Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Molutyunner
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Հոգեւոր կուրությունը մարդկության պատմության մեջ կործանարար է եղել միշտ
Քրիստոնեական

Հոգեւոր կուրությունը մարդկության պատմության մեջ կործանարար է եղել միշտ

Published: 7 Հունիսի, 2016
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Արդ, երբ տեսնեք սարսափելի սըրբապղծությունը, — որի մասին ասված է Դանիել մարգարեի միջոցով…: (Մատթ. 24;15)
«Սրբապղծությո՜ւն, սըրբապղծությո՜ւն, սրբապղծությո՜ւն»` տեսնելով մեր ժամանակները, ահա այսպես էին որակում ընդհանրական Եկեղեցու սուրբ հայրերը, ովքեր իրենց ժամանակին տեսնում էին այսօրվա սրբապիղծ ու անաստված վիճակը:
Հայտնությամբ տեսան նրանք մարդկանց, որոնք թողնելով Քրիստոսի, եկեղեցին գնում էին դիվական թատրոններ` իրենց միտքն ու հոգին պղծելու:
Սուրբերը հորդորում են, որպեսզի մարդիկ հեռու մնան նմանատիպ հոգեկործան վայրեր այցելելուց: Դժոխադուռ. գիշերային ակումբներ, խաղատներ, ռոք ակումբներ, զվարճանքի վայրեր…, այս վայրերում են տարածվում է անառակությունն ու թմրամոլությունը, անձնասպանության ձգտումները: Այն ինչ ատելի է Աստծուն, մարդ կգտնի այնտեղ: Մարդկանց սրտերում բացակա է սերը, ներկա` ատելությունը, հեռու է վանված երջանկությունը, բուն է դրած` թշվառությունն ու դժբախտությունը: Ո՞ւր ես գնում, մարդ Աստծո, ինչու ես անարգում քո Արարչին, որ Իր Արյունը հեղեց քո փրկության համար: Սողոմոն իմաստունը այդպիսիների վախճանի մասին հստակ որակում է տվել. «Գնում են, ինչպես արջառը սպանդանոց, ինչպես դեպի թակարդը թռչող թռչունը»:
Սոդոմն ու Գոմորը կործանվեցին, որովհետեւ ուրացել էին Արարչին, մխրճվել ու թաղվել մեղքերի ու անօրինությունների, արուամոլության, անբարոյականության, նյութապաշտության ու անազնվության մեջ եւ կուրացել: Տեխնոլոգիապես մեծ նվաճումների հասած մարդը թվում է, թե պետք է ապրի բարձր բանականությամբ, բայց…: Որակապես փոխվել է աշխարհը մարդկանց նյութապաշտության պատճառով. «Զգու՛յշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետեւ շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. եւ շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ եւ պատերազմների լուրեր. զգո՛ւյշ եղեք, չխռովվե՛ք, որովհետեւ պե՛տք է, որ այդ ամենը լինի, բայց դա դեռ վախճանը չէ: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, եւ թագավորություն՝ թագավորության դեմ, եւ պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ….: Եւ այն ժամանակ շատերը պիտի գայթակղվեն եւ միմյանց պիտի մատնեն ու միմյանց պիտի ատեն: Եւ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եւ անօրինության շատանալուց՝ շատերի սերը պիտի ցամաքի»: Տիրոջ կողմից արված այս մարգարեությունները արդեն մեր աչքի առջեւ են, մեր կողքին, իրական, բայց տգիտությունը բթացրել է մարդկանց միտքը, որպեսզի «տեսնելով չտեսնեն, լսեն ու չհասկանան»:
Այսօր ամենուր` հեռուստատեսությամբ, համացանցով, զանազան լրատվամիջոցներով քարոզվում է անառակությունը, մարդասպանությունը, սոդոմական մեղքը` միասեռականությունը, մարդկանց ենթագիտակցության մեջ ներարկում են սառնասրտություն, դաժանություն, անհնազանդություն, նյութապաշտություն, բավականին տարածված է հոգեսպան աղանդավորությունը….: Ծնողները եւս թերանում են իրենց զավակների դաստիարակության մեջ. երբ մարմնապես հիվանդ է զավակը, ամեն ջանք գործադրում են, որպեսզի առողջացնեն, երբ առողջ է, թողնում են ինքանահոսի աշխարհի թոհուբոհի մեջ, ընտանիքներից բացակայում է հոգեւոր — բարոյական դաստիարակությունը եւ իրենք իրենց իսկ ձեռքով իրենց զավակներին մատնում են դժոխքի: Համատարած անտարբերություն է:
Հոգեւոր կուրությունը մարդկության պատմության մեջ կործանարար է եղել միշտ:
Երբ Նոյ նահապետը իր ժամանակակիցներին ասում էր, որ Աստված ջրհեղեղ պիտի անի, պիտի կործանի աշխարհը, կոչ էր անում, որ մարդիկ հետ դառնան իրենց մեղքերից, որպեսզի փրկվեն վերահաս պատուհասից, ծաղր ու ծանակի էր ենթարկվում, որովհետեւ մեղքի մեջ խավարած էին, եւ երբ Նոյը իր ընտանիքի հետ տապան մտավ, վերահաս պատուհասը կործանեց մարդկությանը: Հիսուս ասում է. «Ինչպես Նոյի օրերում էր, այնպես էլ այս աշխարհի վախճանը կլինի»:
Թերահավատ մարդն անգամ հասկանում է, որ աշխարհի հետ ինչ-որ բան այն չէ:
Վերահաս կործանումը անսպասելի է լինելու, ամենքն էլ իրենց հոգու խորքում դա կանխազգում եւ գիտակցում են, տեսնելով այսօրվա աշխարհի վիճակը, բայց որ ավելի վատ է, չեն ապաշխարում, չեն ցանկանում հետ դառնալ իրենց չար գործերից, որոնց մասին իրենց խիղճն է վկայում, թե մեղանչում են Արարչի առջեւ, այդպիսիներին աստվածախոս Պողոս առաքյալն ասում է. «Նրանց խղճմտանքը դաղված է», իսկ Սողոմոն իմաստունը ասում է. «Երանի ծնված չլինեին, վիժվածքի նման խավարով գային ու գնային»: Երկու հազար եւ ավելի տարիներ շարունակ Եկեղեցին, լինելով մեր հոգու փրկության տապանը, մեզ փրկության կոչ է ուղղում, որպեսզի ապաշխարենք, մտնենք մեր հոգու փրկության տապանը, մասնակից լինենք Սուրբ Պատարագին, որը Քրիստոսի Զոհաբերության խորհուրդն ունի, խոստովանենք մեր մեղքերը, որպեսզի կարողանանք փրկվել վերահաս պատժից: Սակայն ցավալիորեն ոմանք տարակուսում են, ոմանք չեն հավատում, ոմանք…` այսպես դառնալով զոհ հավիտենական դատաստանին: Զգո՛ւյշ եղե՛ք, Աստված չի խաբվում:

Աղբյուր՝ «Սյունյաց Կանթեղ ամսաթերթ» #41 (75)
Տեր Ահարոն քհն. Մելքումյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashnc arak ԾՈՒԽԻ ՀՈՎԻՎԻ ԱՐՏԱՍՈՎՈՐ ԽՆԴՐԱՆՔԸ
Հաջորդ նյութը Mayr ator 13234 Վահրամ քահանա Մելիքյանը` Էրդողանին Աթեշյանի նամակի մասին. Ցավում ենք, բայց չենք բացառում հարկադրանքը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Sti tesak e1480185812341
Քրիստոնեական

Լեզուն զսպելու և ստի տեսակների մասին

26 Նոյեմբերի, 2016
Քրիստոնեական

Եղբայրասիրության մասին

12 Հունիսի, 2016
prkutyun
Քրիստոնեական

Վերջին դատաստանի և փրկության մասին

17 Մայիսի, 2017
hayr mer
Քրիստոնեական

ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԻ

11 Ապրիլի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?