Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Kyanqi imasty arak
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Առակներ > Որն է կյանքի իմաստը (առակ)
Առակներ

Որն է կյանքի իմաստը (առակ)

Published: 14 Հոկտեմբերի, 2024
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Մի անգամ աշակերտը հարցրեց ուսուցչին.

– Ուսուցի՜չ, ո՞րն է կյանքի իմաստը։

– Ո՞ւմ կյանքի,— զարմացած պատասխանեց ուսուցիչը։

Աշակերտը մի փոքր մտածեց, ապա պատասխանեց.

– Առհասարակ։ Ամբողջ մարդկային կյանքի։

Ուսուցիչը, խորը շունչ քաշելով՝ իր խոսքն ուղղեց աշակերտներին.

– Փորձեք դուք պատասխանել…

Աշակերտներից մեկն ասաց.

– Միգուցե սե՞րն է։

– Վատ չէ՜,— ասաց ուսուցիչը, -բայց արդյո՞ք միայն սերը բավարար է, որպեսզի ծերության տարիներիդ հասկանաս, որ կյանքդ իզուր չես ապրել։
Ապա, մի այլ աշակերտ ասաց.

– Իմ կարծիքով՝ կյանքի իմաստը մեզնից հետո ինչ-որ «հետք» թողնելն է։ Ինչպես, Ձեր օրինակն է, ուսուցի՜չ։

– Օ՜օօ,— ժպտալով պատասխանեց ուսուցիչը,- եթե ես քեզ լավ չճանաչեի, սա կընդունեի որպես հաճոյախոսություն… Այսինքն ուզում ես ասել, որ մարդկության մեծամասնությունն անիմա՞ստ է ապրում։

Մի փոքր լռությունից հետո, երրորդ աշակերտը, փոքր-ինչ անվստահությամբ առաջարկեց.

– Իսկ միգուցե մարդուն պետք չէ՞ փնտրել այդ «իմաստը»։

– Կխնդրեմ ավելի մանրամասն պարզաբանես,- հետաքրքրված հարցրեց ուսուցիչը,- ինչո՞ւ ես այդպես մտածում։

– Ինձ թվում է,-ասաց աշակերտը,-եթե մտորենք այս հարցի շուրջ, ապա, առաջին ճիշտ և վերջնական պատասխանն այդպես էլ չենք գտնի կամ էլ անընդհատ պատասխանի վրա կկասկածենք, իսկ երկրորդ` ինչ պատասխան էլ, որ գտնես, միևնույն է, կհայտնվի մեկն ով համաձայն չի լինի քո պատասխանի հետ։ Այսպես ամբողջ կյանքդ կանցնի պատասխանը որոնելով։

– Այսի՞նքն,— ժպտաց ուսուցիչը,- կյանքի իմաստը ո՞րն է…

– Ապրել, — ասաց սովորողը:

– Ինձ թվում է, դա է պատասխանը, — ասաց ուսուցիչը և ձեռքի շարժումով հասկացրեց, որ դասը վերջացավ։

Աղբյուր՝ ter-hambardzum.net

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B Katoghikos 32 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Նոյեմբերի 2 † Շբ. ԱՁ Տօն ամենայն սրբոց՝ հնոց եւ նորոց, յայտից եւ անյայտից

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ynkerutun arak
Առակներ

Ինչո՞ւ է պետք ընտրել ճիշտ ընկերներ (առակ)

5 Հունիսի, 2017
Arak. xavar luys
Առակներ

Եթե քո սեփական լույսն ունենայիր, ապա խավարից չէիր վախենա (առակ)

20 Մարտի, 2018
Lav gorc
Առակներ

Լավ գործի սկիզբը (առակ)

7 Հուլիսի, 2016
Amena lav bany
Առակներ

Ի՞նչն է քեզ համար լավ բանը

6 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?