Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
09
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)
Նորություններ

Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն (նկարներ)

Published: 10 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 10-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, քաղաքամայր Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի, քահանայական ձեռնադրության և օծման արժանացան թվով 12 սարկավագներ:

 Ս. Պատարագի ընթացքում Տաթև Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Սրբալույս Մյուռոնով օծելով քահանանների ճակատներն ու ձեռքերը և շնորհելով նրանց մայիսյան հերոսամարտերին մասնակցած հոգևորականների և աշխարհականների անուններ: Գարուշ սրկ. Ասատրյանը վերակոչվեց Տ. Գևորգ քահանա, Սամվել սրկ. Սարգսյանը՝ Տ. Գարեգին քահանա, Արթուր սրկ. Աբգարյանը՝ Տ. Աբգար քահանա, Արթուր սրկ. Խունոյանը՝ Տ. Մեսրոպ քահանա, Արիստակես սրկ. Սարգսյանը՝ Տ. Անդրանիկ քահանա, Գրիգոր սրկ. Թիլիքյանը՝ Տ. Արամ քահանա, Արսեն սրկ. Մաթևոսյանը՝ Տ. Հովհաննես քահանա, Տիգրան սրկ. Մակարյանը՝ Տ. Ավետիս քահանա, Մարգար սրկ. Հագեյանը՝ Տ. Համազասպ քահանա, Արշակ սրկ. Հովհաննիսյանը՝ Տ. Սիմեոն քահանա, Հովհաննես սրկ. Թորգոմյանը՝ Տ. Եզնիկ քահանա և Արմեն սրկ. Հայրապետյանը՝ Տ. Զավեն քահանա:

 Ձեռնադրության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

 Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը, անդրադառնալով քահանայության կարևորությանը, իր քարոզում մասնավորաբար ասաց.«Այսօր՝ այս սրբազան պահին, ցնծություն և հրճվանք ենք ապրում բոլորս, քանզի քիչ առաջ, ներկայությամբ ազգիս Վեհափառ Հայրապետի, եպիսկոպոսաց, քահանայից, սարկավագաց դասի և մեր Սուրբ Եկեղեցու զավակաց, քահանայագործության կոչվեցին 12 սարկավագներ: Հնազանդության ուխտ կնքելով Աստծո առաջ՝ քառասնօրյա պահեցողության, խոկման շրջանն անցնելուց հետո 12 օծյալ քահանաներ պիտի մուտք գործեն Հայ Եկեղեցու սրբազան անդաստան՝ հովվելու, ծառայելու, սպասավորելու, միջնորդելու, ուսուցանելու, թողություն տալու, կապելու և արձակելու Տիրոջից տրված բարձրագույն իշխանությամբ»:

 Դիմելով նորընծաներին՝ Սրբազան Հայրը հավելեց. «Աստծո ծառա և սպասավոր անվանվելը մեծ պատիվ է և միևնույն ժամանակ մեծագույն պատասխանատվություն: Եթե պարզ մարդիկ պատասխանատու են և հաշվետու Աստծու առաջ յուրաքանչյուրն իր ոգու և իր արարքների համար, ապա դուք այսուհետև պատասխանատու եք ձեզ վստահված հոտի ամեն մի անդամի համար: Աստված ձեզանից հաշիվ է պահանջելու ամեն մի կորուսյալ անձի համար, ամեն մի կորսված հոգու համար, որին կարող էիք դարձի բերել և ուղղորդել դեպի Քրիստոս, որն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Դուք եք, որ այսուհետև Ս. Ավազանի մկրտությամբ եկրորդ ծնունդ պիտի պարգևեք մեր զավակներին, խավարի մեջ նստողներին դեպի լույս պիտի առաջնորդեք և, իբրև աղ, պիտի համեմեք մեր ժողովրդի կյանքը: Տիրոջ խոսքի համաձայն՝ ձեզանից պահանջվում է անսասան հավատք, անմնացորդ նվիրում և զոհաբերություն, քանզի առանց այս երեք անհրաժեշտ և հիմնարար գործոնների, դատապարտված պիտի լինեք ձախողման: Պատրաստ եղեք անվերապահ հնազանդությամբ կատարելու ձեր հոգևոր ծառայությունը, որտեղ էլ լինեք՝ աներկյուղ և անտրտունջ պայծառացնելու մեր Ս. Եկեղեցին, լուսավորելու մեր ժողովրդին, որին ծառայելու բեռը և պատիվը այսօր դուք ստանձնեցիք: Պատահական չէին նաև ձեզ տրված անունները. գտնվելով մայիսյան հերոսամարտի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյանական տարում՝ մեր տեսլականն էր ձեզ օծել այն հոգևորականների և աշխարհականների անունով, որոնք հերոսացան, իրենց անձը, ես-ը և շահը զոհաբերեցին վասն հավատո և վասն հայրենյաց»:

 Այս կապակցությամբ Տաթև եպիսկոպոսն իր որդիական խոնարհումը բերեց Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին՝ իրեն բարձրագույն պատվի արժանացնելու համար, նաև շնորհավորեց Մայր Աթոռի միաբանությանը, նորաօծների ընտանիքների անդամներին և համայն հայությանը՝ Հայ Եկեղեցու անդաստանը 12 նոր մշակներով համալրվելու առնչությամբ:

 Ապա, գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի միաբանները և ներկա հոգևորականաց դասը բարձրացան Ս. Խորան, շնորհավորեցին քահանաներին և համբուրեցին վերջիններիս մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` ստանալով անդրանիկ «Ողջույն»-ը:
Նորաձեռնադրյալ 12 քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

02 03 04 05 06 07 08 09 10 11 12 13 14 15 16

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Egishe vrd «Երբեք էլ ԱԱԾ-ն չի փորձել խառնվի ՀԵՀԵԿ-ի ներքին գործերին». Հայր Եղիշեն հերքում է
Հաջորդ նյութը Alvard Barxudaryan 214 Սերը համբերում է եւ չի նահանջում

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

S. Gevorg masunq
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մոսկվա էր տարվել Ս. Գևորգ զորավարի մասունքակիր Աջը (տեսանյութ)

2 Նոյեմբերի, 2016
Renovabis 1
Նորություններ

Հայոց Եկեղեցու ներկայացուցիչը մասնակցեց «Ռենովաբիս»-ի 23-րդ միջազգային կոնգրեսին

13 Սեպտեմբերի, 2019
Xorvatiya barekmakan khumb 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը (նկարներ)

4 Ապրիլի, 2023
13.06
Նորություններ

Մոսկվայում տեղի ունեցավ տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը (նկարներ)

13 Հոկտեմբերի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?