Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
World Council of churches logo
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը
Uncategorized

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը

Published: 15 Նոյեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Նոյեմբերի 9-ից 13-ը, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև վեցշաբաթյա զինված թեժ բախումներին վերջ տալու մասին համաձայնագրի հայտարարությունից հետո, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի (ԵՀԽ) հանձնաժողովը հեռակապով կազմակերպել է հանդիպում ՝ Արցախի և Հայաստանի ժողովուրդների այս առանցքային և շատ ցավալի իրավիճակի առնչությամբ: Կոչ ենք արել դադարեցնել այս հակամարտության պատճառով տեղի ունեցած արյունահեղությունն ու ավերումը:
Միանում ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի աղոթքին ՝ իմաստության, միասնության և հանգստության համար: Ցավում ենք մարդկային այն բոլոր սարսափելի կորուստների համար, որ տեղի են ունեցել ոչ միայն սեպտեմբերի 27-ից վերսկսված մարտերի հետևանքով, այլև տարածաշրջանում ինքնորոշման պայքարի ողջ պատմության ընթացքում` յուրաքանչյուր թանկագին կյանքի կորստի հետ ավելի խորը արմատավորելով թշնամանքը։
Մենք միասնական կանգնած ենք հայ համայնքների կողքին, որոնց սպառնում է իրենց ժողովրդի նկատմամբ ցեղասպանության վերսկսման վտանգը, մասնավորապես ` հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից արված աղմկահարույց հայտարարությունները ՝ «ավարտին հասցնել այդ առաքելությունը, որը դարեր շարունակ կատարել են մեր պապերը Կովկասի տարածաշրջանում», և հաշվի առնելով Թուրքիայի դերը ներկայիս հակամարտությունում՝ ԵՀԽ-ն դատապարտում է ցանկացած այդպիսի ուղղակի կամ անուղղակի սպառնալիք, և բոլոր նրանց գործողությունները, ովքեր սադրել են հակամարտությունը և սրել բռնությունը ` միջազգային արգելված զենք մատակարարելով, Սիրիայից և այլուր վարձկաններ և ջիհադիստներ ուղարկելով և փորձելով այն վերածել կրոնական բախման: ԵՀԽ-ն դատապարտում է քիմիական զենքի և կասետային զինամթերքի օգտագործումը, քաղաքացիական անձանց, հիվանդանոցների և հասարակական ենթակառուցվածքների թիրախավորումը, ինչպես նաև բոլոր մյուս ռազմական հանցագործությունները, գլխատումները, խոշտանգումները և այլ վայրագությունները, որոնց ականատես ենք եղել վերջին շաբաթներին:
Մեր կոչն է՝ հարգել Լեռնային Ղարաբաղի / Արցախի սրբազան վայրերը և մշակութային ժառանգությունը (չնայած այն հանգամանքին, որ հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց տաճարի կրկնակի հրթիռակոծումը և այլ նոր վայրագությունների վերաբերյալ ստացված բազմաթիվ հաղորդագրությունները այլ իրականության մասին են վկայում): Հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել բոլոր հնարավոր և համապատասխան միջոցները այդ սրբավայրերը պաշտպանելու համար:
Մեր հրատապ կոչն է միջազգային հանրության բոլոր անդամներին ՝ միանալու սուրբ վայրերի պաշտպանությանն ուղղված ջանքերին, բոլոր փախստականների և տեղահանված անձանց անվտանգ և արժանապատիվ վերադարձին, հայ ժողովրդին ցեղասպանության սպառնալիքից պաշտպանությանը, արդարության և մարդու իրավունքների վրա հիմնված տևական խաղաղության հաստատմանը Լեռնային Ղարաբաղի / Արցախի և տարածաշրջանի բնակիչների համար, և զերծ մնալ թշնամանք, հակամարտություն և անարդարություն սադրելուց կամ խրախուսելուց:
Մենք բարձրաձայնում ենք և հետամուտ ենք տարածաշրջանում եկեղեցիների գործելուն և աղոթում ենք, որ եկեղեցու առաջնորդները զինվեն ուժով և իմաստությամբ` իրենց ժողովրդին այս ճգնաժամից դուրս բերելու համար:

Աղբյուր` oikoumene.org

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Dadivanq 754 Դադիվանքին որևէ վտանգ չի սպառնում
Հաջորդ նյութը 16 2 Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Kharekin II 27
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը հայաստանում ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ (տեսանյութ)

8 Դեկտեմբերի, 2020
28 8
Նորություններ

Մեր սրտում ունենալով նաև ապաքինման կարոտ Մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջև և հայրաբար օրհնեցինք ձեզ

28 Մարտի, 2020
Arshak episkopos 3568
Նորություններ

Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Դիվանապետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (Տեսանյութ)

18 Նոյեմբերի, 2020
GHX 3
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը Աթեշյանի պատճառով չէ, որ տեղափոխվել է Նյու Յորք, այն կանցկացվի տարբեր թեմերում. Տեր Վահրամ

28 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?