Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Mayr Ator987
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Եկեղեցին՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
Նորություններ

Եկեղեցին՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Published: 14 Մայիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Մայիսի 11-ին Ազգային ժողովը վավերացրեց Եվրոպայի խորհրդի «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիան։

 Կոնվենցիայի վերաբերյալ հանրության և մասնագիտական շրջանակներում ձևավորված կարծիքները խիստ բազմազան են, անգամ իրարամերժ, ընդ որում, սուր բանավեճերով ուղեկցվող քննարկումները շարունակվում են նաև վավերացումից հետո։

 Մասնավորապես, հակասական գնահատականներ են հնչել պատգամավորների, իրավագետների, մանկական հոգեբանների, այլ մասնագետների և պարզապես ծնողների կողմից։ Կոնվենցիայի իրավաչափության և հնարավոր հետևանքների առնչությամբ դիրքորոշման վերաբերյալ Aysor.am-ը հարցում ուղարկեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, որին ի պատասխան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց հետևյալը.

 «Ցանկացած քայլ՝ ուղղված մեր երեխաների և նրանց իրավունքների պաշտպանությանը, և այդ շրջագծից ներս «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունումը, ինչ խոսք, սկզբունքորեն կարևոր է։ Անշուշտ, նյութը զգայուն է, քանզի անմիջականորեն վերաբերում է մեր մատաղ սերնդին և այս պարագայում ցանկացած թերացում անթույլատրելի է։ Հենց այս հանգամանքով են պայմանավորված հիշյալ կոնվենցիայի շուրջ հասարակության մեջ տեղ գտած բանավեճերը, իրավագետների, հոգեբանների, սեքսոպատոլոգների ու մանկավարժների կողմից արտահայտվող մտահոգությունները և հնչող քննադատությունը։

 Այս առումով Հայոց Եկեղեցին կարևորում է բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են մեր զավակների պատշաճ կրթության, խելամիտ դաստիարակության ապահովման և երաշխավորման հարցում։ Ասվածն ինչու չէ, վերաբերում է նաև սեռական դաստիարակությանը։

 Խնդրի կապակցությամբ, հարկ է նշել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել մի շարք քննարկումներ։ Մեզ նաև դիմումներ են կատարվել հավատացյալների կողմից։ Անհրաժեշտ նկատելով Լանզարոտեի կոնվենցիայի շոշափած իրավակարգավորումների շրջագիծը և մատնանշված հարցերի արծարծումը՝ այդուհանդերձ, հաշվի առնելով նյութի ակնհայտ զգայական կողմը, օգտակար կնկատեինք, որ մինչ կոնվենցիայի վավերացնելը, աշխատանքներ տարվեին՝ կազմակերպելու հանրային լսումներ, անհրաժեշտ լուսաբանություններ տալու հանրությանը, նաև փարատելու տարբեր ոլորտների մասնագետների կողմից արտահայտված մտահոգությունները, որոնք հիմնականում, օրինակ, վերաբերում են երեխաների պարագային կոնվենցիայում «սեռական կողմնորոշում» հասկացության կիրառությանը, ինչպես նաև տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների մասին կրթական ծրագրերի իրականացմանը։

Անորոշությունը և կոնվենցիայի իրացման համար անհրաժեշտ քայլերի մասին նվազագույն տեղեկատվության բացակայությունը բնավ չի նպաստում կրքերի հանդարտեցմանը, անհարկի բանավեճերի հանգուցալուծմանը։

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gevorgyan chem 256 Գևորգյան հոգևոր ճեմարան (աստվածաբանական համալսարան) 2020 -2021 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն
Հաջորդ նյութը Erjnaik yntaniq Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Veselin
Նորություններ

Նոր հրատարակություններ Մայր Աթոռում

21 Հունիսի, 2013
IMG 6951
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահին (նկարներ)

13 Նոյեմբերի, 2023
29 1 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեցին Ավագ հինգշաբթիի արարողությունները (նկարներ)

29 Մարտի, 2018
Pashazade1
Նորություններ

Փորձ է արվում խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը. Մայր Աթոռը՝ Փաշազադեի հայտարարության մասին

10 Դեկտեմբերի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?