Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Araqinutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Ինչ է Առաքինությունը
Քրիստոնեական

Ինչ է Առաքինությունը

Published: 17 Մարտի, 2015
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ, աստվածային շնորհ, որի առկայությամբ մարդը մտքով, խոսքով և գործով չի մեղանչում Աստծո պատվիրանների դեմ, այլ գործում է դրանց համապատասխան: Ելնելով Սուրբ Գրքից՝ եկեղեցին առաքինությունը մեկնաբանել է որպես ճշմարիտ և ուղղափառ հավատի արգասիք, այն հավատի, որը խոստովանում է Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի և Աստված: Հին կտակարանում կան առաքինության բազմաթիվ վկայակոչումներ, որոնք բացահայտում են նրա տարբեր դրսևորումները, ինչպես, օրինակ, առաքինությունը որպես պատվի և ճանաչման արժանի հատկանիշ («… իմ ժողովրդի բոլոր ցեղերը գիտեն, որ դու առաքինի կին ես», Հռութ 3.11): Որոշ թարգմանություններում նշված տեղում «առաքինի» բառի փոխարեն գործածվել է «զորավոր»: Հետևաբար, ըստ սուրբգրային մտածողության՝ առաքինին նաև զորավոր է, քանի որ զորություն ունի իշխելու առհասարակ մեղքի վրա: Նաև՝ առաքինությունը որպես աստվածահաճո զարդ («Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է», Առակ. 12.4: Երբեմն «առաքինին» թարգմանվում է «ժրաջան»), որպես հազվագյուտ արժեք («Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից», Առակ. 31.10) և այլն:
Նորկտակարանային գրվածքներում ևս ջատագովվում է առաքինությունը, որպ ես Սուրբ Հոգով վերածնված մարդու՝ կենդանի եկեղեցու՝ այսինքն՝ Հիսուս Քրիստոսի հարսի սուրբ հատկանիշներից (զարդերից) մեկը: Պողոս առաքյալը փիլիպեցիներին հորդորում է խորհել միայն այն, «… ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ…» (Փիլիպ. 4.8): Իսկ Պետրոս առաքյալը պատգամում է. «…որպեսզի հաղորդակից լինեք աստվածային բնությանը…, այս բանի համար իսկ ամեն ջանք գործադրելով՝ ձեր հավատով առաքինություն ձեռք բերեք, առաքինությամբ՝ գիտություն, գիտությամբ՝ ժուժկալություն, ժուժկալությամբ՝ համբերատարություն, համբերատարությամբ՝ աստվածապաշտություն, աստվածապաշտությամբ՝ եղբայրասիրություն, եղբայրասիրությամբ էլ՝ սեր» (Բ Պետր. 1.4–7): Եկեղեցու հայրերը առաքինությունը բաժանել են խմբերի.
1. Աստվածային առաքինություններ՝ հավատ, հույս, սեր, որոնք կապվում են Հիսուս Քրիստոսի տնօրինական և փրկչական առաքելության հետ:
2. Ստացական առաքինություններ՝ աղոթք (իբրև հաղորդակցություն Աստծո հետ), պահք (իբրև սեփական անձի սրբացման պայմաններից մեկը), ողորմություն (իբրև մերձավորի հանդեպ սիրո դրսևորում) ևն:
3. Այլ առաքինություններ՝ հեզություն, աշխատասիրություն, պարկեշտություն ևն, որոնք չեզոքացնում են մեղքը: Գրիգոր Նարեկացին (ըստ այլոց՝ Գրիգոր Սկևռացին) իր «Խօսք ճշմարիտ հաւատքի եւ առաքինասէր վարքի մասին» (1992) երկում, օգտվելով չորս կարգի՝ աստվածաշնչական, դավանական, վարքագրային և մարդաբանական աղբյուրներից, Նիկիո Հավատո հանգանակով հաստատագրված Սուրբ Երրորդության պատկերը հայտածում է նաև մարդու վրա, նշելով, որ բանական հոգին եռամասնյա է՝ ունի խոսք (միտք), ցասում (սիրտ), ցանկություն (ստորին որովայն, երիկամներ), և սրանցից յուրաքանչյուրն ունի իրեն հատուկ առաքինությունը՝ «Բանականի առաքինութիւնը խոհականութիւնն է, ցասմնականինը՝ արիութիւնը, իսկ ցանկականինը՝ ողջախոհութիւնը»: Առաքինությունը ծագում է անձի մեջ այն ժամանակ, երբ արարչական կարգավորության համաձայն, իբր վեհ և նախադաս, իրենից ցածր եղողների՝ ցասմնականի կամ ցանկականի վրա իշխում է բանականը՝ գլուխը, և ընդհակառակը՝ առաքինությունը կորչում է, երբ խառնակվում է այս կարգավորությունը: Վերլուծելով Պողոս առաքյալի՝ «Որպես իմ աստուն ճարտարապետ, հիմքը դրեցի ըստ Աստծու… Եթե մեկը այս հիմքի վրա կառուցի ոսկով, արծաթով, թանկարժեք քարերով, փայտով, խոտով, եղեգով, յուրաքանչյուրի գործը հայտնի կլինի…» (Ա Կորնթ. 3.10–12) խոսքերը, Գրիգոր Նարեկացին դրանք համարում է այլաբանություններ. «… ոսկին խոհական իմաստութիւնն է, արծաթը՝ բանական առաքինութիւնը, թանկարժեք քարերը՝ պէս-պէս ու զանազան բարեգործութիւնները: Իսկ փայտը, խոտն ու եղէգը չարագործութիւնն են ցույց տալիս»: Գրիգոր Տաթևացին, խոսելով առաքինությունների մասին, ասում է. «… երեք լույսերով, այսինքն՝ բանականից, գրավոր օրենքներից և Ավետարանի շնորհներից հեղված լույսերով մեր մեջ հաստատվում են աստվածային երեք առաքինությունները՝ Հավատքը, Հույսը և Սերը» («Ոսկեփորիկ», 1995, գլ. ԽԹ, էջ 247): Ընդորում, Գրիգոր Տաթևացին նույնպես, հետևելով մարդու (անձի) եռամասնյա կառուցվածքի (բանական-ցասմնական-ցանկական) երրորդաբանական տեսությանը, երեք առաքինություններից՝ հավատը վերագրում է բանականին, հույսը՝ ցասմնականին և սերը՝ ցանկականին:

Լևոն Սարգսյան

Ք.Հ. հանրագիտարան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Arak 5 Անտարբերության զոհը (առակ)
Հաջորդ նյութը Srbapatkerneri masin Սրբապատկերների մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Amusnutyun
Քրիստոնեական

Բարեհաջող է ամուսնությունը, եթե ամուսինները միմյանց հանդեպ հավատարիմ են

28 Հուլիսի, 2016
Azatutun
Քրիստոնեական

Մեր ազատության և այն մասին, որ Աստված ազատ է ստղծել մարդուն

19 Սեպտեմբերի, 2017
Axotelis kentronacir
Քրիստոնեական

Աղոթելիս՝ կենտրոնացի´ր. Սբ. Հովհան Ոսկեբերան

2 Հուլիսի, 2017
Քրիստոնեական

ի՞նչ հիմնական տարբերություններ կան Հայ Առաքելական Եկեղեցու եւ մյուս Եկեղեցիների միջև

7 Դեկտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?