Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
6 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին ունկնդիր
Նորություններ

«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ» կոչին ունկնդիր

Published: 6 Հուլիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 23-ին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հրապարակվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը Մայր Տաճարի հիմնանորոգությանն ու բարեզարդ պահպանությանն ի նպաստ մեկնարկող համազգային հանգանակության առիթով:

 Մայր Տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հաստատվել է աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ: Ստեղծվել են նաև ազգային բարերարներից և թեմերի ներկայացուցիչներից կազմված հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին:

 Հուլիսի 3-ին և 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որը նախագահեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց աշխատանքային խմբի անդամներին` կարևորելով խմբի ստանձնած առաքելությունն ի պայծառություն Մայր Տաճարի: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձավ Մայր Տաճարի խորհրդին հայոց կյանքում` ընդգծելով, որ հաճախ Մայր Տաճարով է պայմանավորվել հայրենիքի գոյությունը և ազգի հարատևումը: «Փառք ենք տալիս Աստծուն, որ ունենք Սուրբ Էջմիածինը որպես Աստծո մշտական ներկայություն մեր ժողովրդի կյանքում, որն առաջնորդում է մեզ դեպի փրկություն, դեպի հավերժություն», — ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով, որ մեր ժողովրդի զավակներն ամենուր ապրեն Սուրբ Էջմիածնի օրհնության ներքո և փարված մնան Սուրբ Էջմիածնի խորհրդին: Ըստ Հայոց Հայրապետի, համազգային հանգանակությունը յուրաքանչյուր հայորդու համար նախ և առաջ առիթ է հոգևոր վերարթնության:

Հանդիպման ընթացքում լսվեցին Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքի, ինչպես նաև տեղեկատվական-ծանուցողական նյութերի նախապատրաստման ու հրապարակման վերաբերյալ զեկույցներ:

Քննարկվեցին թեմերում հանգանակության կազմակերպման հետ առնչված հարցեր: Տեղեկացվեց, որ թեմերում այդ նպատակով սկսվել է տեղական հանձնախմբերի ձևավորումը, իսկ առաջիկային աշխատանքային խմբի պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսը հանգանակության աշխատանքների համակարգման նպատակով այցելություններ կկատարի Կանադայի, ԱՄՆ Հայոց Արևելյան, Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի ու Դամասկոսի հայոց թեմեր և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն (Վիեննա):

 Որոշվեց Ս. Աստվածածնի վերափոխման տոնին` Մայր Տաճարի նավակատիքի օրը, ձեռնամուխ լինել հանգանակության գործնական ընթացքին: Առաջիկային կհրապարակվեն նաև Մայր Տաճարի համար նվիրաբերվելիք գումարների փոխանցման համար անհրաժեշտ տվյալները:

6 1 6 2 6 3 6 4 6 5 6 6

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Mayr tachari joghov Գումարվեց Ս. Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքներին առընթեր հանձնախմբի երկրորդ ժողովը (տեսանյութ)
Հաջորդ նյութը Garegin B 2359 Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված ու վիրավորված ուղևորների մասին. Գարեգին Բ Կաթողիկոս

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Mayr Ator 326
Նորություններ

Նոր նշանակում

1 Օգոստոսի, 2019
06.01.08
Նորություններ

Հայրապետական Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում (նկարներ)

6 Հունվարի, 2022
Ghazanchecoc Mayr Ator
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը

5 Մայիսի, 2021
Bagrat Galstyan 578
ՀարցազրույցներՆորություններ

Որեւէ մեկը չի որոշելու, թե Կաթողիկոսն ինչ կերպով մասնակցի հանրային կյանքին. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)

17 Ապրիլի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?