Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Hreanery durs@ ev nersy
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > Հրեաները Պաղեստինում և դուրսը. Ընդհանուր եկեղեցու պատմություն
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հրեաները Պաղեստինում և դուրսը. Ընդհանուր եկեղեցու պատմություն

Published 1 Հուլիսի, 2013
Կարդալու տևողություն՝ 11 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Քրիստոսի ժամանակ հրէաները գտնւում էին Հռովմի գերիշխանութեան տակ: Ալէքսանդր Մեծի օրերից սկսած արդէն յոյները լցուել էին նաև Պաղէստին և սկսել հրէաներին հելլենացնելու գործը: Սակայն հրէական ժողովուրդը այնքան էլ հեշտ ու շուտ չէր ցանկանում թողնել հայրենական աւանդութիւնները և աշխատում էր իրեն որչափ կարելի է հեռու պահել յոյներից: Բանն այնտեղ հասաւ մինչև իսկ, որ Անտիոքոս IV. Եպիփանէսը՝ ձանձրացած հրէաների անվերջ կամակորութիւնից, վճռեց զէնքի ուժով հելլենացնել նրանց, –170 թուին առաւ Երուսաղէմը և Տաճարը պղծեց: Այդ անմիտ քայլի հետևանքն այն եղաւ, որ հրէաները հերոսաբար մաքառել սկսեցին իրենց նեղիչների հետ և ապստամբութեան դրօշը բարձրացրին –167-ին, այսպէս կոչուած Մակաբայեցիների առաջնորդութեամբ: -142-ին Սիմոն Մակաբայեցու օրով յաջողւում է ազգային ազատութիւն ձեռք բերել և նոր արքայական հարստութիւն հիմնել: Արիստոբուլոսը արդէն թագաւորական տիտղոսն է ընդունում, իսկ զօրաւոր Հիւրկանի օրով սկսում են հրէաները նաև նուաճումներ անել (135-ից սկսած) և յիրաւի յաջողութիւն գտնում են: Ո՜չ միայն Սամարիան է անցնում նրանց ձեռքը շատ քաղաքների հետ, այլ և Իգումէան և Իտուրէան: Սակայն այս ոգևորութեան արդիւնք յաջողութիւնները երկար ժամանակ չեն տևում. շուտով սկսում են ներքին ընտանեկան երկպառակութիւններ Մակաբայեցիների կամ Հասմոնէական հարստութեան մէջ և ժառանգութեան համար եղած կռիւները այն աստիճան զօրանում են, որ առիթ են տալիս Հռովմին միջամտելու և խաղաղութիւնը վերականգնելու: –63 թուին Երուսաղէմը նուաճում են Հռովմայեցիք և ամբողջ հրէական երկիրը գնում են Ասորիքի կառավարչի իշխանութեան տակ: Հերովդէս Մեծին, մի Իգումէացու յաջողում է 37-4 թիւը Ք. ա. իւր ձեռքն առնել թագաւորութիւնը, սակայն նրա մահից յետոյ տէրութիւնը բաժանւում է իւր որդիների մէջ:
Ազգային անկախ իշխանութիւն ունեցան ու կորցրին հրէաները, բայց նրանց պահողը իրենց կրօնական համոզումները եղան: Այս շրջանում վաղուց արդէն սառել էին հին մարգարէների կրակոտ կրօնական զգացումները: Աստուծոյ անմիջական յարաբերութիւնը իւր ընտրեալ ժողովրդի հետ այլ ևս չէր զգացւում և այս շրջանի հրէաները կարծես միջնորդների էին կարօտ իրենց Աստուծոյ հետ կենդանի յարաբերութեան մէջ մտնելու համար. այսպիսի միջնորդներ ստեղծում էին նոքա յանձինս հրեշտակների: Իւրաքանչիւր ազգ ունէր ժամանակակից կարծիքով իւր պահապան հրեշտակը, որը շարունակ մաքառման մէջ էր այլ ազգերի հրեշտակների հետ: Մի ազգի հրեշտակի պարտութեան անմիջական հետևանքն էր լինում այդ ազգի պարտութիւնը: Աստուած որովհետև շատ հեռու է և այնքան սուրբ, որ մինչև իսկ նրա անունն անգամ տալը արգելւում է (հրէաներն սկսած այս շրջանից ո՜չ թէ Աստուծոյ իսկական անունը՝ Եահուէ են գործածում, այլ Ադոնայ=Տէր են անուանում Աստծուն), այդ պատճառով շատ մեծ նշանակութիւն է ստանում Նրա օրէնքը, որը այնուհետև բոլոր սրբութիւնների տեղն է բռնում:
Հրէական ժողովրդի կրօնական կեանքն այդպիսով դառնում է օրէնքի գործադրութիւնը: Այդ օրէնքը, լինելով ժողովրդի միակ ապաւէնն ու յոյսը, շուտով սկսւում է տառացի ճշտութեամբ կատարուել և այդպիսով յառաջ է գալիս հրէական յայտնի տառակերութիւնը: Իսկական արդարը ոչ թէ նա է, ով որ իւր ոգու ուղղութեամբ և ամբողջ բնաւորութեամբ է արդար, այլ նա, ով որ օրէնքի իւրաքանչիւր տառն է լրութեամբ կատարում: Այս տեսակէտից կրօնը դառնում է օրէնք, և իբրև օրէնք կաշկանդում ամէն մտածմունք և խափանում իսկական կրօնական զգացումներն ու ոգևորութիւնը: Քանի գնում այս տառակերութիւնն օրէնքի նկատմամբ զարգանում է շնորհիւ Փարիսեցիների կուսակցութեան, որոնք և ամբողջ ժողովուրդն իրենց կողմն ունէին. այն ինչ սրանց հակառակորդ Սադուկեցիները, որ հին աւանդութիւնների ջերմ պաշտպաններ չէին և աւելի տրամադիր էին հելլենացման, ժողովրդի մէջ համակրութիւն ամենևին չէին վայելում:
Բացի օրէնքից՝ կար նաև մի այլ խնդիր, որ հրէական ժողովրդի կրօնական կեանքի հիմնաքարերից էր. այդ Մեսիայի գալստեան յոյսն էր:
Երբ Իսրայէլի ժողովուրդը աքսոր տարուեց դէպի Բաբելոն, այդ յոյսը անհետացել էր կամ անհետանալ էր սկսել: Յուսահատ էին ամէնքը. սակայն Մակաբայեցիների ապստամբութիւնը և ունեցած անսպասելի յաջողութիւնները Մեսիային սպասելու յոյսը վերստին կենդանացրին և նրա ծաղկելուն մեծ զարկ տուին. այնպէս որ մինչև իսկ մի սեպհական գրականութիւն ստեղծուեց՝ այսպէս կոչուած յայտնութեան գրականութիւնը, որի ամբողջ զբաղման նիւթը ապագայի գործերն ու գալիք իրողութիւններն են: Սակայն այդ գալիք դէպքերն էլ այլ ևս շատ անգամ երկրի վրայ չեն կատարում, այլ երկնքում: Դանիէլի գիրքը այս տեսակի գրականութեան մէջ դարագլուխ է կազմում: Յուսոյ առարկան այլ ևս յաղթող մի թագաւոր չէ, որ Իսրայէլի թշնամիներին յաղթում և Իսրայէլի թագաւորութիւնը ամենայն փառօք վերականգնում և կառավարում է, այլ մի Աստուածային դատաստան երկնքում, որ ներկայի իշխաններին միանգամից ոչնչացնելու է և Իսրայէլի ժողովրդին յաւիտենական իշխանութիւն, մի անանց և տիեզերական պետութիւն շնորհելու: Այդ պետութեան և փառքերին մասնակցելու են նաև անցած ժամանակների արդարները, իսկ մեղաւորներն ու ամբարիշտները յաւիտենական ամօթ ու նախատինք պիտի կրեն իբրև դատապարտութիւն: Փրկութիւնը ուրեմն ո՜չ թէ ամբողջ ազգին է պատկանում, ինչպէս էր հնումը, այլ այստեղ անհատն է սկսում նշանակութիւն ստանալ և մինչև անգամ վաղուց մեռածները կարող են գալիք փառքին ու անպատւութեանը մասնակից լինել: Օրէնքը կատարելն է արդարութեան չափը և այդ պատճառով Իսրայէլի ժողովրդի անդամներից կարող են այնպիսիները լինել, որ ապագայ փառաւորութեանը անարժան կլինեն, իսկ հեթանոսներից ոմանք արժանի կլինին վարձատրութեան: Մեսիայի դերը տիեզերքի դատաստանի մէջ փոխւում է բոլորովին: Դանիէլի մօտ, օրինակ, նա ոչինչ չունի անելու, իսկ յետոյ նա արդէն դատաստան անողն է դառնում և ՚Որդի Մարդոյՙ անունն ստանում, որ Դանիէլի մօտ ՚սուրբ համայնքիՙ համար է ասուած: Այդ պատճառով էլ Մեսիան համարւում է յաւիտենական նախագոյութիւն ունեցող: Ամբողջ տիեզերքի դատաստանը մի դրամա է հետևեալ գործողութիւններով:

1. Սկիզբն վախճանի. մի ամենածանր չարչարանքներով և ընդհանուր խառնակութեամբ լի ժամանակ:

2. Մեսիայի հանդէս գալը և նրա կռիւը թշնամի միացեալ զօրութիւնների հետ (այժմ հռովմէական պետութիւնը):

3. Այդ թշնամիների խորտակումը Մեսիայի կամ Աստուծոյ միջոցով. նոքա կամ պարտութիւն են կրում, կամ դատապարտւում են և կամ ոչնչանում նրա բերանի շնչով:

4. Նոր Երուսաղէմի իջնելը երկրի վրայ, որ մինչև այդ ժամանակ երկնքումն էր պահուած:

5. Ցրուածների համախմբումը, արդարների յարութիւնը և երկնքի ու Աստուծոյ արքայութեան սկիզբը: Այս արքայութիւնը ամփոփում է իւր մէջ ամբողջ տիեզերքը, բայց նրա կենդրոնը Ս. երկիրն է:

6. Այս պետութեան վերջը՝ 400, 1000 կամ աւելի տարիներից յետոյ. աշխարհի կործանումը և վերջին դատաստան:
Այս էր Պաղէստինի հրէաների կրօնական կեանքն ու հասկացողութիւնը: Սակայն կային բացի սոցանից մեծ թուով հրէաներ նաև Պաղէստինից դուրս՝ Փոքր Ասիայում, Հիւսիսային Ասորիքում, Եգիպտոսում և այլն, նաև Հռովմում ու Միջերկրական ծովեզերքի երկիրներում ու քաղաքներում: Այս հրէաները իրենց առանձին համայնքն էին կազմում ամէն տեղ և շատ առանձնայատուկ արտօնութիւններ էին վայելում. այդ պատճառով էլ նաև շատ ուրիշ արևելցիներ ցանկութիւն էին յայտնում մտնել հրէական համայնքի մէջ: Այդպիսով ստեղծուել էր մի լայնածաւալ քարոզչական գործունէութիւն հրէաների համար: Այս դրսի հրէաներն ի հարկէ աւելի շուտ սկսեցին համակերպել յունական կեանքին, յունական գիտութեանն ու փիլիսոփայութեանը, այնպէս որ վերջինս սկսել էր մեծ չափով ազդել հրէական կրօնի և բարոյական սկզբունքների վրայ:
Սակայն այս հրէաներն ևս կապը չեն կտրում իրենց ժողովրդի յուսոյ և ակնկալութիւնների հետ: Այնպէս որ սրանց կրօնական համոզումները հետևեալ կերպարանքն են ստանում. Աստուած յայտնուել է Իսրայէլի ժողովրդին և ընտրել է նրան. Իսրայէլին է պատկանում տիեզերական իշխանութիւնը. Աստուած հոգի է և միայն մէկ է. նա աշխարհի ստեղծողն է և նրան միայն հոգւով կարելի է պաշտել: Բարոյականութիւնը շատ զարգացած էր այս հրէաների մօտ և սոքա ևս նոյն ձևով սպասում էին Մեսիային ու նրա դատաստանին, ինչպէս Պաղէստինի հրէաները: Կրօնական և բարոյական գրականութիւնը երկուսի համար էլ միևնոյնն էր. Հին Կտակարան, Յայտնութիւներ, Նոր Առակաց գրքեր (Յեսու Սիրաք), լեգենդաներ: Սակայն դրսի հրէաներն ունին նաև իրենց սեպհական արտադրութիւնները. այդպէս՝ մեր այժմեան տարականոն գրքերը, Իմաստութիւն Սողոմոնի ևլն:
Հելլենական հրէաների մտաւոր ամենամեծ ներկայացուցիչը Քրիստոսի ժամանակակից Աղէքսանդրացի Փիլոնն է: Այս մարդու ամենամեծ վաստակն այն է, որ նա յունական փիլիսոփայութեան տուած միջոցներով աշխատեց թէ իւր ժողովրդի և թէ ուրիշների համար դարձեալ նշանակալից դարձնել իւր ազգի գրականութիւնն ու հայրենական աւանդութիւնները: Սակայն այդ հնար եղաւ անել միայն այլաբանական բացատրական եղանակով: Հին գրուածներին, որոնք մեռած ու անհասկանալի էին դարձել ժողովրդի համար, նա նոր կեանք պարգևեց, այդպիսի բացատրութեան շնորհիւ նրանց մէջ գտնելով այն, ինչ որ ժամանակակից մարդոց հետաքրքրութեան առարկան էր, այսինքն` հելլենական գաղափարներ ու մտքեր: Հելլենական գաղափարներն ու մտքերը այս ձևով Ս.Գրքի կամ յայտնութեան պաշտպանութիւնն սկսեցին վայելել ի հարկէ: Հելլենական փիլիսոփայութիւնը միանում է հրէական կրօնի հետ և փիլիսոփայութիւնն էլ կրօնական և յայտնութեան կարօտ է դառնում: Քրիստոնէական կրօնի համար ապագայում խիստ մեծ և կարևոր նշանակութիւն է ստանում փիլիսոփայութեան և Հին Կտակարանի կրօնի շաղկապումը միմեանց հետ:
Իւր այս հարուստ կրօնական բովանդակութեամբ հրէութիւնը մեծ ազդեցութիւն էր գործում շրջապատի վրայ և դէպի հրէութիւն դարձողների թիւը քանի գնում մեծանում էր: Այս դարձողների մի մասը ընդհանրապէս կատարում էր ամբողջ հրէական օրէնքը, մինչև իսկ թլփատութիւնը, և այդպիսով լիովին հրէայ դառնում: Մեծ մասը սակայն միայն որոշ օրէնքներ յանձն էր առնում կատարել: Առաջինները կոչւում էին եկուորներ (պրոզելիտներ), իսկ վերջինները աստուածավախ հեթանոսներ: Վերջինները սովորաբար պիտի Սինագոգը այցելէին, շաբաթը սուրբ պահէին և կերակուրների մէջ խտրութիւն դնէին, իսկ ընդունելութեան ժամանակ պիտի մկրտուէին ջրով՝ մաքրուելու համար: Ս. երկրում ապրող օտարների համար պարտադիր էր միայն ՚Նոյի որդւոց օրէնքներըՙ. այսինքն՝ Եահուէ անուան ս. պահելը, կռապաշտութիւնից, անառակութիւնից, սպանութիւնից, աւազակութիւնից և արիւնոտ մսից հրաժարուելը:
Հրէական կրօնը սկսեց այսպիսով մեծ նուաճումներ անել ամէն դասակարգերի, գլխաւորապէս կանանց մէջ: Հեթանոսների վրայ ամէնից աւելի ազդեցութիւն թողնողը ի հարկէ հրէից մէջ պահուած Հին Կտակարանի կենդանի կրօնի մնացորդն էր՝ միաստուածութեան բարձր ըմբռնումը, անպատկեր և հոգևոր աստուածպաշտութիւնը, մաքուր բարոյականութիւնը և հատուցման հաստատուն յոյսը: Կարևոր նշանակութիւն ունէր նաև այն հանգամանքը, որ այս յայտնութեան կրօնի աղբիւրները դեռ կային և այնպիսի ժամանակի ծնունդ էին, երբ ո՜չ մի յունական կամ հռովմէական աւանդութիւն գոյութիւն չունէր: Կրթուած հեթանոսների երկար դարերից ի վեր որոնած հոգևոր կրօնը ունէր այս ժողովուրդը ըստ իւր յայտարարութեան ի վաղուց հետէ, և այն էլ շատ աւելի կատարեալ կերպով. ո՜չ թէ առանձին ընտրեալ անհատների սեպհականութիւն, ինչպէս յունական փիլիսոփայութիւնն էր, այլ մատչելի բոլորին, նաև ամենապարզ մարդուն:
ԵՐՎԱՆԴ ՎԱՐԴԱՊԵՏ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆՑ 

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch Հուլիսի 2 Գշ. Բ. օր Վարդավառի պահոց:
Հաջորդ նյութը Inch e Pataragy Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՐԱԳԸ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ekeghecakan joghovner
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Հայաստանեայց եկեղեցւոյ ընդունած եկեղեցական ժողովները

13 Հունիսի, 2023
Kargaluyc hogevorakan
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Ուդիներ. պատմական ակնարկ

11 Դեկտեմբերի, 2020
Ariosakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Արիոսական վեճի սկզբնավորությունը

3 Հոկտեմբերի, 2018
Musulmanutyan chuxery1 e1479281486887
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Մուսուլմանության ճյուղերը

16 Նոյեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?