Խորհրդատետր, ծիսամատյան, որը պարունակում է Պատարագի բովանդակությունը և մատուցման կարգը: Առկա են տարբեր առաքյալների (Անդրեաս, Հակոբոս Զեբեդյան, Հակոբոս Տյառնեղբայր) վերագրված Խորհրդատետր պատարագամատույցներ:
Հայ եկեղեցին ժամանակի ընթացքում հայացրել է մի շարք Խորհրդատետր պատարագամատույցներ, որոնք հայտնի են բարսեղյան, նազիանզյան, ոսկեբերանյան, հռոմեական անուններով: Բարսեղյան պատարագամատույցը հայ. ձեռագրերում հայտնի է Գրիգոր Ա Լուսավորչի անունով: Այս վերագրումը հետևանք է այն բանի, որ Գրիգոր Լուսավորիչն է Կեսարիայից այն բերել Հայաստան և դարձրել կիրարկելի: Նազիանզյան Խորհրդատետր պատարագամատույցները., որ սխալմամբ վերագրվել է Աթանաս Ալեքսանդրացուն, խմբագրել է Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը. որդեգրվելով Հայ եկեղեցու կողմից՝ այն դարձել է նրա հիմնական Խորհրդատետր պատարագամատույցը.: Ոսկեբերանյան Խորհրդատետր պատարագամատույցը, որը շատ նման է բարսեղյանին, կիրառվում է գլխավորաբար Հույն եկեղեցում, իսկ հռոմեկան Խորհրդատետր պատարագամատույցը. (հայերեն է թարգմանել Ներսես Լամբրոնացին) իր մի շարք հատվածներով ներմուծվել է հայոց Պատարագի մեջ:
Հայոց Խորհրդատետր պատարագամատույցը գլխավորապես կազմված է կապադովկյան հայրերի՝ Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հեղինակած պատարագամատույցից: Ըստ այսմ՝ հայոց Պատարագը կատարվում է համաձայն Խորհրդատետր պատարագամատույցի, որն ունի հետևյալ մասերը.
Ա մաս՝ Պատրաստություն, որի մեջ մտնում են.
1. Զգեստավորում (ոսկեբերանյան-Ոսկ.),
2. Լվացում (հռոմեական-Հռոմ.),
3. Խոստովանություն (Հռոմ.),
4. Նախամուտ ,
5. Աղոթք՝ Գրիգոր Նարեկացու (Հայ.),
6. Առաջադրություն (Բարսեղ Կեսարացու-Բրս.),
Բ մաս՝ Ճաշու պաշտոնակատարություն, որի մեջ մտնում են.
1. Խնկարկություն (Ոսկ.),
2. Ճաշու մուտք (Բրս.),
3. Ընթերցվածք (Ոսկ.),
Գ մաս՝ Կանոն ս. Պատարագի, որի մեջ մտնում են.
1. Մեծ մուտք (Բրս., Նազիանզացի-Նազ.),
2. Ողջույն (Ոսկ., Նազ.), 3. Սրբագործություն (Բրս., Նազ.),
4. Հիշատակություններ (Բրս., Նազ.),
5. Ճաշակումն (Բրս., Նազ., Ոսկ.),
Դ մաս՝ Արձակում (Ոսկ.): Խորհրդատետր պատարագամատույցի բովանդակության վերաբերյալ ժամանակին մեկնաբանություններ են շարադրել
Խոսրով Անձևացին, Ներսես Լամբրոնացին, Մովսես Երզնկացին, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակերը (XIII–XIV դդ.): Հայերեն Խորհրդատետր պատարագամատույցն առաջին անգամ տպագրել է Հակոբ Մեղապարտը, 1513-ին, Վենետիկում: Տես նաև Ծիսամատյան:
Պատարագամատույցը կարող եք բեռնել՝ այստեղ:
Աղբյուր Ք.Հ. հանրագիտարան հեղինակ Հակոբ Քյոսեյան