Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Astvacchnachoxutyan masin
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Աստվածճանաչողության մասին
Քրիստոնեական

Աստվածճանաչողության մասին

Published: 2 Նոյեմբերի, 2013
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Նույնիսկ աթեիստական-մարքսիստական գաղափարախոսությունը խոստովանում էր, որ հիմնական փիլիսոփայական խնդիրն Աստծո գոյության հարցն է: Միայն թե մարքսիզմն այդ խնդիրը ձևակերպում էր այսպես. ո՞րն է առաջնայինը՝ նյո՞ւթը, թե՞ գիտակցությունը: Եվ այս հարցի պատասխանից կախված` փիլիսոփայական համակարգը համարվում էր կա՜մ մատերիալիստական, կա՜մ իդեալիստական:
Աստծո թեման, անկասկած, աշխարհայացքային գլխավոր հարցն է: Կարելի է ավելին ասել. Աստծո գոյության հարցը ոչ միայն փիլիսփայության, այլև մարդկային ողջ կյանքի գլխավոր հարցն է: Թե մարդն ինչպես է պատասխանում, դրանից շատ բան է կախված. հարաբերությունները մարդկանց, շրջապատող բնության, հասարակության, պետության հետ: Դա իրոք որ հիմնարար հարց է:
Եվ այսպես, մարդկանց մի մասը հավատում է, մյուս մասը` ոչ: Այսպիսին է իրողությունը, ինչը հարկավոր է խորապես վերլուծել: Ոմանք չեն հավատում այն պատճառով, որ իրենց մեջ կրոնական զգացումը զարգացած չէ: Մյուսները չեն կարող հավատալ, որովհետև իրենց բարոյական զգացումը մթագնած է ու գիտակցության մեջ բարու և չարի, ստի և ճշմարտության խառնաշփոթ է տիրում: Սակայն Աստծուն ճանաչելու ևս մեկ շատ կարևոր պայման կա:
Աստված վերզգայական աշխարհում է, ֆիզիկական տարածությունից ու ժամանակից դուրս: Իսկ մարդն իր բնությամբ պարփակված է ժամանակի ու տարածության մեջ: Այսպիսով` մարդը, հենվելով իր զգայությունների և բանականության վրա, կարո՞ղ է արդյոք ճանաչել այն, ինչ ֆիզիկական աշխարհի սահմաններից դուրս է. այս հարցի պատասխանն ակնհայտ է` ո՜չ, չի՜ կարող: «Ինչպես ոչ ոք երբեք իր մեջ ներս չի քաշել ամբողջ օդը, այնպես էլ ո՜չ միտքն է պարփակել, ո՜չ էլ խոսքերն են ընդգրկել Աստծո էությունը»,- ասում է Գրիգոր Աստվածաբանը: Եվ շատերը դրա հիման վրա եզրակացության են հանգում. վերզգայական աշխարհ ընդհանրապես չկա: Չէ՞ որ եթե ես չեմ կարող զգալ, տեսնել, լսել, տեղավորել, ընդգրկել, մաթեմատիկորեն վերլուծել այդ աշխարհը, նշանակում է` այն պարզապես չկա: Իսկ եթե վերզգայական աշխարհ չկա, հետևաբար չկա նաև Աստված:
Մարդկության ողջ պատմությունն Աստծո որոնման պատմություն է, քանի որ կյանքի գլխավոր հարցը` Աստծո գոյության հարցը, մարդկանց մշտապես տանջել է: Մարդկային քաղաքակրթության պատմությունն այդպիսի որոնումների մի ցայտուն պատկեր է ներկայացնում: Արվեստի` ճարտարապետության, քանդակագործության, գեղանկարչության, երաժշտության ամենանշանակալի ստեղծագործություններն այս կամ այն կերպ Աստվածայինի որոնումների հետ են կապված: Մարդկության` դեպի Աստված տանող փշոտ ու ոլորապտույտ ճանապարհին շատ խոչընդոտներ են եղել, այդ ճանապարհն ինքն էլ հաճախ դեպի սուտ աստվածներն էր տանում:
Շատ լավ հայտնի է, որ հին մարդիկ բնության ուժերը` որոտը, կայծակը, քամին, Աստծո հետ էին նույնացնում: Մեկ այլ դեպք էր, երբ մարդն աստվածության կերպար էր ստեղծում, որին օժտում էր իր սեփական հատկանիշներով ու որակներով` սիրով ու ցասումով, նյարդայնությամբ ու նախանձով: Հենց այդկերպ էլ առաջացել է հունական նշանավոր Օլիմպոսը` բնակեցված աստվածամարդկանցով:
Աստծո այդպիսի որոնումները կրոնների ի հայտ գալուն հանգեցրին, որոնք ընդունված է անվանել բնական կրոններ: Դրանք ծնվել են սեփական զգայությունների ու ուժերի վրա հենվող մարդու` Աստծուն ճանաչելու ցանկությունից: Բայց մենք արդեն խոսեցինք, որ դա անկարելի է, քանի որ Աստված մեկ այլ` վերազգայական աշխարհում է, ուր մարդուն տրված չէ մուտք գործել: Այդ աշխարհն անմատչելի է, ենթակա չէ ո՜չ մեր մտածողությանը, ո՜չ զգայություններին: Բայց այդ դեպքում արդյո՞ք Աստված ինքը չի կարող անցնել վերզգայական ու ֆիզիկական աշխարհների սահմանը` մարդու հետ հաղորդակցվելու համար: Սուրբ Գիրքն այդ հարցին դրական պատասխան է տալիս, քանզի «ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծո համար հնարավոր է» (Ղուկ. ԺԸ 17): Աստված մարդկանց հատուկ կերպով իր մասին ինչ-որ բան իմանալու շնորհ է արել` դրանով իսկ նրանց օգնելով ոտք դնել Աստվածճանաչողության ուղուն: Այն ավետիսը, որ Աստված իր մասին հաղորդեց մարդկանց, կոչվում է Աստվածային Հայտնություն: Աստվածային Հայտնության շնորհիվ մարդիկ Աստծուն կարող են ճանաչել այն չափով, որ չափով Աստված իրեն հայտնելու շնորհ կանի:

Կիրիլ Պատրիարք Մոսկվայի և Համայն Ռուսիո «Հովվի խոսքը»

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacayin haytnutyan masin ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հաջորդ նյութը Hoxagorcy Հողագործը (առակ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Harsanekan
Քրիստոնեական

Ընտանիքի ավանդական ծնունդը

13 Հունիսի, 2016
Gandz
Քրիստոնեական

Գանձ՝ հայ միջնադարյան հոգևոր երգարվեստի ժանր

4 Մայիսի, 2017
Harutyal Qristos
Քրիստոնեական

Եթե Քրիստոս հարություն է առել, ինչու՞ դեռ կան մեղքն ու մահը

18 Ապրիլի, 2014
Lusavorchi aj
Քրիստոնեական

Սրբերի մասունքներ

26 Սեպտեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?