Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Katoghike Ter Hovsp
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Յո՞ երթաս, Հայ Կաթողիկե եկեղեցի.Ահարոն Հարությունյան
Նորություններ

Յո՞ երթաս, Հայ Կաթողիկե եկեղեցի.Ահարոն Հարությունյան

Published: 24 Նոյեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Օրեր առաջ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե եկեղեցու պաշտոնական կայքէջում (http://armenianchurchco.com/) հանդիպեցի մի նյութի` պատրաստված Տ. Հովսեփ քահանա Գալստյանի կողմից Գյումրիի Սև Բերդի՝ Ֆրանցիսկոս Պապի Գյումրի այցելությանը նվիրված թանգարանի համար:
Առաջին հայացքից «Հայ Կաթողիկէ Եկեղեցին՝ Հայաստանում. համառոտ պատմական անդրադարձ»-ը սոսկ շարադրանք է Հայ կաթողիկե եկեղեցու պատմության մասին, սակայն երբ հանգամանորեն քննում ես ակնարկի բովանդակությունը, հասկանում ես, թե որտեղ է ականը:
Հայ առաքելական եկեղեցու հանգամանքը հմտորեն գործածելու և հայոց պատմությունը, սեփական շահերից ելնելով, վարպետորեն մկրատելու Հովսեփ քահանայի ունակությունը ինձ զարմացրեց: Նա այս ակնարկում աղավաղում է պատմությունը` ներկայացնելով Ընդհանրական Եկեղեցու միության իր պատկերացումը` «Հռոմի Սուրբ Աթոռի հետ դավանական, պաշտամունքային-ծիսական և վարչական համագործացկությամբ ու միությամբ՝ ընդունելով ավագությունը Հռոմի Սրբազան Քահանայապետի», հմտորեն շփոթելով «Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցի» հասկացությունը «Կաթողիկե եկեղեցի»-ի հետ:
Եվ այս նույն ընկալումով, ըստ իրեն, «հայ ժողովրդի մի հատված հավատարիմ մնաց նաև 451թ. Քաղկեդոնի Սբ. Տիեզերաժողովի և Հռոմի Սբ. Լևոն Պապի աստվածաբանական բանաձևումներին, որոնք, սակայն, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չընդունվեցին ժամանակի մի խումբ հայ հոգևորականների կողմից և առիթ դարձան տարաձայնությունների»:
Այսքանը դեռ բավարար չէ, կաթոլիկ քահանան նույն համոզումով շարունակում է պատմությունը խեղաթյուրել` անամոթաբար վերագրումներ անելով մեր ժողովրդի նվիրական եկեղեցական գործիչներին, թե «Հռոմի Սուրբ Աթոռի հետ միության կամ Մեկ Ընդհանրական Եկեղեցու միության կողմնակիցների մեջ կային ականավոր սրբեր, աստվածաբաններ, ովքեր ջանում էին հայ ժողովրդի մեջ արմատավորել Եկեղեցու ընդհանրականության, միության սկզբունքը. օրինակ՝ … Սբ. Գրիգոր Նարեկացին …, Սբ. Ներսես Տայեցին, Սբ. Հովհան Օձնեցին, Սբ. Ներսես Շնորհալին, Սբ. Ներսես Լամբրոնացին, Սբ. Մխիթար Գոշը և այլոք: Նրանց անգնահատելի ավանդը հայ կաթողիկէության ամրապնդման և գոյատևման համար դեռևս խոր և անկողմնակալ վերլուծությունների կարիք ունի»:
Այսօր Հռոմը թոթափել է միջնադարյան իր պատկերացումները և բացվել աշխարհի առջև` փնտրելով երկխոսության ուղիներ, մինչդեռ Հովսեփ քահանան շարունակում է մնալ խոր միջնադարում: Այս իմաստով Ֆրանցիսկոս պապի գործունեությունը և ժամանակի ակնկալություններին համահունչ նրա մարդասեր կերպարը կարծես հակասության մեջ է հայտնվում Հայ Կաթողիկե Եկեղեցու այսօրինակ կեցվածքի հետ:
Եթե ժամանակին` վաղ միջնադարից սկսված, անդադար փորձեր էին արվում Կաթոլիկ եկեղեցու ընդհանրականությունը փաստելու և նրա իշխանության ներքո մնացյալ Եկեղեցիների բերելու, ապա այսօրվա բազմաբևեռ, բազմամշակույթ աշխարհի, միջեկեղեցական հարաբերությունների զարգացման պայմաններում, երբ քրիստոնեական սիրո և համագործակցության միասնականությունն է քարոզվում, այս մտածողությունն ու գործելաոճն անընկալելի և անընդունելի է:
Ի՞նչ է սա, Հայ կաթողիկե եկեղեցու անտեղի նախանձախնդրություն հաչս Վատիկանի, թե հայոց աշխարհում սեփական տեղը գտնելու ու այն պատմականորեն հիմնավորելու ձգտում:
Սակայն որո՞նք են այդ հին և նոր ռազմավարության դրդապատճառները: Սա ինձ` որպես ոչ միայն Հայ եկեղեցու զավակի, այլև իբրև հասարակ հայ մարդու խորապես մտահոգում է:

Աղբյուր՝ www.arevelk.am
Ահարոն Հարությունյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Eahk xumb Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին
Հաջորդ նյութը 24.01 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Bagrat Galstanyan 235
Նորություններ

Հայ Եկեղեցու պատմությունն ամբողջական արժեհամակարգ է. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

7 Հուլիսի, 2020
IMG 3365
Նորություններ

Մալմոյի եկեղեցական համայնքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման արարողություն

30 Մայիսի, 2018
11 7
Նորություններ

Սուրբ Պատարագ Ս. Վարդանանց տոնի առիթով (նկարներ)

11 Փետրվարի, 2021
Garegin B 749
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻՆ

2 Օգոստոսի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?