Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Arshak arqeps. 25
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > «Երբ դու ստեղծում ես մի ճահիճ, որտեղ հնարավորություն ունի աճելու միայն եղեգնը, դու նաեւ մեղավորություն ունես այդ ճահիճը ձեւավորելու համար» Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Հարցազրույցներ

«Երբ դու ստեղծում ես մի ճահիճ, որտեղ հնարավորություն ունի աճելու միայն եղեգնը, դու նաեւ մեղավորություն ունես այդ ճահիճը ձեւավորելու համար» Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Published 10 Հոկտեմբերի, 2023
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

«Հրապարակի» զրուցակիցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։

– Սրբազան հայր, թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ հայ ժողովուրդն այլեւս «Դեր Զորի ճամփորդը չի դառնալու», բայց դա տեղի ունեցավ։ Ո՞վ է մեղավոր։

– Կարծես մեզ մոտ տխուր ավանդույթ է դարձել մեր դժբախտությունների համար մեղադրել բոլորին՝ աշխարհաքաղաքական բարդ իրավիճակներին հղում անելով, տարբեր երկրների մեղսակցությունն արձանագրելով, բայց, դժբախտաբար, հակառակ բոլոր օբյեկտիվ պնդումներին եւ անհրաժեշտությանը, մենք դժվարանում ենք ինքնաքննություն կատարել եւ հստակորեն մատնանշել ողբերգությունների պատճառների այն հատվածը, որը վերաբերում է մեզ, մեր բացթողումներին, մեր սխալներին, մեր մեղքերին։ Ես կարծում եմ, որ կատարվածը նաեւ որոշակիորեն առնչվում է այն պատմական դասի սերտումը զլանալու հետ, որն առնչված է մեր ցեղասպանությանը, մեր տառապանքներին։ Մենք, դժբախտաբար, չենք կարողանում ձեւավորել համերաշխ, ինքնության շուրջ միավորված հասարակություն, ժողովուրդ։ Այսօր էլ այդ դժբախտ, տխրահռչակ պրակտիկան շարունակվում է․ մենք մի կողմից մեղադրում ենք Ռուսաստանին, մյուս կողմից՝ միջազգային հանրությանը, առանց անդրադառնալու, որ մեղքի առյուծի բաժինը պատկանում է հենց մեզ։ Ոչ ոք մեր ձեռքը չի բռնել, որ մենք կարողանանք կառուցել հզոր երկիր, ոչ ոք չի արգելել մեզ այնպիսի ինքնապաշտպանական մեխանիզմներ ստեղծել, այնպիսի պետական, հասարակական ինստիտուտներ ձեւավորել, որոնք անհնարին կդարձնեին ազգային ինքնության, ազգային համերաշխության փլուզումը։ Հետեւաբար, իմ խորին համոզումն է, որ մենք՝ ինքներս, մեր մեջ պիտի փնտրենք այս ողբերգությունների պատճառը։ Իհարկե, ես բազմաթիվ անգամներ մատնանշել եմ այն սխալները, որոնք իրականացրել են իշխանությունները՝ հանգեցնելով այս աղետալի իրավիճակին, բայց, խոշոր հաշվով, երբ դու ստեղծում ես մի ճահիճ, որտեղ հնարավորություն ունի աճելու միայն եղեգնը, դու նաեւ մեղավորություն ունես այդ ճահիճը ձեւավորելու համար։ Վերջիվերջո, այս իշխանությունները ծնունդն են մի միջավայրի, որտեղ կարող էր աճել միայն եղեգնը։

– Իշխանությունները մեղավոր են նշանակել ռուսներին ու Արցախի իշխանությանը՝ ի դեմս Սամվել Շահրամանյանի։ Ըստ Ձեզ, նրանք մեղավորության ի՞նչ բաժին ունեն, եւ որքա՞ն է ՀՀ իշխանությունների մեղքը։

– Ես, անկեղծորեն, անհասկանալի եմ համարում այս հակառուսական հիստերիան։ Դա նույնն է, որ ռուսին մեղադրես բավական չափով հայ չլինելու մեջ։ Ռուսաստանը մեծ գերտերություն է, որն ունի աշխարհաքաղաքական իր շահերը։ Ես, իհարկե, քաղաքագետի հավակնություններ չունեմ, բայց ինձ թվում է՝ էզոթերիկ գիտելիքներ անհրաժեշտ չեն՝ այդ ամենը հասկանալու համար։ Մենք պետք է կարողանանք մեր շահերին առաջնայնություն տալ, արձանագրել մեր շահերը եւ դրանք համադրել այնպիսի տերությունների հետ, որոնք կարող են նսպաստել մեր պետականության պահպանմանը։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի նորընտիր նախագահին մեղադրելուն, ապա դա ուղղակի ծիծաղելի կլիներ, եթե այդչափ լացելու չլիներ․ ինչպե՞ս կարող է մարդը, որն ընդամենը մի քանի օր է, ինչ ընտրվել է նախագահ, ունենալ այդպիսի հնարավորություն։

– Արցախի ռազմաքաղաքական էլիտան այս պահին Բաքվի բանտերում է, 8 հոգու գերեվարել են, այդ թվում՝ Արցախի 3 նախագահներին։

– Ես կարծում եմ՝ շատ պարզ ճշմարտություն կա․ Ադրբեջանի ցանկացած գործողությունը փորձում է արժեզրկել եւ ոչնչացնել 30 տարվա պայքարը, ցույց տալ, որ դա ընդամենը մի խումբ ահաբեկիչների նախաձեռնության արդյունքն էր, այլ ոչ թե հայ ժողովրդի ազատագրական պայքարի պտուղը։ Արցախի ինքնիշխանության համար պայքարը դարձնել ընդամենը ահաբեկչական մի գործողություն, եւ հենց սրանով է պայմանավորված այն հոդվածը, որով Արցախի նախկին եւ ներկա ղեկավարությունը, պետական գործիչները գտնվում են ադրբեջանական բանտերում։ Իհարկե, բոլորս ունենք մեր նախընտրությունները, համակրանքներն ու հակակրանքները Արցախի պետական պաշտոնյաների նկատմամբ, բայց ողբերգականորեն ցավալի է, երբ տեսնում ես, որ հայ մարդիկ չարախնդորեն են արձագանքում պետական պաշտոնյաների նկատմամբ ադրբեջանցիների նվաստացուցիչ վերաբերմունքին։ Դա ուղղակի մեր պատմության արժեզրկումն է, մեր պատմության ոտնահարումը, մեր ազատագրական պայքարի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումը։ Ինչ-որ տեղ սպասելի էր, որ ադրբեջանցիներն այդպիսի կեցվածք ու վերաբերմունք պետք է ունենան, բայց ես չեմ հասկանում, թե ինչպես հայ մարդը կարող է այդպիսի վերաբերմունք ու կեցվածք դրսեւորել։ Թեեւ ես գտնում եմ, որ այն վերաբերմունքը, որ դրսեւորվում է Արցախի պաշտոնյաների նկատմամբ, դրսեւորվում է նաեւ Հայաստանից յուրաքանչյուրի նկատմամբ, դա հային ուղղված անհարգալից, նվաստացուցիչ դրսեւորում է։

– Արդյոք ՀՀ իշխանությունները բավարար ջանքեր գործադրո՞ւմ են՝ նրանց վերադարձնելու ուղղությամբ։

– Ես տեսանելի ջանքեր չեմ տեսել, բայց եթե նույնիսկ գործադրեն, դժվարանում եմ ասել՝ արդյոք այդքան կարողություն, ազդեցություն, կշիռ ունե՞ն այսօրվա իշխանությունները՝ այդպիսի խնդրին միջամտելու համար։ Դժբախտաբար, մենք ազգովի հայտնվել ենք մի իրավիճակում, երբ մեր հետագա կյանքի, մեր ապագայի սցենարները կազմվում են առանց մեր մասնակցության։ Հիմա, այս պայմաններում իրենք հնարավորություն ունե՞ն՝ ազդեցություն գործելու։ Իրենց քաղաքականության ողջ տրամաբանությունը հարեւանների հետ խաղաղություն կերտելն է, բայց, ըստ էության, իրենց կոնցեպտի բուն՝ քողարկված, չարտաբերված մեսիջը թշնամիների ողորմածությանը հանձնվելն է։ Հիմա, երբ դու հանձնվել ես թշնամիների ողորմածությանը, կարո՞ղ ես ակնկալել կամ փորձ անել՝ ինչ-որ խնդիրներ լուծելու։ Ես խորապես կասկածում եմ, որ մեր իշխանություններն ի վիճակի են այդպիսի խնդիրներ լուծելու։

– Արցախի դեպքերի ընթացքում հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց, Ազգային կոմիտեն ստեղծվեց։ Ձեր կարծիքով՝ ընդդիմության գործողությունները համահո՞ւնչ են ստեղծված իրավիճակին։

– Ես զերծ կմնամ ընդդիմության գործողություններին գնահատականներ տալուց, ես միայն գիտեմ, որ ժողովրդի այն մասը, կարող եմ ասել՝ ամբողջ ժողովուրդը, որն ունի տագնապներ, անորոշության զգացում, վրդովմունք եւ դա իրավունք ունի արտահայտել, դա անքննարկելի ու անձեռնմխելի է։ Որքանո՞վ այդ ժողովրդի արդար վրդովմունքը, ընդվզումն արդյունավետ դարձնելու ջանքերի մեջ այդ շարժումը ղեկավարող անձինք հմուտ են կամ արդարամիտ, ես դժվարանում եմ ասել, բայց որ յուրաքանչյուրիս մեջ ընդվզում կա, ցասում կա, ինչ-որ բան փոխելու, անորոշության պատնեշը պատռելու ցանկություն կա, դա հստակ է։

– Եկեղեցուց էլ սպասելիքներ կան, շատերն են ասում, որ եկեղեցին կրավորական վարք է ցուցաբերում, մինչդեռ պետք է գլխավորի շարժումը։

– Ընդհանրապես, այն ինստիտուտներից, անձանցից, որոնք որոշակի ճանաչում եւ հեղինակություն ունեն, սպասումները խիստ չափազանցված են լինում, այդ թվում՝ նաեւ եկեղեցուց։ Եկեղեցին, ըստ էության, քաղաքական գործունեություն իրականացնելու պրակտիկա չի ունեցել, այն էլ՝ նմանօրինակ իրավիճակում։ Այո, եկեղեցին ունի հնարավորություն, ունի փորձառություն՝ պետականության բացակայության պայմաններում պետական գործառույթներ իրականացնելու, բայց պետականության գոյության պայմաններում պետական գործառույթների ստանձնումը եկեղեցու ավանդական պրակտիկայի մեջ որեւէ ձեւով տեղ չի գրավում, եւ դրա համար պետք է այդ սպասումները հավասարակշռել՝ հասկանալու համար, որ եկեղեցին չի կարող ներքաղաքական գործընթացների մեջ այն չափով ներգրավված լինել, որ չափով որ երբեք ներգրավված չի եղել։ Իհարկե, ես չեմ ուզում այսօրվա իրավիճակը բաղդատել որեւէ իրավիճակի հետ, այն ողբերգական ու աղետալի է, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ եկեղեցու ուղղակի ներգրավվածությունը նման պրոցեսներին չափազանց բարդ եւ նոր մարտահրավերներ կարող է առաջացնել։ Ամեն ինչ չէ, որ այդչափ միանշանակ է։ Նման գործողություն ու նախաձեռնություն անելուց առաջ պետք է չափազանց հաշվենկատ լինել եւ չափազանց նրբանկատորեն վարվել։

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Noraots episkoposner 6 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եպիսկոպոսներին (նկարներ)
Հաջորդ նյութը Surb Atori nvirak 12 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակի հետ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Screenshot 2
Հարցազրույցներ

«Աբովյան Time» հաղորդաշարի հյուրն է Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

16 Փետրվարի, 2024
hqdefault
Հարցազրույցներ

«Հարցազրույց» հաղորդաշարի հյուրն է Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը

27 Հունվարի, 2024
Ter Ararat 1
Հարցազրույցներ

«Օրախնդիր» հաղորդաշարի հյուրն է Տեր Արարատ քահանա Պողոսյանը

21 Հունվարի, 2024
Arshak Srbazan 6
Հարցազրույցներ

«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը (Տեսանյութ)

13 Հունվարի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?