Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
13 1 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Մայր Աթոռում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը (նկարներ)
Նորություններ

Մայր Աթոռում տեղի ունեցավ «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը (նկարներ)

Published: 13 Հուլիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի համար նախատեսված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց անվանի կինոռեժիսոր Ռոման Բալայանին:

 Ցերեկույթն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակիցներին ու հյուրերին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Նա տեղեկացրեց, որ սույն մրցանակը հաստավել է Նորին Սրբության օրհնությամբ, իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ստեղծված խորհուրդի որոշմամբ էլ այս տարի այն հանձնվելու է հայազգի ականավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռ. Բալայանին: Գևորգ Սրբազանն առ ի գիտություն ասաց, որ մրցանակը շնորհվում է 2012 թ.-ից սկսյալ, ուստի Ռ. Բալայանը հանդիսանում  է «Եղիցի լույս» մրցանակի հինգերորդ դափնեկիրը:

 Այնուհետև խոսք ասաց «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա, ներկայացնելով Ռոման Բալայանի  վաստակը, նշեց, որ շատ դժվար է լինել մեծ արվեստագետ, մեծ հայ և մեծ մարդ ինչպիսին մեծարյալն է : Անդրադառնալով նրա կողմից ստեղծված ֆիլմերին` տիար Հ. Խաչատրյանը փաստեց, որ դրանց ազդեցության ներքո սերունդներ են կրթվել ու դաստիարակվել : Իր որդիական շնորհակալությունը հայտնելով Նորին Սրբությանը` «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի հիմնադիր տնօրենն ընդգծեց փառատոնին բերվող կարևոր զորակցությունը :

   Օրվա կապակցությամբ իր հերթին Ռոման Բալայանի կյանքին ու գործունեությանն անդրադարձավ նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Դիմելով ներկաներին ու մեծարյալին` Նաթան Սրբազանն ասաց, որ իր համար մեծագույն պատիվ է Մայր Աթոռում ողջունելու բոլորի  ներկայությունը և կիսելու այն ուրախությունը, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Եղիցի լույս» մրցանակը գտավ իր հերթական հասցեատիրոջը: Խոսելով Հայ Եկեղեցու և մեծարյալի արվեստի միջև առկա կապի մասին` Սրբազան Հայրը փաստեց` այն բարձր բարոյական լույսը, որ բխում է նրա արվեստից, արդեն արժանի է դարձնում այս մրցանակին: Սրբազանը, իր գնահատանքը փոխանցելով նրա արվեստին, ասաց, որ վերջինիս ֆիլմերում վերելքներ ու թռիչքներ կան, որոնք խորհրդանշում են մարդու թռիչքը դեպի բարոյականը, դեպի լույսը:

 Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանն ընթերցեց «Եղիցի լույս» մրցանակի հայրապետական վկայագիրը, որով հաստատվում է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը 2016 թ. շնորհվում է հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, կինոռեժիսոր Ռոման Բալայանին:

Հավարտ վկայագրի ընթերցման, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ Սրբազանը կինոռեժիսորին հանձնեց «Եղիցի լույս» մրցանակը:

Այն ստանալուց հետո շնորհակալական խոսքով հանդես եկավ մրցանակակիրը` մասնավորապես նշելով. «Ինձ համար մեծագույն պատիվ է այս սուրբ վայրում արժանանալ մրցանակի: Մինչև այստեղ ժամանելը, ես այդքան խորը չէի զգում այդ ամենը: Շնորհակալ եմ և շոյված»:

 Վերջում երաժշտական կատարումներով հանդես եկավ «Էջմիածին» երգչախումբը` ղեկավարությամբ բարեշնորհ Արթուր սարկավագ Վարդանյանի:

Ցերեկույթը եզրափակվեց «Պահպանիչ» աղոթքով:

13-1-1 13-1-2 13-1-3 13-1-4 13-1-5 13-1-6 13-1-7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Tuxt u gir 2 Թուղթուգրի մասին
Հաջորդ նյութը 0rrtc wallpapers 07508872 1920x1080 Կյանքի երեք ձևերը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Korya Hayastan barekamakan khumb 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կորեա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությանը

15 Փետրվարի, 2023
01.05.2021.02
Նորություններ

Հին Թաղլարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց հաջողվել է դուրս բերել տաճարի երկու զանգը, գմբեթի եւ զանգակատան խաչերը (նկարներ)

18 Մայիսի, 2021
06 1 1
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Շառլ Ազնավուրի համար կատարվեց հոգեհանգստյան կարգ (նկարներ)

6 Հոկտեմբերի, 2018
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ

29 Հունվարի, 2015

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?