Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter Vahram 12
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Հարցազրույցներ > «Որևէ խոսք չի գնում Հայ Եկեղեցու կառավարումը որևէ այլ կառույցի հանձնելու մասին». Պարզաբանում է Վահրամ քահանա Մելիքյանը
Հարցազրույցներ

«Որևէ խոսք չի գնում Հայ Եկեղեցու կառավարումը որևէ այլ կառույցի հանձնելու մասին». Պարզաբանում է Վահրամ քահանա Մելիքյանը

Published: 2 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Իրավունքն» անդրադարձել էր , որ Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն հոգեւոր խորհրդի որոշմամբ, Հայ Առաքելական եկեղեցու կառավարումը կտրվի ամերիկյան «Մըք Քենզի» ընկերությանը: Տվյալ տեղեկատվությունը Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդ յուրաքանչյուր հայի անհանգստության առիթ տվեց, քանի որ վերոնշյալ ամերիկյան կազմակերպությունն ունի կասկածելի կենսագրություն եւ գործունեություն: «Իրավունքի» եւ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների մի շարք մտահոգիչ հարցերի շուրջ էլ զրուցեցինք Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ ՎԱՀՐԱՄ քահանա ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

 -Ինչո՞վ է պայմանավորված, որ որոշում է կայացվել Հայ Առաքելական եկեղեցու կառավարումը տալ օտար կազմակերպությանը։

 -Ձեր հարցադրումը հուշում է, որ ակնհայտ շփոթ կա այս հարցում: Որևէ խոսք չի գնում Հայ Եկեղեցու կառավարումը որևէ այլ կառույցի հանձնելու մասին: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից 2016 թ. նախաձեռնվել է Հայոց Եկեղեցու գործառնությունների բարելավման ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել Մայր Աթոռի և Հայ Եկեղեցու եկեղեցական կառույցների գործունեության արդյունավետությունը: Ծրագրի իրականացման համար ստեղծվել է Խորհրդատվական հանձնաժողով՝ բաղկացած 20 անձանցից` հոգևորականներից ու աշխարհականներից և´ Հայաստանից, և´ Սփյուռքից: Որպեսզի ավելի ընկալելի լինի գործընթացը, տեղեկացնեմ, որ այս հանձնաժողովը կազմում է առաջադրանքը, սահմանում այն հարցերը, որոնց շրջանակներում պիտի անցկացվի ուսումնասիրությունն ու կատարվի համապատասխան խորհրդատվությունը: Բերվելիք առաջարկները այնուհետև նախ պիտի քննարկվեն համապատասխան եկեղեցական կառույցներում և ապա կյանքի կոչվեն: Այս նպատակով որոշում է կայացվել օգտվել «Մըքքինզի ընդ Քոմփանի» գլոբալ խորհրդատվական ընկերության ծառայություններից:

 -Ինչո՞ւ հենց այս կազմակերպությունը։

 -Արդեն նշեցի, որ ներգրավվելու է «Մըքքինզի» ընկերությունը: Անհրաժեշտ ուսումնասիրություններից եւ քննարկումներից հետո նպատակահարմար է նկատվել ներգրավվել հենց այս կազմակերպությանը` նկատի ունենալով տարբեր այլ եկեղեցիներին, այդ թվում և Կաթոլիկ Եկեղեցուն, տվյալ ոլորտում խորհրդատվություն տրամադրելու իրենց հարուստ փորձառությունը:

 -Պրակտիկայում կա՞ որևէ այլ եկեղեցի, որն օգտվում է այդ ընկերության խորհրդատվական ծառայությունից և արդյունքը որքանո՞վ է դրական։

 -Այո՛, այդպիսի կառույցներ կան, որոնք օգտվել են «Մըքքինզի ընդ Քոմփանի» ընկերության մատուցած մասնագիտական ծառայություններից: Օրինակ` ներկայիս` Վատիկանը, ժամանակ առ ժամանակ եվրոպական մի շարք Եկեղեցիներ և եկեղեցական կառույցներ: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա դրանք պայմանավորված են ոչ թե այդ ծառայությունները մատուցողներով, այլ դրանցից օգտվող կառույցներով: Ի վերջո, ընկերության կողմից բերված առաջարկները Եկեղեցին է քննարկելու և վճռի` դրանք ընդունելի է, թե` ո՛չ:

 -Մտահոգիչ չէ՞, որ այդ կազմակերպությունը, որին ընտրել եք, ունի այսպիսի ծրագիր http://www.mckinsey.com/careers/meet-our-people/glam-colleagues-at-mckinsey, որը հակաքրիստոնեկան է։

 -Մայր Աթոռն օգվելու է կազմակերպության մասնագիտական փորձառությունից և հմտություններից: Ավելին` Մայր Աթոռին օգտակար ծառայություն մատուցելու հանձնառությունն ու պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել ընկերության բարձրաստճան պաշտոնյա հայորդիները, ովքեր քաջատեղյակ են մեր Եկեղեցու կարգերին ու կանոններին, կրողն են մեր ազգային և հոգևոր արժեքների: Նաև ներգրավվելու են տեղից մասնագետներ: Այս ուղղությամբ արդեն նախնական հանդիպումներ տեղի են ունեցել:

  -Մտահոգիչ չէ՞, որ տվյալ կամակերպությունը խորհրդատվությունը կիրականացնի միայն եկեղեցու ներքին խոհանոցին տիրապետելուց հետո։

 -Այդպիսի մտահոգություն Մայր Աթոռը չունի, որովհետև Եկեղեցին է կազմում առաջադրանքը, նրա կողմից են բանաձևվում հարցերը, Մայր Աթոռի կողմից են սահմանվում ընկերության աշխատանքի համար անհրաժեշտ պայմանները: Ներքին խոհանոցին տիրապետելու վտանգ չենք տեսնում. Եկեղեցին բաց է և անհանգստանալու ոչինչ չունի:

 -Համաշխարհային մամուլի հրապարակումները վկայում են այդ կազմակերպության և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ենթադրվող սերտ կապի մասին։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

 -Ենթադրություններ անել չենք կարող, դրանց տրվել էլ չենք կարող: Ամենքի համար պետք է հստակ լինի, որ չի կարող որևէ բան ձեռնարկվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից ի վնաս Հայոց Եկեղեցու և ազգի: Նշեմ նաև, որ այս որոշման կայացմանը քննարկումների երկար ժամանակ է նախորդել, որին մասնակից են դարձել հոգևորականներ և մասնագետ աշխարհականներ:

 -Հայ Առաքելական եկեղեցին տարեկան որքա՞ն է վճարելու այդ կազմակերպությանը, որովհետև հայտնի է, որ այն խորհրդատվության համար թանկ վճարվող կազմակերպություն է։

 -Նախ` սրբագրեմ, որ խոսքը մշտական խորհրդատվության մասին չէ, այլ` խորհրդատվական մեկանգամյա ծառայության: Նշյալ խորհրդատվությունը ժամանակավոր բնույթ է կրում: Ծրագիրը դեռ առաջադրանքի կազմության փուլում է: Ընդգծեմ, որ ինչպես այլ հարցերում, այնպես էլ այս ծրագրի հետ կապված Մայր Աթոռը պատշաճ կարգով և ժամանակին տեղեկատվություն կտրամադրի:

 -Նախադեպ կա՞, որ այդ կազմակերպության խորհրդատվությունից որևէ եկեղեցի օգտվի ընդամենը ժամանակավոր, այլ ոչ թե ընդմիշտ։

 -Հարցին արդեն պատասխանեցինք: Այս հարցը շարադրելուց առաջ թերևս անհրաժեշտ է մի փոքր ժամանակ հատկացնել և ուսումնասիրել, թե ինչո՛վ են զբաղվում ու ինչպե՛ս են գործում նման խորհրդատվական ընկերությունները: Այդ ուսումնասիրությունից հետո Ձեզ պարզ կդառնա նման բովանդակությամբ հարց մեզ ուղղելու աննպատակահարմարությունը:

 -Մտավախություն չկա՞ , որ այդ ծրագրի հետևանքով Հայ Առաքելական եկեղեցին էլ Հայաստանում գործող 60 այլ կրոնական եկեղեցիների նման կվերածվի հերթական բիզնես ծրագրի։

 -Մայր Աթոռը նման մտավախություն բնավ չունի: Բիզնես ծրագիր չէ, որ իրականացվում է, կամ բիզնեսի խթանման խնդիր չէ, որ դրված է, այլ` մեր Եկեղեցու հավատացելոց պահանջների և եկեղեցուց ակնկալությունների ուսումնասիրության հիման վրա` դրանց ընդառաջ ավելի արդյունավետ գործելու վերաբերյալ խորհրդատվություն ունենալու խնդիրն է մեզ առաջնորդում: Մնացյալը Մայր Աթոռն է որոշում, թե ընդունի ներկայացված առաջարկներն ու գործադրի, թե` ոչ կամ ի՛նչ չափով:

 -Բարձրագույն հոգևոր առաջնորդներից հատկապես ո՞ւմ մտահղացումն էր, ո՞վ առաջարկեց համագործակցել այս կազմակերպության հետ։

— Նախաձեռնությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսինն է: Այն մի շարք անգամներ քննության է առնվել Գերագույն հոգևոր խորհրդի կողմից և աջակցություն ստացել: Ծրագրի իրականացման աշխատանքները Վեհափառ Հայրապետի օրհնությամբ համակարգում է «Դավիդյան» հիմնադրամի նախագահ և բարեգործ Ասո Դավիդյանը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում ստեղծված Խորհրդատվական 20 անձանցից բաղկացած հանձնաժողովը, որի մասին վերն արդեն նշել եմ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Աղբյուր՝ iravunk.com

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Polis Bekchyan Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը Պոլսում ստանձնեց իր պաշտոնը (տեսանյութ)
Հաջորդ նյութը Satana ԴԵՎԵՐԸ ՀՈՒՍԱՀԱՏԵՑՆՈՒՄ ԵՆ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Arshak eps
Նորություններ

Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը սահմանադրական փոփոխությունների առնչությամբ որևէ մտահոգություն չունի

2 Դեկտեմբերի, 2015
Ter Tovma qhn. 897
Սոցկայքեր

«Հայ Եկեղեցու պատմություն» դպրոցում կարևոր է, ես կասեի, հույժ անհրաժեշտ է բազմաթիվ պատճառներով» Տեր Թովմա

4 Հուլիսի, 2020
Miqayel arqeps Ajapahyan 578
Նորություններ

«Հայ եկեղեցու պատմության» հարցում եկեղեցին զիջման չի գնա

5 Փետրվարի, 2021
03 3
Նորություններ

Բուլղարիայի մի խումբ ուխտավորներ այցելեցին Մայր Աթոռ (նկարներ)

3 Հոկտեմբերի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?