Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
15 9
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նորություններ

Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Published: 15 Սեպտեմբերի, 2018
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Սեպտեմբերի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Վրաստանում հավատարմագրված տասնհինգ երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ, ովքեր համայն հայության հոգևոր կենտրոն էին ժամանել ուղեկցությամբ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ռուբեն Սադոյանի։ Դեսպանների շարքում էր նաև Հայաստանում և Վրաստանում պապական նվիրակ Հ․ Խոսե Ավելինո Բեթանկուրը։ Պրն․ Ռուբեն Սադոյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց դեսպաններին՝ տեղեկացնելով նաև Հայաստան կատարած նրանց ճանաչողական այցի մասին։ Այնուհետև իր բարեմաղթանքները դեսպաններին փոխանցեց Գարեգին Երկրորդ Հայրապետը՝ ողջունելով նրանց այցը Հայաստան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, կարևորելով նման այցելությունները, վստահություն հայտնեց, որ դեսպանները, հաղորդ դառնալով հայ մշակույթին և պատմությանը, հնարավորություն կունենան ավելի լավ հասկանալու Վրաստանի հայ համայնքի խնդիրները և մարտահրավերները։ Վեհափառ Հայրապետը խոսեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության և հայոց կյանքում քրիստոնեական հավատի դերակատարության մասին, որի շնորհիվ հայ ազգը, պատմության ընթացքում դիմագրավելով բազմաթիվ մարտահրավերներ, կերտել է իր բազմադարյա պատմությունը։ Անդրադառնալով հայոց պատմության տարբեր հանգրվաններին՝ Նորին Սրբությունը մասնավորապես ներկայացրեց Հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի և Հայոց Եկեղեցու կրած ծանր կորուստները և զրկանքները։ Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց այն երկրներին, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, և ընդգծեց, որ միայն այդ քայլը մարդկային պատմության հետագա էջերից կբացառի նմանատիպ ոճրագործությունների կրկնությունը։ Հանդիպման ավարտին պրն․ Սադոյանը դեսպանների անունից շնորհակալության խոսք ուղղեց Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի հարկից ներս ցուցաբերված ջերմ ընդունելության համար։ Վերջում դեսպաններն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, դիտեցին դարերի ընթացքում համայն հայության հոգևոր կենտրոնում հավաքված սրբությունները և մշակութային բացառիկ գանձերը։

15 1 1 15 2 1 15 3 1 15 4 15 5 15 6 15 7 15 8 15 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 15 1 Մայր Աթոռի Ճարտարապետական խորհրդի նիստում քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքը (նկարներ)
Հաջորդ նյութը Xachverac 981 Խաչվերացի տոնին Հայոց Հայրապետը անդաստանի կարգ կատարեց և խաղաղություն խնդրեց աշխարհի համար (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

07.102021
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքի հետ

7 Հոկտեմբերի, 2021
Gevorgyan Chemaran
Նորություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանը աստվածաբանության ոլորտում սկսում է ասպիրանտական կրթություն

11 Սեպտեմբերի, 2017
Hayr Makar 374
Նորություններ

Սյունյաց թեմի հայտարարությունը

30 Մայիսի, 2024
Nrnorhneq
Նորություններ

Ամանորի գիշերը կկատարվի Գոհաբանական մաղթանք և նռնօրհնեք

28 Դեկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?