Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nurhan matriark
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Երուսաղեմի Հայոց պատրիարքը դիմել է Իսրայելի վարչապետին` կոչ անելով դադարեցնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը
Նորություններ

Երուսաղեմի Հայոց պատրիարքը դիմել է Իսրայելի վարչապետին` կոչ անելով դադարեցնել Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը

Published: 5 Հոկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Այսօր՝ 5 Հոկտեմբեր, 2020-ի առաւօտեան, Սուրբ Աթոռոյս Գահակալ՝ Ամենապտիւ Տ. Նուրհան Արք. Մանուկեան Պատրիարք Սրբազան Հայրը նամակ ուղղած է Իսրայէլի վարչապետ Վսեմաշուք Տիար Պենիամին Նէթանիահուի՝ կոչ ընելով դադրեցնել Իսրայէլի կողմէ Ատրպէյճանին զէնքի վաճառքը:

 Նամակէն օրինակներ ղրկուած են նաեւ Իսրայէլի Պաշտպանութեան նախարար Տիար Պէննի Գանցին, Խորհրդարանի (Քնեսեթ) խօսնակ՝ Տիար Եարիւ Լեւինին եւ Արտաքին Գործոց նախարար՝ Տիար Կապի Աշքենազիին:

 Իր նամակին մէջ Նուրհան Պատրիարք մասնաւորապէս ըսած է.
«Ցաւալի է, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան խաղաղ հայ բնակչութեան դէմ Ատրպէյճանի յարձակողական քաղաքականութեանը կը մասնակցի Իսրայէլ՝ իր աջակցութեամբ: Կովկասի այս լեռնային շրջանը տասնամեակներ շարունակ եղած է անվերջ պատերազմներու գօտի Ատրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղ-Հայաստանի միջեւ: Եվ յիշէք Պրն. Վարչապետ, որ Լեռնային Ղարաբաղը պատմականօրէն Հայաստանի մաս կը կազմէր մինչեւ այն օրը, երբ Ստալին որոշեց Նախիջեւանի հետ մէկ այլ հայկական շրջան եւս տալ Ատրպէյճանին: Մենք կը հասկնանք, որ Իսրայէլ ազնիւ եւ բարեկամական կապեր ունի Ատրպէյճանի հետ, բայց ոչ այնքան, որ յարձակողին ժամանակակից ռազմամթերք մատակարարէ՝ խրախուսելով Ատրպէյճանին խաթարել իրենց ունեցած փխրուն խաղաղութիւնը: Այնուամենայնիւ, տարածաշրջանի մէջ պատերազմի բռնկման համար ռազմականօրէն յօգուտ Ատրպէյճանի գործելը, անշուշտ, կը վկայէ այն մասին, որ Իսրայէլ դէմ է, որպէսզի հնացած խաղաղ բանակցային գործընթացը յաջող ըլլայ: Ատկէ զատ, Իսրայէլի ներկայ դիրքորոշումը հեգնանքով ցոյց կու տայ, որ Իսրայէլ անբարենպաստ վերաբերմունք ունի Հայաստանի եւ 20-րդ դարու Առաջին ցեղասպանութիւն ապրած Հայ ժողովուրդի նկատմամբ:

 Անհրաժեշտութիւն չկայ յիշեցնելու Ձեզ, Պրն. Վարչապետ, Ձեր ժողովուրդի տառապանքները, ցեղասպանութեան եւ ջարդերու համակարգուած ծրագիրներները: Այսօր, երկու ժողովուրդներ, մասնաւորապէս՝ Թուրքիան եւ Ատրպէյճանը, կը փորձեն ջնջել հայերուն իրենց հայրենիքէն, եւ, ցաւօք, Ձեր երկիրը հանդուգն կերպով կ’օգնէ անոնց հասնիլ իրենց միասնական նպատակին: Ճիշդ է Հրեաներ կը պնդեն, թէ իրենք գոյութեան իրաւունք ունին, սակայն Ձեր երկիրը ազդուօրէն կը ժխտէ Հայերու իրաւական գոյութիւնը՝ ոչնչացնելու համար անցնելով Ատրպէյճանի կողմը: Ամէն բան յստակ է, Աստուծոյ կողմէ ընտրուած մարդիկ կը գործէն անաստուած: Ո՞ւր մնաց բարոյականութիւնը: Ազգերու տնտեսական կամ սոցիալական շահերը պէտք է՞ գերակայ ըլլան ժողովուրդներէ, խիղճէ, մարդկային վերաբերմունքէ ու արդար դատողութենէ:

 Ուստի, կը խնդրենք Ձեզմէ՝ որպէս բանիմաց եւ խաղաղասէր քաղաքական գործիչ, Ձեր փորձառութեամբ օգնէք խաղաղութիւն հաստատել Ատրպէյճանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան միջեւ, ոչ թէ բորբոքէք պատերազմն ու թշնամանքը այս երկու ժողովուրդներու միջեւ: Թող Ձեր խիղճը ըլլայ Ձեր դատաւորը: Մենք կը հաւատանք, որ ազնիւ եւ անկեղծ գործերը կ’արդարացնեն մեր սպասելիքները:

 Մենք անկեղծօրէն կ’աղօթենք, որ խաղաղութիւն հաստատուի այստեղ՝ այս երկրին մէջ եւ արտերկրի մէջ»,- ըսած է Նուրհան Պատրիարք իր նամակին մէջ:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 05.10.02 Սբ. Պատարագ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում (նկարներ)
Հաջորդ նյութը 06.10.02 Մայր Աթոռի հրատարակչության և Մատենադարանի կողմից Հայոց հաղթական բանակի զինվորներին ուղարկվեց շուրջ 1500 օրհնված խաչ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

garegin 2 2
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

21 Սեպտեմբերի, 2014
mayr atori teghekatvakan hamakargi tnoren vahra
Նորություններ

ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել. Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին

7 Դեկտեմբերի, 2017
3 2 4
Նորություններ

Տ. Տաճատ վարդապետ Ծատուրյանն արժանացավ Հայրապետական օրհնության (նկարներ)

3 Հոկտեմբերի, 2016
ANSA781258 Articolo
Նորություններ

Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ (նկարներ, տեսանյութ)

12 Ապրիլի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?