Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Sepuh arqepiskopos 234
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան
Նորություններ

Ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որպեսզի այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք. Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Published: 23 Հոկտեմբերի, 2020
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայքնով ընթացող պատերազմական գործողությունների, դրանց հետեւանքների, հոգեւորականների դերի մասին «Իրավունքը» զրուցել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Անդրադառնալով պատերազմական իրավիճակին, տեր Սեպուհը նախ նկատեց.

ԹՇՆԱՄԻՆ ՔՆԱԾ ՉԷՐ

— Փաստորեն, Ադրբեջանը եւ իր ավագ եղբայրը` ոճրագործ թուրքն իսլամիստ բորենիների հետ միասին մեզ դարձյալ հիշեցրին իրենց մասին: Մինչ մենք զբաղված էինք մեր ստեղծագործ աշխատանքով եւ փորձում էինք մեր ազգային ներքին կյանքը կարգավորել, մեր թշնամին քնած չէր, նա հանգամանորեն պատրաստվում էր հարձակվել ու խանգարել մեր անդորրը, մեր խաղաղությունը:
Ուրեմն սա ի՞նչ է նշանակում. այն, որ մենք իրավունք չունենք խոր քուն մտնելու: Մենք պետք է մշտապես արթուն լինենք, քանի դեռ ունենք նման հարեւաններ: Եվ պետք է վարժվենք, որ եթե ուզում ենք քնել, ուրեմն մեր մեկ աչքը պիտի քնի, մյուսը` արթուն մնա:
Մենք պետք է պատմության դասերը լավ սերտենք, եւ ազգին հուզող, մեր պետականությանն սպառնացող խնդիրները չթողնենք վաղվա օրվան, չթողնենք գալիք սերունդներին: Այս պատերազմը նոր պատերազմ չէ: Արդեն 30 տարի է, որ մենք շարունակ ամեն օր զոհեր ենք տվել, մեր սիրասուն զավակները սահմանի վրա արյուն են թափել: Հետեւաբար, մենք այս պատերազմը չպետք է այսքան երկարաձգեինք: Վաղուց այն վերջնականորեն ավարտված, եւ այդ էջը փակված պետք է լիներ: Ինչեւէ, այսօր ավելի, քան երբեւէ բոլորիս համար ակնհայտ է մի բանª որպեսզի ադրբեջանցին եւ թուրքը կրկին չհարձակվեն մեր երկրի վրա, մենք հենց հիմա եւ մեկընդմիշտ պետք է լուծենք այս հարցը, վաղվան չպիտի թողնենք: Մեր պատմության ողջ ընթացքում մեր կիսատ թողած ճակատամարտերը շարունակվել են, եւ մենք կրկնվող պատերազմներ շատ ենք ունեցել, որովհետեւ մենք դրանք ավարտին չենք հասցրել: Այժմ ոչ մի պատճառ չպետք է խոչընդոտի, որ այս ձգձգվող պատերազմին վերջակետ դնենք: Կարեւորեմ, որ մենք պարտավոր ենք այս ճակատամարտը, ավելի ճիշտ` այս գոյամարտը հաղթանակով ավարտել: Մենք մոտ ենք հաղթանակին:

ՄԻԱԲԱՆՎԵԼՈՒ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԻ ԱՌՋԵՒ ԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ

— Սրբազան, գերտերություններից մենք ակնկալում ենք անկողմանակալ եւ գործնական վերաբերմունք: Սակայն, ինչպես տեսնում ենք, նրանք շարունակ հավասարության նշաններ են դնում հայ եւ ադրբեջանաթուրքական կողմի միջեւ` սահմափակվելով միայն կոչերով ու հորդորներով:
— Գերտերությունների կեցվածքը կանխատեսելի էր: Պետք չէ միամիտ լինել եւ անհարկի հուսախաբություն ապրել: Արթնացրեք ձեր պատմական հիշողությունը եւ կտեսնեք, թե գերտերությունները քանի-քանի անգամ են մեզ ոսոխների հետ դեմ հանդիման միայնակ թողել: Հիշեք 1915 թվականը, թեեւ չունեինք պետականություն, բայց Արեւմուտքի վերաբերմունքը դարձյալ նույնն էր:
Սակայն, եթե կարող ենք գերտերությունների միջեւ գոյություն ունեցող հակասությունից օգտվել, պիտի օգտվենք: Մեր դիվանագետները խելացի եւ շրջահայաց քաղաքականություն պետք է վարեն:
— Համայն հայությունը այսօր Սփյուռքում, Հայաստանում, Արցախում միաբանվել է` ի սեր հայրենիքի: Ո՞րն է Ձեր գնահատանքը:
— Հպարտ եմ համայն հայությամբ, որն այսօր համախմբված է մայր հայրենիքի շուրջ եւ անում է հնարավոր ամեն ինչ թե՛ Հայոց բանակի եւ թե՛ մեր արդար դատի ու Արցախի անկախության ճանաչման համար:
Այո, հայրենիքը հայրենիք է, քանի դեռ այդ հայրենիքի պաշտպանության ու փրկության սուրբ գործին նահատակվելու պատրաստ մարտնչող ժողովուրդ կա: Ուստի, եթե չլիներ զինվորագրյալ հայություն, չէին լինի հայոց պետականությունն ու հայ ժողովուրդը, եւ չէր կերտվի հայոց փառապանծ պատմությունը: Կեցցե՛ մեր հայոց բանակը եւ այդ բանակը կերակրող հայ ժողովուրդը:
Հուսով եմ, որ հատկապես այս օրերին մեր կողքին ազգային արժեքները մերժող կոսմոպոլիտ օտարամոլները վերջապես կհասկանան, որ հայ ժողովրդի ինքնության պահապանները, մարտունակ ոգու եւ հաղթանակի երաշխավորները ազգային ու հոգեւոր արժեքներով կրթված սերունդներն են, մեր քաջարի զինվորները: Նրանք են մեր փրկիչները, մեր արժանապատվության պահապանները եւ ոչ թե արեւմտյան անհայտ ծագում ունեցող կրոնական, քաղաքական հակազգային ու անբարո արժեքներ քարոզողները:
Տեղին է հիշել «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի խոսքը. «Դարեր շարունակ փրկիչների ենք սպասել մշտապես: Փրկիչների մի՛ սպասեք, դո՛ւք եղեք ձեր փրկիչը»:
Մենք մեր ուժերին պիտի ապավինենք եւ հաղթենք:
— Սրբազան, ո՞րն է առաջնորդի Ձեր պատգամը:
— Հայտնի մի խոսք կա, թե փոքրերը միաբանությամբ զորանում ու մեծանում են, իսկ մեծերը անմիաբանությամբ թուլանում, ջլատվում եւ փոշիանում են: Ուրեմն, մենք միաբանվելու հրամայականի առջեւ ենք կանգնած, չտատանվենք,
չերկմտենք, ականջ չդնենք հակառակորդի սուտ խոսքերին եւ կեղծ լուրերին: Հավատանք մեր լրատվամիջոցներին, միմյանց եւ մեր բանակի զորությանը, եւ նաեւ այդ կերպ կզորակցենք ու կնպաստենք մեր հաղթանակին:
Փառք ու պատիվ մեր ժողովրդին: Ես օրհնում եմ եւ խոնարհվում նրա առաջ, որ հայոց արգանդը ծնեց այսպիսի քաջեր, հերոսներ, նահատակներ ու մարտիրոսներ, որոնք այս օրերին կռվում եւ մարտնչում են վասն հայրենեաց, վասն հավատոյ:
Փառք ու պատիվ Հայոց բանակին, մեր զինվորներին ու սպաներին, մեր սփյուռքահայությանը, բոլորին, ովքեր զորակցում եւ աջակցում են մեզ:
Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակ զինվորներին ու նրանց ծնողներին:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Navasard arkeps Kchoyan 235 «Հայցում ենք, որ Տերն Իր զորավոր Աջով առաջնորդի մեզ հաղթանակի» Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
Հաջորդ նյութը Pargev episkopos koch 2 Պարգեւ Սրբազանը կոչով դիմում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Mayr ator 6
Նորություններ

Նշանակումներ Մայր Աթոռի կառույցներում

15 Փետրվարի, 2018
Herankar Miqayel eps.
Նորություններ

Հեռանկար. Բանավեճ Հայ Եկեղեցու պատմություն առարկայի շուրջ

6 Նոյեմբերի, 2019
Mayr ator 111
Նորություններ

Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ զոհված զինվորների համար

21 Դեկտեմբերի, 2015
Ter Paruyr
Նորություններ

Մայր Աթոռը՝ մանկապղծության դեպքի մասին. Նման հանցակազմով քրգործ որևէ եկեղեցականի նկատմամբ չի հարուցվել

26 Սեպտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?