Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
001
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > ՈՒԵՖԱ-ի նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Նորություններ

ՈՒԵՖԱ-ի նախագահն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Published: 12 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) նախագահ Ալեքսանդր Չեֆերինին` ուղեկցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը, անդրադառնալով ֆուտբոլի և առհասարակ սպորտի կարևոր դերակատարությանը ազգերի միջև փոխճանաչողության և համերաշխության հաստատման գործում, ցավով նշեց, որ այսօր որոշ ուժերի կողմից այն նաև քաղաքական շահարկումների թիրախ է դառնում: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետն իր ցավակցությունը հայտնեց ՈՒԵՖԱ-ի նախագահին նախորդ օրը գերմանական ֆուտբոլային ակումբներից մեկի դեմ գործված ահաբեկչության առիթով: Դատապարտելով կատարվածը` Վեհափառ Հայրապետն ընգծեց, որ պետական և հասարակական կառույցները պետք է ամեն ջանք գործադրեն` զերծ պահելու սպորտը նման բռնարարքներից:

Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքը հայտնեց ՈՒԵՖԱ-ին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` համատեղ ջանքերով Վաղարշապատում ֆուտբոլի ակադեմիա հիմնադրման և այն համապատասխան մարզադաշտով օժտելու ուղղությամբ տարվող աշխատանքների համար:

Նորին Սրբությունը շեշտեց, որ Հայոց Եկեղեցին նույնպես կարևորում է սպորտը և այս առումով` Եկեղեցու հովանու ներքո Հայաստանում գործող 10 հայորդյաց տներում ստեղծվել են բոլոր հնարավորությունները, որպեսզի պատանիները հաճախեն տարբեր սպորտային խմբակներ և մարզվեն:

Զրույցի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինն իր խորին շնորհակալությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար՝ նշելով, որ իր վրա մեծ տպավորությունն է թողել հայ ժողովրդի պատմությունը: ՈՒԵՖԱ-ի նախագահը նույնպես ընդգծեց, որ սպորտաձևերը և մասնավորապես` ֆուտբոլը, կոչված են միավորելու ազգերին և ոչ թե պառակտելու: Պրն. Չեֆերինը շեշտեց, որ ֆուտբոլը կարևոր նշանակություն ունի երիտասարդ սերնդի կրթության ու դաստիարակության գործում և նրան ետ է պահում տարբեր անցանկալի, մեղսալի երևույթներից:

Վերջում Վեհափառ Հայրապետը ՈՒԵՖԱ-ի նախագահին ցանկացավ արգասավոր գործունեություն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ արդյունավետ գործակցություն:

ՈՒԵՖԱ-ի պատվիրակությունն այցելեց նաև Մայր Տաճար:

001 002 003

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ekeghecakan kyanq 10.04.2017 Եկեղեցական կյանք (10.04.2017)
Հաջորդ նյութը Astvacashunch1 Ապրիլի 15 † Աւագ Շբ. Պահք: Ճրագալոյց Ս. Զատկի

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Nor Hratarakutyn 27
Նորություններ

Նոր հրատարակություններ

27 Փետրվարի, 2018
3
Նորություններ

Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

8 Փետրվարի, 2018
shabaty ekeghecu kyanqum hun29 pet5
Նորություններ

Շաբաթը եկեղեցական կյանքում. հունվարի 29-ից փետրվարի 5

4 Փետրվարի, 2017
Kiraknorya patarag 28032020
Նորություններ

Կիրակնօրյա Ս․ Պատարագի հեռարձակում․ Մայր Աթոռ Ս․ Էջմիածին (29.03.2020թ․)

29 Մարտի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?