Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vahram qahana 231
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը կարող է խառնաշփոթ ստեղծել եկեղեցապատկան կալվածքների իրավունքների դաշտում
Նորություններ

Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը կարող է խառնաշփոթ ստեղծել եկեղեցապատկան կալվածքների իրավունքների դաշտում

Published: 8 Դեկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ մեծ անհանգստություն առաջացրեց թե միջազգային, թե կրոնական հանրության շրջանում: Այդ առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր մտահոգությունն ու անհանգստությունն արտահայտեց, նույն արեցին Երուսաղեմի քույր եկեղեցիների հոգևոր առաջնորդները, ովքեր առանձին գրությամբ դիմեցին ԱՄՆ նախագահ Թրամփին, որ ետ կոչի կայացված որոշումը: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, հիմնական անհանգստությունը կապված է այդ փխրուն կայունության ապակայունացման հետ, որովհետև  այն հղի է նոր բախումներով:

 «Վտանգ ենք տեսնում, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բացի այդ, Երուսաղեմը շատ բարդ քաղաք է, և գիտեք, որ բազմաթիվ վիճարկումներ են եղել քաղաքի պատկանելության հետ կապված, ընդհուպ մինչև  ժամանակին ՄԱԿ-ի որոշում կայացնելը, որով Երուսաղեմը չեզոք գոտի սահմանվեց»,-ասաց նա:

 Բացի այն, որ հակամարտության ակտիվացման խնդիր կա, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, թե բազում խնդիրներ կան կալվածքների իրավունքների հետ կապված: Քրիստոնյաները, մահմեդականները, հրեաներն ունեն իրավունքներ իրենց կալվածքների հետ կապված:

 «Կարգավիճակի փոփոխությունը կարող է ենթադրել խառնաշփոթ այդ դաշտում, քանի դեռ որոշումներ կայացված չեն կողմերի միջև, նման քայլի դիմելը մեծ վտանգ է պարունակում, հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն իսրայելցիների և պաղեստինցիների համար, այլև այնտեղ ապրող, մշտապես իրենց իրավունքների համար մարտնչող եկեղեցիների համար: Գիտեք, դարերով ձևավորվել են այդ կալվածքների գործածության իրավունքները, կանոնակարգերը: Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը կարող է մեզ կանգնեցնել նոր իրողությունների առջև»,-ասաց նա:

 Լրագրողների այն հարցին, թե Երուսաղեմի հայերը մտահոգություն ունե՞ն Իսրայելի քաղաքականության հետ կապված, Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Իսրայելի վարած քաղաքականությանը գնահատական տալ չի կարող, սակայն ընդգծեց, որ տարբեր օրինակներ կան, երբ տարբեր հաստատություններ փորձել են ինչ-ինչ քայլեր ձեռնարկել կալվածքների ուղղությամբ:

 «Եվ գիտեք, քանի դեռ կալվածքները կան, իսկ դրանք փոքրաթիվ չեն, միշտ էլ տարբեր կառույցների կողմից հետաքրքրություն դրսևորվում է: Մեր պարտականությունն է ունեցած ժառանգությունը պաշտպանելը»,-հավելեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Աղբյուր՝ lragir.am

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Markos qahana Մայր Աթոռը Էջմիածնում կբացի «Երեխաների խնամքի և աջակցության կենտրոն»
Հաջորդ նյութը 9 7 Տոնախմբվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-ամյակը (նկարներ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Arevelyan temi ughtavorner 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին (նկարներ)

4 Օգոստոսի, 2022
31 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նարեկ սարկավագ Պետրոսյանի այրու հետ

31 Մարտի, 2021
24 Gayanyanc 7
Նորություններ

Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)

24 Մայիսի, 2016
KGMS chaporoshichner
Նորություններ

Հրապարակվեց Մայր Աթոռի դիրքորոշումը հանրակրթական չափորոշիչների և «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ

5 Օգոստոսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?