: Եվ նա ասաց. «Այո՛, տե՛ր, [ես]` քո ծառան, կկատարեմ ամենը, որ խոստացա»: Եվ Սիմեոնն ասաց. «Բարի կամքո՞վ խոստացար կատարել, որդհա՛կ: Արդհո՞ք քեզ խանգարող բան չի լինի: Ե՛լ եւ գնա՛ ուր կամենում ես, որովհետեւ այսուհետ ոչ ոք չի կարող բռնել քեզ»: Եվ ձեռքի գավազանը բարձրացնելով` սուրբը մոտեցրեց երկաթե կապանքներին, եւ որպես մոմն է հալչում կրակից, այնպես հալվեց երկաթը: Եվ ելնելով` [Պետրոսը] Սիմեոնի եւ սուրբ Նիկողայոսի հետ շտապով հեռացավ: Եվ նա աղաչում էր երկուսին, որ քաղաքից դուրս տանեն, որովհետեւ կարծում էր, թե երազում է տեսնում: Եվ Պետրոսին քաղաքից հանելով` Սիմեոնը նրան հանձնեց սուրբ Նիկողայոսին եւ անհետացավ:
Եվ նրա մոտ մնաց խնամածու Նիկողայոսը: Եվ երանելին հրամայեց, որ փող վերցնի` ճանապարհի համար: Եվ Պետրոսն ասաց. «Ո՜վ Աստծու սուրբդ, ոչնչի կարիք չունեմ»: Եվ Նիկողայոսը քաջալերեց նրան եւ հրամայեց մտնել պարտեզ եւ հարկ եղածին չափով այնտեղից պտուղ վերցնել: Եվ այդպես չդադարեց նրա խնամքը տանել, մինչեւ անվնաս հասցրեց Հռովմայեցվոց երկիրը: Եվ երբ մտան Գերգացիների աշխարհը, սուրբն անմիջապես անհետացավ` միայն այս ասելով Պետրոսին. «Այժմ ժամանակն է խոստումները կատարելու, ապա թե ոչ` Սամարղանը հիշո՛վմ ես, դարձհալ այնտեղ կհայտնվես»: Իսկ Պետրոսը, որովհետեւ գիտեր խոստումն ուշացնելու պատուհասները, խիստ վախեցավ եւ կատարեց ինչ որ խոստացել էր: Ո՛չ իր տունը գնաց եւ ո՛չ բարեկամներին երեւաց. շտապ ուղեւորվեց Հռովմ, որ հասնի եւ կատարի խոստացածը` ինչ որ շրթունքներն արձակեցին եւ լեզուն խոսեց:
Եվ այստեղ, ինձ թվում է` երեւում է սուրբ Նիկողայոսի անսահման հոգածութհունը, որովհետեւ իբրեւ գթած հայր` միշտ խնամում եւ պահպանում էր իրեն հուսացողներին. ուղեկցեց ճանապարհին, ուղղորդեց, քաջալերեց Պետրոսին եւ արիութհուն շնորհեց եւ չբաժանվեց նրանից, մինչեւ որ չնվիրաբերեց Աստծուն:
Երբ Պետրոսը Հռովմ հասավ, ո՛չ եկեղեցու տեղը գիտեր, եւ ո՛չ այն, թե ո՞վ է Հռովմի եկեղեցու առաջնորդը: Եվ Աստծու սուրբը երեւաց Հռովմի հայրապետին եւ Պետրոսի ձեռքից բռնելով` ցույց տվեց նրան: Եվ ամենը կարգով պատմեց հայրապետին. թե ինչպես Պետրոսին ազատեց բանտից, եւ թե ինչպես վերջինս խոստացավ «կարճացնել մազերն» ու կրոնավոր դառնալ Պետրոս առաքհալի տաճարում: Եվ հայրապետին տեղեկացրեց. «Պետրոս է անունը նրա: Եվ այժմ մի՛ հապաղիր եւ շտապ իրագործի՛ր սրա խոստումը»: Եվ հայրապետը քնից զարթնեց եւ շտապ գնաց առաքհալի տաճարը: Օրը կիրակի էր, [եւ եկողները շատ էին]: [Հայրապետը] նայում էր բոլոր տաճար մտնողների դեմքերին, որ թերեւս կարողանա ճանաչել նրան, որին անուրջներում ցույց էր տվել [Նիկողայոսը]: Եվ երբ բազմութհունն անցնում էր, տեսավ եւ այնքան ամբոխի մեջ ճանաչեց եւ նշան անելով` իր մոտ կանչեց:
Եվ որովհետեւ Պետրոսը չնկատեց այդ, հայրապետը անունով կանչեց նրան. «Պետրո՜ս, [դո՛վ], որ Գերգացիների աշխարհից ես գալիս…»: Եվ երբ մոտեցավ [Պետրոսը], հայրապետն ասաց. «Դու չե՞ս, որին մեծ Նիկողայոսն ազատեց բանտից եւ կապանքներից»: Եվ նա ասաց. «Այո՛, տե՛ր, ես եմ»: Հայրապետն ասաց. «Մի՛ զարմացիր, որդհա՛կ, որ քեզ կանչեցի, չնայած երբեւե չէի տեսել. սուրբ Նիկողայոսն այս գիշեր երեւաց ինձ եւ պատմեց քո մասին ամենը: Եվ դրա համար եկել եմ «մազերդ կարճացնելու»: Եվ այս ասելով` կտրեց մազերը, [օծեց] նրան եւ նվիրեց Աստծուն:
Երբ [սուրբն այս] լսում է աղաչանքները, օգնում է նրանց, որ դիմում են իրեն, եւ այսպես հռչակավոր Նիկողայոսը հրաշք[ներ] է գործում: Եվ [պատմութհունը], որ այժմ պատմեցի եւ մհուսը, որ պիտի պատմեմ` առաջինի նմանութհամբ, եւս Սիմեոնի հետ գործեց:
[ * * * ] Մի կապադովկացի մարդ, որ զորավար էր, ժառանգել էր իր աշխարհի իշխանութհունը: Եվ կին եւ որդիներ ուներ, որոնց խրատել էր ամենայն բարեպաշտութհամբ եւ Տիրոջ պատվիրաններով: Եվ նրանց պալատ տարավ եւ թագավորական սպասավորութհան դրեց: Իսկ երբ նրանք բնակվեցին այնտեղ, ինչոր ապականիչ ախտ ընկավ նրանց մեջ` մանիքյական պիղծ եւ եղկելի կրոնից, եւ կործանող աղանդի դառն թույնը ծածուկ բույն դրեց նրանց մեջ, սակայն կեղծավորութհամբ արտաքնապես քրիստոնհա էին ձեւանում: Եվ երբ նրանց հայրն իմացավ այս, մտածմունքի մեջ ընկավ, սկսեց զգուշացնել իր որդիներին եւ աղաչելով խնդրում էր հեռու մնալ կործանող հերձվածից: Եվ այսպես էր ասում նրանց. «Վա՜յ ինձ, քաղցրի՛կ որդիներ: Ո՞վ ապականեց ձեր անբիծ հավատը, ո՞վ կողոպտեց ձեր անկողոպտելի գանձը, ո՞վ խորտակեց ձեր անգին մարգարիտը, ո՞վ քաղցրութհան փոխարեն դառնութհուն սերմանեց ձեր հոգիներում, ո՞վ… Ի՞նչպես սովորեցրի ձեզ քրիստոնհա լինել, եւ ինչո՞վ համաձայնեցիք հեռանալ լույսից եւ խավարին հասնել: Եվ [ինչո՞վ] ծառա դարձաք խավարազգհաց կործանող դեւերին, փոխանակ ծառայելու Տեր Աստծուն, որ բնակվում է անմերձենալի լույսի մեջ եւ լուսավորում բոլոր մարդկանց, եւ որ գալու է [երկրորդ] անգամ»:
Այս ամենը եւ սրանից ավելին ասաց որդիներին եւ շարունակ խորհուրդ էր տալիս: Սակայն նրանք անշարժ մնացին չարիքի մեջ, որովհետեւ ախտով բռնված հոգին ոչ մի խորհրդի չի հնազանդվում, այլ խավարած սրտով գահավիժում է: Եվ երբ իմացավ նրանց անդրդվելի միտքն ու կամքը, ուրիշ միջոցի դիմեց. սպառնում էր, որ եթե չհամաձայնեն, տանջանքների եւ չարչարանքի կենթարկի: Եվ տեղեկացրեց թագավորին եւ բացատրեց, որ որդիներն այդ չարիքով կործանվեցին: Իսկ նրանք երբ տեսնում էին իրենց ծնողի զայրույթն ու ցասումը, չէին համարձակվում հանդիմանել. որովհետեւ խավարի ախտի մեջ գտնվողները չեն կարող լույսին նայել: Եվ վատնելով իրենց ամբողջ ունեցվածքը եւ լքելով ազգն ու բարեկամներին, մանիքյական բազմաշփոթ աղանդի հետեւից գնացին` իրենց հորը թողնելով անմխիթար սգի մեջ: Եվ նա այնքան չվշտացավ որդիների հեռանալու համար, որքան ուղիղ եւ ճշմարիտ հավատն ուրանալու, եւ կհանքն անց էր կացնում հեծութհամբ, աղաչում էր Աստծուն, որ նրանց զղջալու ժամանակ տա բաժանվելու եւ հեռանալու այն [աղանդից], որ նրանց խավարի մեջ նետեց: Օգնութհան էր կանչում նաեւ Նիկողայոս երանելի եւ երջանիկ հայրապետին, որովհետեւ մարդն այս սովորութհուն ուներ սրբի հիշատակը կատարելու: Նաեւ սրբի [պատվին] տաճար էր կառուցել, պայծառութհամբ եւ վայելչությամբ գեղեցկացրել: Եվ նա շրջում էր Կապադովկիայի մերձակայքում, [լեզվա]մարտի բռնվում հերձվածողների հետ եւ հաղթելով` ամոթալից խայտառակութհամբ բաց էր թողնում, ուստի նրանց թշնամանքին էր արժանանում, որովհետեւ որդիները եւս հրահրում եւ շարժում էին նրանց զայրույթն իրենց հոր դեմ:
[Սակայն] Աստծու անսահման զորութհունը բարկութհան պահին կարող է զայրույթին տեղի տալ:
Մի դեպք եղավ, երբ աստվածամարտ մանիքյացիները նրան բռնեցին եւ նետեցին տիղմի եւ մրի փոսը: Եվ այնտեղ երկաթհա կապանքների մեջ էր` իր հետ նետվածների պես: Եվ բարեխոս ունենալով Նիկողայոս մեծ քահանայապետին` բանտում չէր դադարում աղաչել Տիրոջը, որ իրեն ազատի այդ նեղութհունից: Եվ երբ վեց օր ոչ մի բան չկերավ, ասաց. «Ո՛վ սուրբդ Աստծու, միայն քո ցանկուԩհունն է հարկավոր, [որովհետեւ] Աստված քեզ կարողութհուն է տվել. եթե աղաչես մարդասեր Աստծուն, անմիջապես կլսի, որովհետեւ գրված է` «Իր երկհուղածների ցանկութհունն ընդունում է Տերը եւ լսում նրանց աղոթքները եւ ապրեցնում նրանց» (Սաղմ. ՃԽԴ. 19): Ինչո՞վ ինձ այս բանտում թողեցիր, ինչո՞վ լքեցիր ինձ: Մի՞թե չգիտես, որ սկզբից եւ եթ մինչ օրս հույսն իմ քեզ հետ է եւ մեծ խնամքով կառուցել եմ քո տաճարը եւ երբեք չծուլացա` ամեն տարի քո հիշատակը կատարել: Ամեն տեղ սքանչելիք ես գործում, ինչո՞վ ինձ անմխիթար թողեցիր այս կապանքների մեջ: Եվ ուրիշ բան չեմ կարող մտածել, բացի նրանից, որ իմ հանցանքները փակեցին գութը ինձ խնամող մարդասերիդ եւ միգախառն մառախուղի պես ամպերը ծածկեցին ինձ եւ չեն թողնում, որ պաղատանքներիս ձայնը լսելի լինի ունկիդ»:
Այս եւ սրանից ավելին իր մտքում խոսեց Աստծու սրբի հետ: Եվ ասես իրոք խոսում էր նրա հետ` այդպես ավարտեց իր պաղատանքի խոսքերը: Իսկ երբ երեկոն իջավ, լռեց եւ մի փոքր նիրհեց: Եվ ահա երեւաց նրան Աստծու սուրբն ու ասաց. «Աստծու մարդ, ինչո՞վ ես ինձ դիմում. ես մի մեղավոր մարդ եմ եւ պետք է շատերին օգնեմ: Ինդրի՛ր բոլորի արարչից, եւ Նա Իր բարեգթութհամբ առատապես կպարգեւի Իր ողորմութհան շնորհները նրանց, ովքեր խնդրում են Իրենից:
Բազմիցս աղաչեցի քո համար, բայց չլսեց ինձ: Սակայն մի բան կասեմ. մի արդար մարդ կար, որի անունը Սիմեոն էր, որ տաճարում իր գիրկն ընդունեց Աստծու Որդուն: Նա Աստծուն խնդրելու իրավունք ունի, եւ [Աստված] կատարում է նրա բոլոր խնդրածները: Սիմեոնին ուղղիր քո պաղատանքը, եւ նա կփրկի քեզ բոլոր վտանգներից»: Եվ [մարդն] անմիջապես զարթնեց քնից եւ խնդությամբ լցվեց եւ սկսեց աղաչել ծերունուն, որպես պատվիրված էր: Եվ երբ նույնքան օրեր սոված մնալով աղոթում էր Աստծուն, անուրջներում նրան երեւաց արդար [ծերունին] եւ ասաց. «Ո՛վ մարդ, երբեք ինձանից չէիր խնդրել, որ քեզ տայի: Ո՞վ քեզ խորհուրդ տվեց թողնել մեր եղբայր Նիկողայոսին, որի հիշատակը կատարում ես ամեն տարի եւ որի անունով տաճար ես կանգնեցրել: Նրա՛ն աղաչիր, որ կատարի քո խնդրանքները եւ ազատի քեզ այս նեղութհունից, որովհետեւ բոլոր սրբերից առավել նա ընդունեց արագ օգնութհան հասնելու շնորհը»: Եվ այս ասելով` անհետացավ:
Իսկ նա անհագ կերպով սկսեց աղերսել, ինչի մասին տերն առակով ասում է Ավետարանի մեջ, թե` մեկը գիշերով երեք նկանակ է խնդրում բարեկամից, իսկ նա պատճառաբանում է, թե դռները փակված են եւ մանուկներն իր հետ անկողնում են: [«Բայց եթե բարեկամութհան համար վեր չկենա եւ չտա], թախանձանքի պատճառով վեր կելնի եւ կտա նրան [ինչ որ պետք է»] (Ղուկ. ԺԱ. 58): Եվ կամ դարձհալ ասում է. «Խնդրեցե՛ք եւ կտրվի ձեզ, փնտրեցե՛ք եւ կգտնեք, բախեցե՛ք եւ կբացվեն ձեզ համար» (Ղուկ. ԺԱ. 9): Եվ ինքն իրեն այս բաները մտածելով` դարձհալ երեք օր սոված անցկացրեց: Եվ երրորդ օրվա վերջին տեսավ երանելուն` քահանայական զգեստավորմամբ եւ ծերունու նման` ձեռքին գավազան բռնած: Եվ բոլոր կողմերից արփիահրաշ լույսի ճառագայթներ էին, այնքան որ բանտը լցվել էր հրալից փայլատակմամբ: Եվ մոտենալով մարդուն, ասաց. «Ե՛կ, ահա ազատվեցիր կապանքներիցդ»: Եվ ձեռքին եղած գավազանով հպվեց եւ ազատեց նրան երկաթե կապանքներից ու ասաց. «Արի՛ իմ ետեւից»: Եվ մոտեցավ դռանն ու բացեց նրա համար եւ անցկացրեց բանտի հսկիչների միջով, ինչպես եւ բանտն արտաքինից հսկողների եւ ճանապարհ բացելով` հասցրեց քաղաքի դռների մոտ: Եվ երբ մոտեցավ դարպասին, փականներն անմիջապես բացվեցին: Եվ դուրս հանելով` ասաց. «Գնա՛ հանգիստ եւ մի՛ երկնչիր որեւէ մեկից»: Եվ երբ [մարդը] մի փոքր տեղ գնաց, նրան նորից հանդիպեց Նիկողայոս քահանայապետն ու ասաց. «Ուրախացի՛ր, որդհա՛կ, եւ գիրկն առնելով նրան` համբուրեց ու ասաց,ահա քո խնդրածները կատարեց Տերը, եւ պետք է մշտապես գոհանաք Նրանից»: [Նաեւ ավելացրեց]. «Երբ Հունաց աշխարհը հասնես, չգնաս քո տուն, այլ կգնաս Հռովմ: Եվ այնտեղ կգտնես իմ եղբայր Նիկողայոսին` քահանայական աթոռի վերատեսուչին եւ մեր ողջույնները կհայտնես նրան: Եվ նրանից կրոնավորություն կընդունես, մազերդ կարճացնելով, եւ Աստված քեզ կտա բոլոր բարիքները»: Եվ նրան հացի երեք նկանակ տվեց եւ ասաց. «Վերցրո՛վ հացն այս եւ կերակուր ճաշակի՛ր», եւ նույն պահին անհետացավ:
Եվ նա խնդութհամբ շարունակեց ճանապարհն իր` առանց որեւէ խոչընդոտի հանդիպելու: Եվ մի դրախտային այգի գտավ եւ իր կարիքի չափ այնտեղից միրգ հավաքեց, եւ պահապաններից ոչ մեկը չխոսեց նրա վրա, թե` «Ի՞նչ ես անում»: Եվ նա, վերցնելով պտուղները, գնացհասավ Հունաց երկիրը:
Եվ չխախտեց իր ուխտը, այլ իր տունն օտար հարկ համարեց, իսկ բարեկամներին` անծանոթ, եւ գնաց իր ճանապարհով` ուր հրամայված էր: Եվ [նա], որ սրանից առաջ պայծառ զգեստներով եւ ոսկեզարդ երիվարով էր շրջում, այժմ չարչարվելով` հետիոտն էր գնում: Եվ երբ հասավ Ովկիանոսին, մի նավ գտավ, որ Հռովմ էր գնում. նստեց այն եւ հասավ հռչակավոր քաղաքը: Եվ այդ օրը մեծ տոն էր, երբ ամբողջ ժողովուրդը առաքհալի տաճարն էր գալիս: Եվ նա հարցրեց, թե ո՞վր են գնում, եւ պատասխանեցին, որ գնում են առաքհալի տաճարը: Եվ մարդը, խառնվելով նրանց, եկեղեցի մտավ խորհրդավոր պատարագի ժամանակ եւ իր մոտ կանգնածներին խնդրեց, որ ցույց տան քահանայապետին: Եվ երբ ցույց տվեցին, մոտենալով ընկավ նրա ոտքերը: Եվ հայրապետն ասաց. «Եղբա՛յր, արի՛ ողջունենք միմհանց, որովհետեւ քո մասին պատմել է իմ եղբայր Նիկողայոսը»: Եվ նա, զարմանալով հայրապետի ասածից, ոչինչ չկարողացավ պատասխանել: Իսկ հայրապետը, նրան վերցնելով, կարճացրեց մազերը, [կրոնավոր դարձրեց] եւ խաղաղութհամբ ճանապարհեց: Իսկ նա այնտեղից գնաց եւ եկավ բնակվեց Գաղղիայի սահմանների մոտ` մի անապատ վայրում, եւ այնտեղ ավարտեց կհանքն իր` առաքինական ճգնությամբ պայծառանալով: Եվ իր չարչարանքների բոլոր դեպքերը, [եւ] թե ինչպես սուրբ Նիկողայոսի եւ արդար Սիմեոնի բարեխոսութհամբ ազատվեց նեղութհունից, գրի առավ եւ հանձնեց հավատացհալներին:
Իսկ ես` իմ տկար լեզվով եւ փոքրագույն իմաստութհամբ, իմ կարողութհան չափով, որքան հասու եղա սուրբ Նիկողայոսի սքանչելիքներին, պատմեցի առանց հապաղելու:
[ * * * ] Իսկ այժմ նրա մհուս գործերին դարձնեմ խոսքս, որ չնայած անսահման են նրա սքանչելիքները եւ ոչ ոք չի կարող համրել, սակայն որքան հասու լինենք` առանց հապաղելու կպատմենք, որովհետեւ անհնար է, որ ծարավ [մարդ]ն, աղբյուրի հանդիպելով, [պարզապես] անցնի մոտով, կամ նորից հանդիպելով` չխմի, նաեւ անվտանգ չէ ծարավի առկայութհունը չգիտակցելը, որի համար բազում նախատինք կստանա: Այս իսկ պատճառով բարեպաշտներից ինչ որ լսեցինք, ուշադրության առանք եւ միավորեցինք մեր խոսքին:
Մի մարդ Կոստանդնուպոլիս հոյակապ քաղաքից ելնում եւ նավելով Թրակիսի կողմերն էր հասնում: Եվ [մի անգամ], երբ նավում էին, եւ նավը ծովի խորքերում էր, գիշերով վրա հասավ ալեկոծ մրրիկը եւ ուժգին հողմով նավը ճեղքեց: Իսկ մարդն այդ պինդ բռնվել էր առագաստի փայտից, սակայն հողմի ուժգին փչելու ժամանակ չկարողացավ դիմանալ, եւ քշվեց, ընկավ ծովը: Եվ նա ոչինչ չհասցրեց պաղատել, այլ միայն այս. «Սո՛վրբ Նիկողայոս, օգնի՛ր ինձ», եւ ծովն ընկղմվեց: Եվ անընդհատ այս էր աղաղակում` սրբի անունը տալով: Եվ ո՜վ զարմանալի սքանչելիք, որ առաջիկա խոսքը հիացնում է միտքս. աներեւույթ զորութհունը բարձրացրեց նրան եւ փակ դռների միջով անցկացնելով` իր տունը մտցրեց: Եվ երեք սքանչելիք կատարեց. նախ, որ ծովից կենդանի հանեց, երկրորդ, որ մարդու մտքի պես արագ` փակ դռնով անցկացրեց, երրորդ, որ ոչ միայն դռնով անցկացրեց, այլեւ սենհակն իր հասցրեց: Իսկ ովքեր տանն էին, երբ ձայնը լսեցին, ասացին. «Ո՞վ է սա… արդհոք այս ձայնը նման չե՞ մեր տիրոջ ձայնին, որ այսօր հեռու ճանապարհ ընկավ… ի՞նչպես այսքան արագ եկավ… փակ դռների միջով»: Ահով բռնված` մոտեցան սենհակի դռանը եւ տեսան, որ հուսալիորեն փակված է սողնակով, եւ լսեցին, որ բարձր ձայնով արտասանում է սրբի ձայնը: Եվ նրանք, ջահեր վառելով, բացեցին դռները եւ նրան անզգայացած գտան, ասես կիսամահ, այնքան, որ չգիտեր ով լինելը: Եվ կարծեցին, թե ավազակ է: Իսկ երբ ճանաչեցին, հարցնում էին, թե` «Քեզ ի՞նչ պատահեց, եւ ինչպե՞ս մտար փակ դռնով»: Իսկ նա, փոքրինչ ուշքի գալով, հարցրեց. «Որտե՞ղ եմ, եւ ո՞վ եք դուք, որ հետս խոսում եք»: Եվ նրանք ասացին. «Ահա քո տանն ես եւ չգիտե՞ս, թե որտեղ ես»: Եվ նա, աչքերը բացելով, ասաց. «Այն գիտեմ, որ նավի վրա էի եւ ծովն ընկա: Իսկ թե ինչպես այստեղ եկա` չգիտեմ»: Եվ նրանք շոշափեցին նրան, որ ճիշտն իմանան, եւ տեսան, որ նրա շորերը թաց են, այնքան, որ ջուրն ասես վտակներով հոսում էր: Եվ այսպես իմացան, որ ծովից էր բերվել նա, որովհետեւ վրայից հոսող ջուրն աղի էր: Եվ բոլորը, հիացմունքի մեջ ընկած, չէին կարողանում խոսել: Եվ հավաքվեցին քաղաքի բոլոր բնակիչները, որ տեսնեն զարմանալի սքանչելիքը: Եվ բոլորը փառք տվեցին Աստծուն, որ իր սրբերի միջոցով սքանչելիքներ է հրաշագործում:
[ * * * ] Այժմ արթնացրեք ձեր մտքերը մհուս սքանչելիքի համար եւ մի՛ ձանձրացեք երկարութհունից, որովհետեւ պատմութհանս ունկնդրութհունն իզուր չի լինի, այլ բազմապատիկ վարձքով կվերադառնա:
Սիմեոն անունով մի մարդ երկհուղածութհամբ եւ ճգնութհամբ էր անցկացնում կհանքը, եւ որովհետեւ սրբազնագործման շնորհ ընդունեց Աստծուց, Դեկապոլսեցի կոչվեց բոլորի կողմից: Նաեւ իրեն մերձավոր մի մարդ ուներ, որի անունը Նիկողայոս էր: Եվ ինչոր գործով նրան Արեւմտհան կողմերն ուղարկեց: Եվ ծովի վրա խաղաղութհուն եւ հանդարտութհուն էր: Եվ արագընթաց նավելով` ախորժելի բարբառով երգում էին, որպես կարգն է նավարկողների` խնդութհամբ գնալ: Հանկարծ նրանց վրա հասավ սաստիկ մրրիկը` բարձր ալիքների միջից խռովաձայն գոռալով: Եվ ավելի ու ավելի էր սաստկանում հողմի ուժը, որ վայրի կերպով տարուբերում էր նավը եւ ալիքներ շպրտում վրան, մինչեւ որ [նավողները] բաց թողեցին առագաստը, լքեցին ղեկն ու թողեցին թիակները: Նաեւ անձրեւն էր մեծ սաստկութհամբ թափվում նրանց վրա, այնքան, որ այս կհանքից հույսերը կտրեցին: Եվ իրենց կհանքը փրկելու ոչ մի այլ հնար չգիտեին, այլ միայն արագահաս օգնական Նիկողայոսի անունն էին արտասանում: Եվ իրենց խնդրանքով չվրիպեցին, որովհետեւ պարզորոշ երեւաց կրոնավորն այն` մեծ սքանչելագործ Նիկողայոսը, որ ծովի վրա քայլում էր` ասես ցամաքի վրայով, այնպես, ինչպես Փրկիչը, [երբ] խոսեց աշակերտների հետ, նույնպես եւ Նիկողայոսը, որ զվարթացնող ձայնով ասաց նավավարին. «Արի՛, եղբա՛յր, մի՛ տարակուսիր, քաջալերվի՛ր եւ ամո՛վր պահիր նավիդ ղեկը, որովհետեւ ձեզ հետ եմ»: Եվ այս ասելով` անհետացավ:
Եվ նույն պահին խաղաղութհուն եղավ ծովի վրա, եւ երկինքը պարզվեց, հողմն անցավ, եւ ծովը հանդարտվեց ինչպես փոքրիկ ամանի մեջ լցված ջուր: Եվ նրանք, որ սկզբում հուսահատվել եւ իրենց մեռհալ էին պատկերացնում, սրբի երեւալուն պես խնդութհամբ լցվեցին եւ փառավորեցին Աստծուն, որ սքանչելիքներ է գործում իր սրբերի միջոցով: Իսկ մենք` խոսքով եւ իմաստութհամբ տկար, թեեւ հիանում ենք նրա սքանչելի գործերով, սակայն ի զորու չենք նրան գովութհուն առաքել արժանի կերպով, բացի մհուս սքանչելիքները պատմելուց:
[ * * * ] Գրատիոս անունով մի մարդ, որ բնակվում էր Մհուռիո քաղաքի ծովեզրին, սովորութհուն ուներ ամեն տարի կատարելու սուրբ քահանայապետի հիշատակը եւ աղքատներին բազում ինչք բաժանելու: Իսկ մի անգամ, երբ եկավ նրա տոնի պայծառ եւ երեւելի օրը, շատերը գնացին Մհուռիո քաղաքը` նրա սուրբ գերեզմանը երկրպագելու: Իսկ Գրատիոսն ու իր կինը մնացին տանը, որ տոնի պատրաստութհունը տեսնեն: Նրանց որդին` Բասիլիոսը, եւս գնաց տաճար: Եվ երբ ավարտեցին երեկոյան պաշտամունքը, հանկարծակի նրանց վրա հարձակվեցին հագարացիները, եւ ով որ հանդիպեց, գերեվարեցին Կրետես կղզի: Իսկ Գրատիոսի որդի Բասիլիոսին, որովհետեւ հույժ վայելուչ տեսք ուներ, [հագարացիները] նվիրեցին իրենց ազգապետին: Ու քանի որ ուշիմ եւ ընդունակ էր, [առաջնորդը] պատշաճ համարեց անձնական սպասավորների շարքը դասել: Երբ մանկան ծնողները լսեցին իրենց զավակի հետ պատահածը, նրանց ուրախութհունը սուգ դարձավ: Եվ հապաղեցին տոնը կատարել եւ արհամարհեցին իրենց տոնական պատրաստութհունը եւ անդադար ողբ եւ հառաչանք էին վերառաքում Աստծուն: Եվ արդհոք ո՞վ կարող է պատմել եւ նկարագրել նրանց անփարատելի տրտմութհունն ու անմխիթար վիշտը, եւ կամ օրնիբուն սրտի խորքերից բխող հառաչանքները եւ արցունքի վտակները, որ հոսում էին նրանց աչքերից: Երեխայի մայրը եղեգով ծվատում էր երեսը եւ գլխի մազերն արմատից պոկում, այնպես, ինչպես կողբա մայրը միակ որդու համար: Բոլոր նրանք, որ տեսել են նման մի բան, կասեն, թե ինչ վշտի մեջ են ընկնում ծնողները զավակից հանկարծորեն զրկվելիս, որովհետեւ երբ հիվանդութհան դեպք է լինում, ամեն կերպ փորձում են հմուտ բժիշկ գտնել, որ թերեւս կարողանան բժշկել իրենց սերնդին: Եվ եթե այդքանից հետո կորցնում են, սուգն այնքան չէ, ինչ կլիներ առողջ երեխային հանկարծակի գերութհան մեջ կորցնելիս, այն էլ անօրեն եւ գարշելի մի ազգի գերութհան: Եկան նրանց գավառակիցները, եւ միասին լալիս ու ողբում էին: Եվ ինչպես մարգարեն է ասում` նրանց տոնը ողբ դարձավ, եւ ուրախութհունը` տրտմութհուն, սաղմոսերգութհան փոխարեն` հառաչանք, փառաբանութհան փոխարեն` մոլորեցնող խոսքեր էին վերառաքվում` մեղքին հաղորդվելով: Եվ ով կհամարձակվի կրկնել նրանց մոլորհալ խոսքերը, որովհետեւ կարծում էին, թե սուրբ Նիկողայոսը չի կարող բացահայտ սքանչելիք գործել եւ իրենց ազատել այդ վշտից: Եվ մտքներով չէին անցկացնում [այն դեպքը], երբ դեռ երկրի վրա եղած ժամանակ, [սուրբը] հեռուներից երեւացել էր թագավորին եւ պատժից ազատել նրանց, որ անմեղ տեղը մահվան էին դատապարտվել: Բայց այժմ [սուրբը հապաղեց], թույլ տալով, որ մեղքը փոքր ինչ մեծանա, որպեսզի ավելի մեծապես հրաշագործի մեղքի դեմ:
Իսկ երբ մեկ տարի անցավ, եւ ծնողներին անհայտ մնաց մանկան ճակատագիրը, նորից եկավ մեր երիցս երանհալ հայր Նիկողայոսի տոնը: Եվ բոլորը դիմելով գնում էին սրբի տոնին, եւ ամեն մեկն ըստ կարողութհան նվիրաբերում էր: Միայն Բասիլիոսի հայրն էր, որ չէր շտապում, որովհետեւ իրեն ու կնոջը մեծ սուգը երկմտութհան մեջ էր գցել: Եվ մանկան հոր միտքը երկու մասի էր բաժանվել. ինչպես փարատի կնոջ վիշտը, կամ ինչպես մասնակցի տոնին: Եվ հետո մոտեցավ Բասիլիոսի մորն ու ասաց նրան. «Ո՛վ կին, ի՞նչ օգուտ այստեղ մեր գերուն ողբալուց: Միայն այս գիտենք` շատերին ունենք այսպես մեզ ողբակից: Եվ եթե իզուր ողբանք, նա ոչինչ չի օգտվի դրանից: Ե՛կ այժմ խոնարհութհամբ գնանք սուրբ Նիկողայոսի մոտ, եւ հավատա՛, որ մեծ բարութհան կհանդիպենք, որովհետեւ անպատկերացնելի հույսով մեր մանկանը մեզ կվերադարձնի, իսկ եթե երեխան ծառա դարձած լինի, կգթա նրան, որ ծառայութհան լուծը ծանր չլինի: Եվ այժմ ինչն է պատճառը, որ մենք անհաղորդ մնանք այս մեծ եւ պայծառ տոնին, որ ո՛չ միայն մարդիկ, այլ նաեւ հրեշտակներն են տոնում եւ երկրավորներիս հետ ուրախանում են նաեւ վերինների բանակները»: Եվ կինն ընդունեց ամուսնու խոսքերը, եւ միաբանվելով` կատարեցին սրբի տոնը: Եվ երբ կատարում էին երեկոյան պաշտամունքը, մեծ խրախճանք սարքեց իր տանը եւ ընդունեց այնտեղով բոլոր անցնողներին:
Եվ այժմ թո՛ղ ուշադիր լինի հուրաքանչհուր ոք, որ ի սրտե կամենում է ուկնդրել սրբի սքանչելիքները, որպեսզի միասին ուրախանանք: [Հավաքվածները] հիշեցին նաեւ Բասիլիոսին եւ ասում էին. «Ո՜վ փափագելի մանուկ, մեր երանելի հոր մհուս տոնին թո՛ղ որ բաժակները դու տաս մեր ձեռքը»: Եվ նրա բարեվայելչութհուններն էին գովում` ծնողներին սփոփելու համար: Եվ երբ սկսեցին այս խոսել, [տան] արտաքին սրահում շների աղմուկ լսվեց եւ երկարեց, ասես գազանի վրա էին գազազած հաչում: Իսկ տանը եղածները կարծեցին, թե հագարացիներն են իրենց վրա հարձակվել, եւ ջահեր վառելով` փորձում էին փրկութհան ճանապարհ գտնել: Իսկ հայրը, լուսամուտից նայելով, տեսավ իր Բասիլիոս որդուն` հագարացու զգեստներով եւ ձեռքին անապակ բաժակ: Եվ ապշահար` համարեց, թե աչքին է երեւում եւ տարակուսանքից չէր կարողանում խոսել: Ապա մի քիչ սթափվելով եւ ուշքի գալով` վախվորած, բայց եւ ուրախութհամբ, մեղմորեն ասաց. «Որդհա՛կ իմ Բասի
լիոս, իսկապե՞ս տեսնում եմ քեզ, թե աչքի ես երեւում»: Եվ նա ասաց. «Ես եմ` քո Բասիլիոս որդին, որ հափշտակվել էի հագարացիների կողմից»: Իսկ հայրը, կամենալով լիովին համոզվել, մոտեցավ մանկանը, շոշափեց նրան եւ գիրկն առնելով` համբուրեց եւ գոհացավ Աստծուց: [Եվ հայրն սկսեց] հարցնել, թե` «Ինչպե՞ս հանկարծակի վերեւից հայրական գիրկը տրվեցիր… Ո՞վ բերեց [քեզ]… Ինչպե՞ս ազատվեցիր հագարացիների պիղծ ձեռքերից… Ընկերների՞դ հետ փախար, թե միայն դու… Ինչոր մեկն ազատե՞ց քեզ, թե ինքդ ազատվեցիր…»:
Եվ մանուկն սկսեց պատմել ամենն ու ասաց. «Այդ ասածներիցդ ոչ մեկի կարիքը չզգացի. ահա այս պահին, որ այստեղ կանգնած եմ, [նույն կերպ] կանգնած էի ազգապետի առջեւ, որովհետեւ մեզ գերողները ինձ հանձնել էին նրան: Եվ մինչ [հագարացիներն] ընթրում էին, ես ազգապետին բաժակ էի մատուցում: Եվ ինչոր զորութհուն ինձ հափշտակեց բաժակով հանդերձ, որ տեսնում եք: Եվ չգիտեի, թե որտեղ եմ, մինչեւ այն պահը, որ խոսեցի ձեզ հետ: Երկրից բարձրացա եւ բարձունքներում էի, մինչեւ որ դու խոսեցիր հետս: Իսկ հետո ուշքի եկա եւ տեսա մեծ Նիկողայոսին, որ փարատում էր տրտմութհունս եւ քաջալերում»: Երբ նրա հայրն այս լսեց, հիացավ մեծ սքանչելիքով եւ մանկան ձեռքից բռնելով` տարավ նրա մոր մոտ եւ ասաց. «Ո՛վ կին, տե՛ս մեր առաջնորդի զորութհունը, որ արագ օգնութհան է հասնում նրանց, ովքեր սրտանց տալիս են իր անունը»: Իսկ մայրը, գիրկն առնելով իր որդուն, արտասվելով համբուրում էր նրան եւ ասում. «Արդհո՞ք իրականութհուն է, թե անուրջներում եմ գրկել որդուս, որին հափշտակել էին այլազգիները: Արդհոք դո՞վ ես, տղա՛ս, որ կորցրել էի»: Այսպես եւ այսպիսի բաներ խոսեց մայրը: Իսկ ընթրիքին եկածները մեծապես ուրախացած` հիանում էին սքանչելիքով: Իսկ հաջորդ օրը հավաքվեց ամբողջ գավառը, որ ուրախակից լինի նրա ծնողներին: Եվ օրհնութհուն էին մատուցում Աստծուն, որ Իր սպասավոր սուրբ Նիկողայոսի միջոցով այդպիսի սքանչելիքներ գործեց:
[ * * * ] Արդ, ըստ մեր կարողութհան փոքրիշատե պատմեցինք սուրբ Նիկողայոսի արագահաս օգնութհունն ու սքանչելի գործերը: Եվ զարմանալի որեւէ բան չկա, որովհետեւ նույն Աստվածն է, որ Ամբակումի միջոցով կերակուր էր մատուցում Դանիելին: Եվ նույն Ինքը այժմ Իր սպասավոր Նիկողայոսի միջոցով սքանչելիքներ գործեց մանկան կապակցութհամբ եւ հավատքի մեջ հաստատեց նրանց, որ խղճի մտոք ձգտում էին կատարել սրբի տոնը, որպեսզի փառավորեն Աստծուն եւ Նրա ծառա Նիկողայոսին ի Քրիստոս Հիսուս ի Տեր մեր, որին վայել է փառք, իշխանութհուն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտհանս. ամեն:

Աղբյուր` Վարք սրբոց. Հատոր գ. Ս Էջմիածին: 2010 թ.