Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Abgar eps.987
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Խստագույնս դատապարտում ենք հայր Կորյունի ու իր համախոհների կեցվածքն ու անհնազանդ ընթացքը. Տ. Աբգար եպս. Յովակիմեան
Նորություններ

Խստագույնս դատապարտում ենք հայր Կորյունի ու իր համախոհների կեցվածքն ու անհնազանդ ընթացքը. Տ. Աբգար եպս. Յովակիմեան

Published: 7 Հունիսի, 2018
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Խստագույնս դատապարտում ենք հայր Կորյունի ու իր համախոհների Ազգընտիր Վեհափառ Հայրապետի՝ մեր և իր Հոգևոր Հոր նկատմամբ բացապարզած ամբարտավան կեցվածքն ու անհնազանդ ընթացքը. «Խելացի որդին հնազանդ է հօրը, բայց անհնազանդ որդին կորստեան պիտի մատնուի» : (Առակ. ԺԳ 1) : Վերջիններս կարծես անտեղյակ են, որ Ազգընտիր Հովվապետին վատաբանելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հակառակորդների ջրաղացին են սպասարկում ՝ Ազգիս Հոգևոր անվտանգությունը թուլացնելով:
Խորապես ցավում ենք, որ բոլորիս Մայր Սուրբ Եկեղեցու, Ով հմնվել և նախախնամվում է մարդասեր Աստուծո կողմից, հոգևոր աստիճան ունեցող որոշ ապերախտ անձինք՝ իրենց շուրջ համախմբելով «ճշմարիտ հավատք ու եկեղեցասիրություն» ունեցող քաղաքացիների, այս օրերին իրենց ծնած և սնած Մոր հանդեպ ոտնձգություններ են իրականացնում : Մոռացել են մի՞թե իրեն կամավոր ուխտը Մայր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռի և Իր գահակալի հանդեպ: Այս երևույթն այլ կերպ, քան ուխտադրժություն չի որակվում:
Առավել վրդովեցուցիչ է սակայն այն, որ հանդես են գալիս Աստուծո և Իր արդարության անունից .«Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենայ. քանի որ ոչ թէ նա է ընտրեալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ՝ նա, ում Տէրն է գովում»։ (Բ Կորնթ. Ժ 17-18):
Այսուհանդերձ չեն էլ թաքցնում իրենց քաղաքական ենթատեքստը՝ մոռանալով. «Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել մարդկանց վրայ։ Լաւ է յոյսը դնել Տիրոջ վրայ, քան յոյսը դնել իշխանների վրայ» (Սղմ. ՃԺԷ 8-9):
Դուք ե՞ք երկրի աղը (Մատթ. Ե 13), դուք ե՞ք բարի և հավատարիմ այն ծառան, որ քչի մեջ իր հավատարմությունն է փաստել (Մատթ. ԻԵ 21), արդյո՞ք փորձեցիք ամեն ինչ, Բարին ամուր պահելու համար (Ա Թեսաղ. Ե 21): Նախ Աստուծո Արքայությունն ու Նրա Արդարությանը հետամուտ պետք էր լինել: (Մատթ. Զ 33):
«Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար» ( Բ Տիմ. Գ 16): Ուստի՝ «Ոչ մի նոր բան չկայ արեգակի ներքոյ» ( Ժող. Ա 10) և «գայթակղութիւններ պէտք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կը գայ գայթակղութիւնը» ( Մատթ. ԺԸ 7): «Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան»։ (Հռոմ Բ 1):
Աստուծո մեզ թողած խաղաղությունն այս աշխարհի խաղաղության հետ քիչ առնչություն ունի (Յովհ ԺԴ 26), իսկ ձեր հետապնդածն երկրային մի բան է:
Դուք, որ կարծում եք, հաստատ եք կանգնած, զգուշացեք սայթաքելուց։ (Ա Կորնթ. Ժ 12):
Մի անգիտացեք . «Իւրաքանչիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից։ Այնուհետեւ ցանկութիւնը, յղանալով, մեղք է ծնում, եւ մեղքը, հասունանալով, մահ է ծնում։ (Յակ. Ա 14- 15):
«Իսկ եթէ ձեզնից մէկը իմաստութեամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, — որ բոլորին այն տալիս է առատապէս եւ չի յանդիմանում, — եւ նրան կը տրուի։ Միայն թէ նա հաւատո՛վ թող խնդրի եւ թող չերկմտի, որովհետեւ, ով երկմիտ է, նման է ծովի հողմակոծ եւ տարուբերուող ալիքներին։ Այդպիսի մարդը թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է»։ (Յակ Ա 5-8):
Մ՛ի արհամարեք Աստուծո բարության առատությունը, Իր ներողամտությունն ու համբերությունը, որ ձեզ համար ապաշխարության հրավեր է ( Հռոմ. Բ 4): Բացահայտե՛ք Վերնատուր Սիրուց մնացած ծվենները ձեր մեջ, որ Փրկիչ Տիրոջ հետևորդ լինելու հավակնությունը մեկընդմիշտ չկորցնեք: (Յովհ. ԺԳ 34-35)

Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբգար Եպիսկոպոս Յովակիմեան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miqayel eps. Ajapahyan 325 Եթե Վեհափառը կարծի, թե վստահության խնդիր ունի, համապատասխան քայլեր կձեռնարկի. Միքայել Եպիսկոպոս Աջապահյան
Հաջորդ նյութը Nshan vrd Hmayakyan Հորդորում եմ Հայր Կորյունին առավել ջանասիրությամբ ուսումնասիրելու Հայ Եկեղեցու պատմությունը. Տ. Նշան վարդապետ Հմայակյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Franc hay eritasardner 3
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ֆրանսիայի հայ երիտասարդություն» ընկերակցության անդամներին

13 Հուլիսի, 2023
Ter Hakob bacahaytum
Նորություններ

Կեղծ հոգեւորականի հետքերով (Բացահայտում)

29 Ապրիլի, 2018
Ter Hambardzum07
Նորություններ

Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ

21 Հուլիսի, 2016
Garegin katoghikos 231
Նորություններ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

28 Մայիսի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?