Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gevorg eps Saroyan 758
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԿՈՉ
Նորություններ

ՈՂՋԱԽՈՀՈՒԹՅԱՆ ԿՈՉ

Published: 15 Դեկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Արցախի և նրա խաղաղ բնակչության դեմ սեպտեմբեր 27-ին թուրք-ադրբեջանա-ահաբեկչական սանձազերծված պատերազմի ընթացքում երկրում ի հայտ եկած ճգնաժամային իրավիճակն ակնհայտ է դարձնում, որ օրվա իշխանությունը ձախողել է ՀՀ և նրա բնակչության հանդեպ սահմանադրությամբ ստանձնած հանձնառությունները։ Արդյունքում ունեցել ենք մարդկային կյանքի անդառնալի կորուստներ, հազարավոր վիրավորներ, այլև թշնամուն են հանձնվել Արցախի և Հայաստանի անվտանգության համար էական նշանակություն ունեցող տարածքներ։ Սա ինքնին նոր մարտահրավերներ է ստեղծում հազարամյակներ շարունակ այս տարածաշրջանում ապրած և արարած հայ էթնոսի հետագա գոյության համար։

 «Նոր պատերազմ նոր տարածքներ» ինքնավստահ հռետորաբանության վերջնարդյունքը ոչ միայն բազում տարակույսների տեղիք է տվել հասարակության լայն շրջանում, այլև շատ հարցեր ցայսօր թողել անպատասխան: Իրավիճակի հաղթահարմանն ուղղված կառավարության քայլերը նույնպես չեն հուսադրում, որ իշխող վարչակազմը ի զորու կլինի հաղթահարելու երկրում ստեղծված ճգնաժամը, կամ թե բավարար միջոցների և հնարավորությունների է տիրապետում դրան հասնելու համար:

 «Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. Ը. 32)։ Իրականության հետ պետք է առերեսվել: Իրականությունից խուսափումը կամ խուսանավումը օր-օրի ավելի է խորացնելու իշխանության հանդեպ աճող անվստահությունը:

Այսօր մեր ազգային անվտանգությունը խարխլված է` թե՛ արտաքինը և թե՛ ներքինը…

 Մեր հավատն ու աղոթքն է, որ 2018 թվականին սերն ու թավիշը նշանաբան դարձրած այսօրվա ՀՀ իշխանությունները սթափ կգնահատեն երկրում ստեղծված կացությունը, վեր կկանգնեն անձնական փառասիրությունից և շահադիտական հաշվենկատությունից՝ հայրենիքն ու ազգային շահը դիտելով գերակա, հանուն որի պատրաստ պետք է լինենք զոհելու ամեն ինչ և անգամ` ամենաթանկը:

 Ուստի մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի, ի շահ հայ ժողովրդի վաղվա` «Իմ քայլ» խմբակցությունը վարչապետ Ն. Փաշինյանի գլխավորությամբ իմաստություն և կամք գտնի իր մեջ՝ անցնցում վայր դնելու լիազորությունները, երկիրը դուրս բերելու խորացող ճգնաժամից։

 Ողջախոհությունը հուշում է, որ ազգային անվտանգությունը, ազգի լինելիության խնդիրը չեն կարող քաղաքական փառամոլ նկրտումների հարց դառնալ ո՛չ իշխանության և ո՛չ էլ ընդդիմության համար։

 Դիմում եմ իշխող «Իմ քայլը» խմբակցության այն նվիրյալ անդամներին, որոնք ազգին ու ազգայինին ծառայելու վեհ գիտակցությամբ են առաջնորդվել իրենց ողջ քաղաքական գործունեության ընթացքում.

Սիրելինե՛ր,

 Պահի հրամայականն է` առաջնորդվել բացառապես գաղափարական համոզումներից դրդված` մեկնակետ ու նպատակ ունենալով հայրենիքի շահը:

 Ձեր ձայնը բարձրացրեք հանուն ճշմարտության, օգնեք, նպաստեք, որպեսզի ձեր թիմակիցները ճիշտ որոշում կայացնեն, որը թույլ կտա համախումբ ուժերով երկիրը ճգնաժամից դուրս բերել, հաղթահարել համազգային ցավի և կորուստի զգացումը, վերստին հառնել հանուն բոլորիս երազած հայրենիքի:

 Իշխանությունը՝ պատասխանատվություն է։ Եղեք պատասխանատու հայրենի պետականության համար ճակատագրական այս պահին:

 Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյան
ԱՀԹ Արարատի մարզի հոգևոր տեսուչ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 14 2 Մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը
Հաջորդ նյութը Hovakim srbazan 326 Իրականությանն առերեսվելու անկարողություն եւ ողբերգություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Vazgen eps.
Հարցազրույցներ

Եկեղեցիների վերադարձման փաթեթ կներկայացվի Վրաստանին

19 Նոյեմբերի, 2014
Mayr Tachar 06.03.2020
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհրդի նիստերից մեկը նվիրված էր Մայր տաճարի նորոգության ընթացքին (տեսանյութ)

6 Մարտի, 2020
Nor nshnakum
Նորություններ

Եկեղեցականների նոր նշանակումներ

29 Հունիսի, 2018
Daqayi ekegheci 01.08.2022
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Դաքքայի հայկական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի ատենապետին

1 Օգոստոսի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?