Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 28 Գշ. ԴԿ. Սրբոցն Հիպիրիքեանցն, որք ի Սամուսատ կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 27 Բշ. ԴՁ. Սրբոցն Անաստասայ քահանային, Վարոսի, Թէոդորիտեայ եւ որդւոց նորա եւ որք ընդ նմա կատարեցան
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 26 † Կիր. ԳԿ. Է կիր. զկնի Ս. Խաչի: Գիւտ Ս. Խաչի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 25 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւրղի Աղէքսանդրացւոյն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հոկտեմբերի 24 Ուր. ԲԿ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xratashar
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խրատաշար
Քրիստոնեական

Խրատաշար

Published 14 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Խրատական խոսք հոգու
համար

Դիր մտքումդ, որ չպիտի հպարտանաս ու քեզ բոլոր մարդկանցից լավը կարծես, այլ քեզ թերի եւ անպիտան համարիր՝ իբրեւ պարտական Աստծո պատվիրաններին:

 Տերը հրամայեց. «Եթե բոլոր առաքինությունները կատարեք, ասացեք, թե՛ Աստծո անպիտան ծառա ենք, արեցինք այն, ինչ պարտավոր էինք անել» Ղուկ. 17;10:

 Եվ հանապազ այսպես մտածելով ու ամոթահար կանգնելով Աստծո առջեւ՝ նայիր ներքեւ՝ երկրին, հայիր քո ներսը եւ իմացիր, որ հող ես, որպեսզի չմեծամտանաս, եւ միտքդ դեպի վեր՝ առ Աստված պահիր՝ հիշելով, որ Նա է քո Արարիչն ու Տերը, եւ սպասիր ապագա դատաստանին:

 Երբ որեւէ մեկին իբրեւ բարի օրինակ տեսնես, ձգտիր տպավորել քո մեջ իմաստուն ճարտարագրի նման: Իսկ ով քեզ չար թվա, նրա մասին քո ընկերոջը բարի մի՛ ասա, քանզի խաբեություն ու նենգություն է այդ:

 Անպարկեշտ կանանց հետ ամենեւին մի՛ նստիր ու խոսիր եւ հոժար մի՛ եղիր լսել նրանց խոսքը, քանզի պոռնիկ կանանց խոսքերը նման են թունավոր նետերի, որ խոցում եւ սպանում են լսողի հոգին:

 Աստծուն տեսնելը եւ Նրա հետ արքայության մեջ բազմելն այն է, երբ սիրտդ սուրբ ես պահում ամենայն չարիքից՝ ագահությունից ու ոխակալությունից, նախանձից ու չարակնությունից, մեծաբանությունից եւ կամապաշտությունից, աղտեղի խոսքերից ու հայհոյանքից, դատարկաբանությունից, պիղծ ու զազրելի գործերից եւ պոռնկությունից: Որովհետեւ այս ամենը պղծում է մարդու սիրտը եւ զրկում Աստծո տեսությունից: Մինչդեռ, երբ սիրտդ բոլոր այս չարիքներից զերծ ես պահում, Աստծուն ես տեսնում, հոգիդ ուրախանում է, եւ դու համարձակ խոսում ես Աստծո հետ: Այդժամ Նրա կողմից իբրեւ լեռնաբնակ միայնակյաց ես համարվում, քանզի ովքեր թեեւ աշխարհում են ապրում, սակայն իրենց կյանքը վարում են սրբությամբ ու պարկեշտությամբ եւ լինում են ողորմած, աղքատասեր, մարդասեր, խոնարհ եւ անընչասեր, նրանք աշխարհի մեջ իբրեւ լեռների միայնակյացներ են: Եվ շատերը կան, որ ունեն այս առաքինությունները. այստեղ երանելի են եւ այնտեղ պսակվում են մեր Քրիստոս Աստծո արքայության մեջ:

 Խոստովանության, զղջման եւ ապաշխարության մասին

 Ո՛վ մարդ, մի՛ հուսահատվիր, ինչ է, թե բազում են հանցանքներդ, քանզի քո բազում չարիքներն ու մեղքերը չեն կարող գերակշռել Աստծո ողորմությանը:

 Ինչպես որ Աստված անբավ է ու անսահման եւ անճառելի մեծությամբ առավել է սատանայից (քանի որ նրա արարիչն ու Տերն է եւ անշեջ հուրն է գցելու նրան), այնպես էլ Աստծո գութը, ողորմությունն ու մարդասիրությունը ավելի քան բարձր են ու մեծ, քան սատանայի չարությունը եւ այն մեղքերը, որ նա հրահրում է գործել մարդկանց: Եվ ինչպես որ սակավ հուրը չի կարող վնասել համատարած ծովին, այնպես էլ աշխարհում գործվող մեղքերի բազմությունը խոստովանության ու ապաշխարության եկողի համար անհետանում է ու ջնջվում Աստծո ողորմածության առջեւ՝ կրակի առջեւ հալվող մոմի պես: ….

 Գրված է՝ ոչ ոք առանց մեղքի չէ [հմմտ. Հռոմ 3.9], անգամ եթե մեկ օր ապրի աշխարհում. նաեւ՝ «Քո առջեւ չի արդարանա ամեն կենդանի շունչ» [տե?ս Սաղմ. 142.2]: Բայց թող ամեն ոք գիտենա. քանի որ Նա, Ով ստեղծեց մեզ Իր պատկերով, մեզ համար մարդացավ եւ չարչարվելով մեռավ խաչի վրա, որպես մեծ բարիք շնորհեց մեզ խոստովանությունն ու ապաշխարությունը իբրեւ երկրորդ ավազան, որպեսզի նրանով մեզ բարձրացնի դեպի նախկին պատիվը: Քանի որ Աստված գիտեր մեր՝ մարդկանցս թույլ ու մեղսասեր բարքը, որ չենք կարող պահել սուրբ ավազանի շնորհը, պարգեւեց մեզ անաշխատ խոստովանությունը: Քանզի մեղքը, որքան էլ այն մեծ լինի, խոստովանելիս միայն մեղք է կոչվում եւ ջնջվում է արտասուքով: Իսկ չխոստովանված՝ նույնիսկ փոքր մեղքը մահացու է, որովհետեւ անմահ տանջանքի է տանում մեղանչողին:

 Ահա՛ բարձր աշտարակը, ահա՛ հաստահիմն եւ անսասանելի սանդուղքը, ահա՛ հեշտանցիկ ու անաշխատ կամուրջը՝ ի սրտե զղջումը: Եկեք, Աստծո՛ սիրելիներ, վերցրեք այս ու ելեք առ Աստված, որ միշտ կանչում է մեզ՝ ասելով. «Եկե՛ք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, եւ Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթ. 11.29):

  Ամեն ոք գիտե, որ, երբ մեղավորը խոստովանելուց հետո դուրս է գալիս խոստովանահոր մոտից, թեթեւանում է խղճմտանքից, եւ հանգստանում է հոգին, կարծես թե ուսերից երկաթի բեռներ են վերցրել: Այդժամ ուրախանում է Աստված, եւ ցնծում են հրեշտակները նրա զղջման համար, որը լինում է արցունքով ու խոստովանությամբ, եւ զվարճանում են արդարների դասերը երկրում, երբ հոժարակամ եւ անկեղծ ապաշխարություն են տեսնում:

 Ո՛վ մարդ, մի՛ հապաղիր՝ ասելով, թե՝ վաղը դուրս կելնեմ մեղքերից եւ կդիմեմ առ Աստված: Այդպես մի՛ մտածիր, քանզի դա չար դեւն է սերմանում քո խորհուրդներում, որպեսզի հապաղես ու հանկարծակի, անհույս մեռնես եւ իր հետ այրվես գեհենի հրում:

 Չզղջացող ու չապաշխարող սիրտը նման է սատանայի սրտին, որին, դարբնի սալի պես, եթե բոլոր սրբերն էլ աստվածային խոսքերի մուրճով հանդիմանեն ու հարվածեն, բնավ ոչ մի հետք չեն թողնի վրան: Եվ այնքան կարեւոր ու բարձրագույն է խոստովանության եւ զղջման գործը, որ ոչ միայն Աստվածաշունչ գրքերն ու Եկեղեցու վարդապետներն են գովաբանում այն, այլեւ արտաքին իմաստասերները եւս այն ճանաչեցին՝ խիստ գովաբանելով այն առավել ունեցողին, ու թեեւ կռապաշտության մեջ էին, բայց այս մասին բարի խորհեցին, քանզի Պյութագորասն ասում է. «Մի՛ ծածկիր քո մեղքերը, այլ բացահայտիր, որպեսզի բժշկվես»:

Գրաբարից փոխադրեց
Տիգրան Խաչատրյանը

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» N 58

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvac usucanum e Սովորել Աստծուց
Հաջորդ նյութը Mayr ator 1 Նոյեմբերի 16 Դշ. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Ter Hambardzum07
Երկնավոր Հորը խնդրում եմ, որ մենք բոլոր հարցերը լուծենք սիրո ուժի հնարավորությամբ
Նորություններ
ցհառռռ
Ինչ է նշանակում չարախոսություն
Քրիստոնեական
husahatutyun
Մի հուսահատվեք
Քրիստոնեական
AXOTQ
Զորացոր աղոթք Սաղմոսաց գրքից
Աղոթքներ
zraxosutyun
Իսկ ինչ է զրախոսությունը
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

ցհառռռ
Քրիստոնեական

Ինչ է նշանակում չարախոսություն

14 Հոկտեմբերի, 2025
husahatutyun
Քրիստոնեական

Մի հուսահատվեք

13 Հոկտեմբերի, 2025
zraxosutyun
Քրիստոնեական

Իսկ ինչ է զրախոսությունը

10 Հոկտեմբերի, 2025
anhrajesht xostovanutyan masin
Քրիստոնեական

Անհրաժեշտ տեղեկություններ մեղքերի անհատական խոստովանության մասին

8 Հոկտեմբերի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?