Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Pahq utic
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Պահքի մասին > Պահոց եւ ուտիքի օրերի պատճառները
Պահքի մասին

Պահոց եւ ուտիքի օրերի պատճառները

Published: 24 Օգոստոսի, 2013
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մարդը հոգի է ու մարմին, և ինչպես ուտելիքը մարմնին է հաճելի, նույնպես և պահքը՝ հոգուն: Այս կապակցությամբ տեղին է հետևյալ բացատրությունը: Մարդու կյանքը պատերազմ է երկրի վրա, և քաղաքը, որ կառուցված է երկու թագավորությունների միջև, ամեն օր պատերազմում է: Երբ այն միաբանվում է մեկի հետ, ապա պատերազմում է մյուսի դեմ:
Մեր «քաղաքը»՝ անձը, դրված է երկու թշնամիների միջև, որովհետև Աստված ի սկզբանե երկու բնություն է ստեղծել. մեկը՝ իմանալի, մյուսը՝ զգալի: Մեր բնությունը սրանց միջև է գտնվում, որովհետև կազմված է հոգուց և մարմնից, և սրանք միմյանց ներհակ են, քանի որ հոգին ցանկանում է մարմնի հակառակը, իսկ մարմինը՝ հոգու, ինչպես ասում է Պողոսը (տե՜ս Գաղատ. Ե 17): Հոգին սիրում է առաքինություն, պահեցողություն և աղոթք, իսկ մարմինը՝ ուտել ու հանգստանալ, այդ պատճառով էլ ամեն օր պատերազմի մեջ ենք: Երբ անցնում ենք մարմնի կողմը, տրտնջում է հոգին, իսկ երբ լինում ենք հոգու կողմը, տրտնջում է մարմինը՝ ասելով, թե տկարացել է:
Մարմինն ուժեղ է ու տեսանելի, և նրա ճանապարհներն ընդարձակ են: Մարդկանցից շատերն են հակված մարմնի կողմը: Իսկ հոգին անտեսանելի է, և նրա ճանապարհը՝ նեղ, և մարդկանցից քչերն են հակված հոգու կողմը:
Արդ՝ ուտիքի օրերը մարմնի օրեր են, որոնք անցնում են ուտելով ու խմելով, իսկ պահոց օրերը՝ հոգու օրեր, ուստի պարտավոր ենք հաշտվել հոգու հետ և պատերազմել ընդդեմ մարմնի ու սատանայի: Եվ այս պատերազմում պետք է զգեստավորվենք հոգևոր զենքերով, ինչպես ասում է առաքյալը կորնթացիներին հղած երկրորդ թղթում. ՙԲոլոր դեպքերում դուք ձեզ ներկայացրեք իբրև Աստծու պաշտոնյաներ՝ ցույց տալով մեծ համբերություն նեղությունների, հսկումների ու ծոմապահության մեջ, սրբությամբ, գիտությամբ, համբերությամբ ու արդարության զենքերով՝ հարձակվելու և պաշտպանվելու համար աջից ու ձախից՚ (հմմտ. Բ Կորնթ. Զ 4-7):
Այդ պատճառով էլ առաքյալները և մեր սուրբ հայրերը որչափ ուտիքի, այնչափ էլ պահոց օրեր կարգեցին ամբողջ տարվա համար: Այստեղից էլ՝ ամբողջ տարում հարյուր ութսուն օր պահք է և նույնքան էլ՝ ուտիք: Վաթսուն օրն ամբողջ տարվա ընթացքում պահոց չորեքշաբթի և ուրբաթ օրերի քանակն է, իսկ մնացած հարյուր քսան օրերը՝ երեք քառասնօրյա պահքերի օրերի քանակը:
Աշխատասիրությամբ՝ Արամ Դիլանյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hogevor hayreniq ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Հաջորդ նյութը babelas 2 Չորս Սուրբ վկա զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքոսի և Բասիլիոսի մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Pahq kerakur
Պահքի մասին

Պահքի կերակուրները

25 Փետրվարի, 2020
Mar Ator 27
Պահքի մասին

Պահքի մասին

24 Մարտի, 2017
Mijinq
Պահքի մասին

Միջինք

26 Փետրվարի, 2026
orapahq
Պահքի մասին

ՕՐԱՊԱՀՔ Չորեքշաբթի եւ ուրբաթ օրերի մասին

23 Օգոստոսի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?