Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Xabvac artacolanq e1479370723398
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Խաբված արտացոլանք
Քրիստոնեական

Խաբված արտացոլանք

Published: 17 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Եւ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան»: (Ծննդ.1:27)
Վկայում է Սուրբ Գիրքը:
Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս եւ ու՞ր ենք գնում հարցերի պատասխանները աշխարհի շատ իմաստուններ փնտրեցին, սակայն չգտնելով, ունայնության մեջ կորան:
Իհարկե, պատմության մեջ մնացին նրանց անունները եւ աշխատությունները, նրանք նույնիսկ կրոնների հիմնադիրներ դարձան, նրանք ունեցան աշակերտներ եւ հետեւորդներ, այսօ՛ր էլ ունեն: Նրանք փորձեցին սահմանել մարդուն, ինչպես Արիստոտելը. մարդը հասարակական կենդանի է, եւ սահմանել այդ հասարակական կենդանու կերտած հասարակության գործունեության կերպերն ու զարգացման լծակները, փորձեցին գտնել մարդու մեջ հոգեւորի եւ կատարյալի ակունքը, ինչպես Պլատոնը, եւ գծանկարել մարդու լավագույն տեսակը կյանքի լավագույն կերպի մեջ, բարոյականության` մարդուն հասու ծիրում, ինչպես Կոնֆուցիոսը. Մի՛ արա մարդկանց այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն, իսկ կարճ` մի՛ վնասիր: Փորձեցին, սակայն նրանցից մնաց միայն այդ փորձը. մարդու մեջ արգելակել հակումը դեպի անմարդկայինը, սակայն նրանք այդպես էլ չհասան ճշմարտության հայտնությանը, որովհետեւ հստակ չգիտեին մարդու ծագումը, որպեսզի ճիշտ սահմանէին նրան: Նրանց բարոյական լծակները նման են անդամալույծի կոտրված հենակի, իսկ դրանց կիրառումը` սիրողական ինքնագործունեության, որի նպատակը հստակ չէ: Մարդկային կյանքը անիմաստ ու անօգուտ է, եթե չկա հավատը հավիտենական կյանքի նկատմամբ, եւ մարդը զուրկ է սեփական անձի կատարած գործերի հանդեպ պատասխանատվության զգացումից: Աստված, մարդկությանը իրեն հայտնելու համար նախ մի ժողովուրդ ընտրեց, ավելի շուտ` պատրաստեց իր համար: Նրանց տվեց բարոյական չափորոշիչներ, որ պիտի կարգավորեին մարդու հասարակական եւ անհատական կյանքը եւ առաջնորդեին դեպի հստակ նպատակ` փրկություն:

 Այդ չափորոշիչները գրեթե նույնն են, ինչ վերոնշյալ բարոյախոսներինը, առաջին հայացքից` նույնիսկ ավելի պարզունակ ու «վայրենի», ինչպես հայտնի «ակն ընդ ականը», սակայն դա միայն առաջին հայացքից: Մի հանիր ուրիշի աչքը, որովհետեւ Աստծո արդարությունը պահանջում է եւ տալիս է իրավունք, որ ուրիշն էլ հանի քոնը: Մի խոսքով. քո իսկ շահից ելնելով մի վնասիր: Եւ դա այսօր շատ լավ գործում է հրեաների մոտ, անգամ եղբայրասիրական սաղմեր է արտադրում: Բայց այդ օրենքը, որոշակի նպատակ հետապնդելով, չի սահմանափակվում անձնական կամ ընդհանրական շահի շրջանակում, որտեղ եւ տեղավորվել են հրեաները. այն առաջնորդում է դեպի անանձնական ոլորտ` սեր: Իսկ դա հասկանալ կարելի է միայն, եթե ճանաչենք եւ ընդունենք Աստծո մարմնացած Սերը: Մարդկային կյանքը իմաստավորվեց եւ լուսավորվեց Քրիստոսի գալստյամբ, որով եւ մարդկությունը ստացավ իր հարցերի բոլոր պատասխանները: Աստված Ասաց, եւ Նրա Խոսքը իր տիրական թեւերը տարածեց ողջ գոյավորի վրա` պաշտպանելու համար իրավունքը չգոյությունից գոյության կոչված նրանց լինելիության, որ ինքնանպատակ կամ աննպատակ չէ: Աստված Ասաց, եւ աստվածային սիրով ու գուրգուրանքով ստեղծված մարդը պսակվեց Խոսքով եւ ի սկզբանե առանձնահատուկ պատվով բաժանված լինելով մնացած անկենդան ու կենդանական աշխարհից` թագադրվեց որպես տիեզերքի իշխան: Աստծո Խոսքը մարդուն մեկընդմիշտ ազատեց զանազան սամնսարաների եւ կարմաների հանդեպ կույր հավատից: Եթե մարդիկ իրենց մեջ ընդունեին այն Հոգին, որ Քրիստոսի առաքյալները ստացան վերնատանը, եւ եթե գործեին այդ Հոգով, աշխարհն իսկապես դրախտ կդառնար: Խնդիրը եսի մեջ չէ, տիրելու, տիրություն անելու եւ տիրապետելու տենչի մեջ չէ, այլ ընկալման կերպի մեջ: Տիրել չի նշանակում շահագործել, այլ` խնամել: Կան բարոյականության կատեգորիաներ, որոնց առկայությամբ է միայն իմաստավորվում մարդու մարդ կոչումը, դրանցից կարեւորագույնը պատասխանատվության զգացումն է, եթե եսի կողքին բացակայում է այն, ապա կյանքը դառնում է մի քաոս, որտեղ լռում է եղիցի լույսը: Եթե մարդիկ չմերժեին այն Հոգին, որ շրջում էր նախաարարչական ջրերի վրա եւ կենսագործում, նրանց կիսամեռ հոգու հորիզոնում կնշմարվեր հարության հույսը: Մարդկությունը` ի դեմս իր լավագույն մտածողների, այդպես էլ չհասավ տիեզերքի հիմնակունքին` սիրող Աստծուն, այդպես էլ չհասկացավ, որ չվնասելը կրավորական անտարբերություն է, իսկ սերը` ստեղծող ու պահպանող զորություն: Ինքը չկարողացավ, իսկ Նրա Ինքնահայտնությանը մերժեց, որ ստիպված չլինի այլ` ջանքեր պահանջող չափանիշներով շարժվել.«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դու՛ք արեք նրանց » :

 Այսօր մարդը այդքան չարացել է, քանի որ դեռ վստահ է, որ ինքը էվոլյուցիայի գագաթն է, որի համար չվնասելը իսկապես կարող է դիտվել` որպես առավելագույն ձեռքբերում: Մյուս կողմից` չգիտի իշխել իր իշխելու տենչի վրա, ինքը, ինքնակամ կամ նույնիսկ անգիտակցաբար, գտնվում է զանազան իրերի, երեւույթների, անհատների իշխանության տակ:

 Այսօր կան Աստծուն գտած մարդը, փնտրող մարդկությունը եւ մերժող մարդիկ` ծուռ հայելիները:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»
Հեղինակ՝ Լիլիթ Հովհաննիսյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Handerdzyal kyanq Ի՞նչ է հանդերձյալ կյանքը
Հաջորդ նյութը Astvacaturyan hishatakuan or Աստվածատուր վկայի հիշատակության օր (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Gavazan
Քրիստոնեական

Գավազանի խորհուրդը

7 Մայիսի, 2017
Siro masin
Քրիստոնեական

Սիրո մասին

18 Դեկտեմբերի, 2016
cicaxely mexq che
Քրիստոնեական

Արդյոք ծիծաղելը մեղք է

6 Հոկտեմբերի, 2025
Aybuben
Քրիստոնեական

Ինչո՞ւ են եկեղեցական ծեսերը գրաբար

25 Մայիսի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?