Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 8 Ուր. ԴՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 6 Դշ. ԳՁ. Պահք
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 5 Գշ. ԲԿ.Սրբոցն Աթանագինեայ եպիսկոպոսին եւ տասն աշակերտացն եւ հինգ վկայիցն
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոի 4 Բշ. ԲՁ. Սրբոցն Կիպրիանոսի եպիսկոպոսին և քառասուն և հինգ վկայիցն, և սրբոց կուսանացն Յուստինեայ, Եւփիմեայ և Քրիստինեայ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Օգոստոսի 3 † Կիր. ԱԿ. Բ կիր. զկնի Վարդավառի
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Vitnes li aghand
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Աղանդներ > Վիթնես Լիի «Տեղական եկեղեցի» աղանդի մասին
Աղանդներ

Վիթնես Լիի «Տեղական եկեղեցի» աղանդի մասին

Published 7 Հոկտեմբերի, 2014
Կարդալու տևողություն՝ 16 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Անվանումները
Աղանդը հայտնի է «Տեղական եկեղեցի» անունով կամ պարզապես այսինչ վայրի եկեղեցի (օրինակ՝ Մոսկվայի եկեղեցի): Կոչում են նաև՝ «Տնային ժողովների եկեղեցի»:

Ծագումը
«Տեղական եկեղեցին» առաջացել է «Ժողովի սրահի եկեղեցուց», որը հիմնվել է XXդ. 20-ականներին Չինաստանում: Չինսատանում ստեղծված բազմաթիվ բողոքական հարանավանությունների մի մասը՝ հակաարևմտյան հզոր տրամադրությունների ազդեցության ներքո 20-ականներին կապերը խզեց իրենց արտերկրյա հիմնադիրների հետ՝ չհրաժարվելով քրիստոնեությունից: Նոր եկեղեցական ձևեր փնտրողներից մեկն էլ Նի Տոշենն էր (այս անունը թարգմանել են որպես Ոչման Նի, այսինքն՝ «Հսկող Նի»): Նրան կոչում են նաև Նի Շուցզու կամ՝ Հենրի Նի: Նա ծնվել է 1903թ. Չինաստանի հարավում՝ մեթոդիստների ընտանիքում: Արդեն 1922թ. Նի Տոշենն իր կապերը խզել էր բոլոր այլ խմբերի հետ և սկսել էր ինքնուրույնաբար քարոզել Ավետարանը Շանհայում ու դրա շրջակայքում: 1927թ.՝ հավաքելով մի խումբ համակիրների, սկսեց նրանց հետ միասին «հացի հաղորդություն ընդունել»՝ ստեղծելով իր աղանդը, որն ավելի ուշ ստացավ «Քրիստոնյաների հավաքի վայր», իսկ հտագայում՝ «Ժողովի սրահի եկեղեցի» («Ժողովարանի եկեղեցի»): Նա պնդում էր, որ անհրաժեշտ է հաղթահարել արարողությունների նկատմամբ ավելորդ կապվածությունը (ինչում մեղադրում էր բողոքականներին), և ուսուցանում էր, որ իրականում քրիստոնյաները պետք է միաբանվեն ըստ իրենց բնակության վայրի՝ քահանայական կարգավիճակ չունեցող երեցների ղեկավարության ներքո: Նին մերժում էր լիթուրգիական (պաշտամունքի կամ պատարագի) աստվածաբանությունը՝ համարելով, որ քրիստոնեական կյանքի հիմք պետք է լինի կրքոտ ու ապրված ավետարանական քարոզը:

Նրա վրա առանձնահատուկ ազդեցություն են ունեցել «Փակ» կամ «Պլիմուտյան» եղբայրության գաղափարները (այսպիսի եղբայրություններն այն ժամանակներում հայտնի էին Չինաստանում): «Պլիմուտյան» եղբայրությունը ստեղծվել էր Անգլիայի Պլիմուտ քաղաքում՝ 1831թ. և ակտիվորեն գործում էր Անգլիայում ու Իռլանդիայում: Նրա անդամները պարբերաբար տնային աղոթաժողովներ էին անցկացնում՝ հատուկ ուշադրություն դարձնելով մարգարեություններին և Ահավոր դատաստանին նախապատրաստվելուն՝ համարելով, որ այն շուտով տեղի կունենա: Այդ եղբայրության անդամների վարքը խստորեն կանոնակրգվում էր, մասնավորապես կատեգորիկ կերպով նրանց արգելվում էր հաղորդակցվել այլ հարանվանությունների հետևորների հետ: Աղանդը մի քանի անգամ պառակտվել է, հետագայում թափանցել է Ֆրանսիա, Շվեյցարիա, իսկ
1860թ.՝ ԱՄՆ: Եղբայրության անդամները մերժում են քահանայությունը. անգամ մկրտությունն իրականացվում է աշխարհիկների կողմից:
Ոչման Նին ակտիվորեն համագործակցում էր եղբայրության լոնդոնյան բաժանմունքի հետ, ուսումնասիրում էր նրա առաջնորդի քարոզի մեթոդները, աստվածաբանական գաղափարները և անգամ հաջողացրել էր ֆինասավորում ստանալ: Սակայն 30-ականների ավարտին նա իր խզեց կապերը նրանց հետ:

1938թ. «Ժողովի սրահի եկեղեցին» արդեն բազմաթիվ բաժանմունքներ ուներ Չինաստանի գավառներում: Այն 128 մշտական աշխատակիցներ ուներ, որոնք կոչվում էին առաքյալներ և ճանապարհորդում էին համայնքից համայնք՝ կարգավորելով հավատացյալների հոգևոր կյանքը: 1939թ. Նի Տոշենը հեռացավ կրոնական գործունեությունից և սկսեց զբաղվել ձեռնարկատիրությամբ՝ իր եղբոր հետ միասին դեղագործական ֆաբրիկա հիմնելով ճապոնացիների կողմից զավթված Շանհայում: Շուտով այն սկսեց բավական լուրջ եկեմուտ ապահովել: Պատերազմից հետո աղանդի քայքայված կառույցը վերականգնեց Ոչման Նիի աշակերտ Չանշաուն, որը կոչվեց Վիթնես Լի, այսինքն՝ «Լի վկա»:

Չան Շաուն ծնվել է 1905թ. Չինաստանի հյուսիսային գավառ Շանդունում բնակվող չին բապտիստների ընտանիքում և մահացել է Կալիֆորնիայում 1997թ.: Նա նույնպես կապեր է ունեցել Պլիմուտյան եղբայրության հետ, թեև չէր ընդունում այն, որ վերջիններս բացարձակապես չունեին «հոգևոր պայծառության» գաղափարը: 1943թ. Չանշաուն ձերբակալվում է և ընկնում ճապոնական բանտ:

Չինաստանում կոմունիստների իշխանության գալու պահին աղանդն արդեն նշանակալի միջոցների էր տիրապետում, որոնք օգտագործվում էին հողատարածքներ գնելու և աղոթատներ կառուցելու նպատակով: Աղանդի եկամուտի աղբյուրը մասնավորապես Ոչման Նիի ֆիրման էր, որը որպես սեփականություն տրվել էր աղանդին, ինչպես նաև հավատացյալների «կամավոր» նվիրատվությունները (աղանդի անդամ դառնալով, մարդը պետք է իր սեփականությունը փոխանցի աղանդին):

1947թ. Ոչման Նին՝ այցելելով Թայվան, այնտեղ հիմնում է դեղագործական ևս մեկ ֆիրմա: Այդ ամենը նա հանձնում է Վիթնես Լիին, որը 1949թ. իր ընտանիքով տեղափոխվում է Թայվան: Նա այստեղ ստեղծում է «Ավետարանական գրքի թայվանյան սենյակ» հրատարակչությունը և եկեղեցիների ցանց: Ինքը՝ Նի Տոշենը չի հասցնում Թայվան գնալ. նրան ձերբակալում են կոմունիստները՝ ազատազրկելով 15 տարի ժամկետով, իսկ նրա ազատվելու ժամանակ սկսվում է մշակությաին հեղափոխությունը և նրա բանտարկությունը երկարացնում են:

Նի Տոշենի հեղինակած գրքերը կազմում են 20 հատուր, որոնք թարգմանել են անգլերենի և՝ չնայած տարբեր աստվածաբանական անհարթություններին, հերձվածին ու օկուլտային խառնուրդին, օգտագործվում են բազում ավետարանականների կողմից:

1962թ. Վիթնես Լին հայտարարում է, որ Աստված իրեն կոչ է անում գնալ ԱՄՆ: Այնտեղ նա
հիմնում է «Լոս-Անջելեսի եկեղեցին», 1965թ. հիմնվում է «Կենդանի հոսք» հրատարակչությունը՝ դառնալով շարժման հրատարակչական մասնաճյուղ:

Միսիոներների պատրաստման գործում կարևոր դեր ունի Լոս-Անջելեսում գումարվող ամենամյա խորհրդաժողովները: Սովորաբար, դրանք տևում են մեկ շաբաթ, որից հետո սկսում են չորս շաբաթ տևող սեմինարները, որոնց համար անձամբ Վիթնես Լին է քարոզիչներ պատրաստում: Նրա յուրաքանչյուր խոսք արձանագրվում էր և անհապաղ կարգով հրապարակվում: Նա այնպիսի հարգանքով էր շրջապատված, որ այդ ամենը հրատարակվում էր առանց քննադատության, և նրա հետևորդներն անգամ չէին նկատում, որ նրա «վկայությունները» մշտապես հակասում էին մեկը մյուսին: Նրա յուրաքանչյուր խոսք, անգամ նրա չինական ակցենտը, կանոնացվում էր:

Վերաբերմունքը Քրիստոնեական եկղեցիների նկատմամբ

Երբ նրանց հարցնում ես, թե որ եկեղեցուց են, պատասխանում են. «Մենք պարզապես քրիստոնյաներ ենք»: Սակայն իրականությունն այլ է: Ինչպես Վիթնել Լին է ասել. «Քրիստոնեությունը մի մեծ Բաբելոն է»:

Համաձայն Լիի, Քրիստոսի ուսմունքը կորսվել էր արդեն ՔԾՀ 60թ., իսկ դրա վերականգնումը սկսել է մոտավորապես XV դարից: Մինչ այդ Աստծո մասին ոչինչ հայտնի չի եղել, իսկ պատմական Եկեղեցին «բաբելոնյան պոռնիկ» է, և նրա տասնհինգդարյա պատմությունը միայն այլասերումների շղթա է եղել:

Ինչպես երևում է կազմակերպության անվանումից (օրինակ՝ «Երևանի եկեղեցի»), այն բավական հավակնոտ անվանում է. այն հնչում է որպես տվյալ վայրի միակ (կամ միակ ճշմարիտ) եկեղեցի, իսկ մյուսները իբր աղանդներ են: Լին կաթոլիկ եկեղեցին համարում է «Թյուատրիի եկեղեցու Հայտնության Իզաբել», որն իրեն անվանում է մարգարեական՝ մոլորեցնելով Աստծո բոլոր զավակներին (Հայտնություն 2:20-23): Բողոքականներին նա համեմատում է Սարդկեյի եկեղեցու հետ, որի մասին Հովհաննես առաքյալն ասում է. «…դու, որ կենդանի եղողի անուն ունես, բայց մեռած ես…» (Հայտնություն 3:1): Պլիմուտյան եղբայրությունը Լավոդիկեի եկեղեցին է. «…դու, որ ոչ սառն ես, ոչ տաք. երանի դու սառն լինեիր և կամ՝ տաք…» (Հայտնություն 3:15): Պրավոսլավ և ուղղափառ եկեղեցիների մասին նա, հավանաբար, չի էլ լսել, հակառակ դեպքում նրանց էլ կորակավորեր:

Ըստ Լիի բոլոր եկեղեցիներում առկա են աղանդվորական տարրեր, և դա բացահայտելու համար պետք է այդ եկեղեցիների դավանանքը համեմատել «տեղական եկեղեցու» (կրճատ` «ՏԵ») դավանանքի հետ. եթե դրանք չեն համապատասխանում նրա հետ, ապա աղանդ են:

Այն պահից, երբ «ՏԵ»-ն հայտնվում է մի որևէ բնակավայրում, որևէ այլ եկեղեցի այլևս իրավունք չունի այդտեղ գործել: Եթե այդ մասին նրանց ուղղակիորեն հարցնես, ապա նրանք կփորձեն խուսանավել՝ ասելով, թե բոլոր հարանվանություններում էլ կան ճշմարիտ քրիստոնյաներ, որոնք չեն իմանում այդ մասին, քանի դեռ չեն անդամագրվել «ՏԵ»-ին: Բոլոր
նորդարձներին առաջարկվում է նորովի մկրտվել և հրաժարվել այն եկեղեցուց, որին պատկանել են:

Գրականությունը

Աղանդի հրատարակչությունն անգլերենից ռուսերենի, ուկրաիներենի և հայերենի է թարգմանել Աստվածաշնչի գրքերը («Վերականգնման տարբերակ» կամ «Վերականգնողական թարգմանություն»)` նենգափոխելով տեքստերի նախնական իմաստները:
Կազմակերպական կառույցը

Բանտից ազատվելուց հետո Չանշաուն «Ժողովի սրահի եկեղեցու» գործելակերպի մեջ է մտցնում տոտալիտարիզմի սաղմերը՝ ավելի շատ խստացնելով աղանդի կառուցվածքը: Հավատացյալները բաժանվում էի սկզբնական համայնքների՝ «ընտանիքների»: Յուրաքանչյուր «ընտանիք» շաբաթական երեք անգամ աղոթաժողովներ է անցկացնում: Չորս «ընտանիքները» կազմում են խումբը: Այս կառույցը բավական ամուր դուրս եկավ. այն գործում է մինչև օրս:

Հետևորդների թվի մեծացման հետևանքով «ընտանիքները» բաժանվում են 15 մարդուց բաղկացած բջիջների, որոնք ունեն հետևորդների հաճախելուության և հոգեկան առողջության պատասխանատուներ: Կազմակերպական կառույցի ընդարձակման հետ մեկտեղ խստանում է վարքի կանոնակարգումը: Բոլոր հավատացյալների համար կազմվում է անձնական գործ: Լի Չանշաուն մտցրել է ղեկավարման մի համակարգ, որը հիմնվում է «ոչինչ չի կարելի անել առանց ղեկավարության թույլտվությունը ստանալու» սկզբունքին:

«Տեղական եկեղեցու» կառույցը բնորոշվում է որպես տոտալիտար համակարգ, որը խստորեն վերահսկվում է Վիթնես Լիի կողմից: Այդ տոտալիտարիզմը շատ ծանր է անդրադառնում «ՏԵ»-ի բազմաթիվ հետևորդների հոգեկան վիճակի վրա, որոնց հրամայվում է «եկեղեցու» շահերը վեր դասել աշխարհում ամեն բանից: Աղանդում այն տեսակետն է տիրում, որ մարդը պետք է մի քանի տարին մեկ փոփոխի իր բնակության վայրը:

Բնութագիրը

«Տեղական եկեղեցին» միայն արտաքնապես քրիստոնեականի տպավորություն է թողնում, իսկ իրականում այն արևելյան պանթեիզմի և հնագույն հերձվածների վրա հիմնվող տոտալիտար աղանդ է, որն իրենում ներառում է օկուլտիզմի տարրեր և սեփական հետևորդների գիտակցության վերահսկողության հստակորեն մշակված մեթոդներ:

Գիտակցության աճպարարության (վերահսկողության) տեսանկյունից այն ամենադաժան խմբերից մեկն է: Հետևորդների վարքի կառավարման մեթոդներից են մանթրայի պարբերական ու բարձրաձայն արտասանությունները և «աղոթքների ընթերցանությունը», ինչը զանգվածային հիստերիայի պոռթկումներ է առաջացնում նրանց ժողովների ժամանակ:

Ակներև է, որ որ «ՏԵ»-ի կառույցը բացահայտ տոտոլիտար բնույթ է կրում. «եկեղեցու» բոլոր
ցանկությունները բխում են Վիթնես Լիից, որը դրանք հայտարարում է ամենակարևոր նպատակ, որի համար յուրաքանչյուր հետևորդ ամեն օր պետք է տա բացարձակապես ամեն ինչ: Յուրաքանչյուր անձնական նախաձեռնություն ճնշվում է: Հաճախ աղանդավորները հագնվում են միատեսակ, ունենում են մազերի միատեսակ կտրվածք և խոսում են միանգամայն միատեսակ ամերիկաչինական ինտոնացիայով: Նրանք հագնվում են բավական համեստ, սակայն փողկապն ու սպիտակ վերնաշապիկը պարտադիր են: Նրանց համար ամենակարևորը խմբային ընկալումն է. ինչպես է ձեզ ընդունում խումբը և ինչպես չառանձնանալ-չտարբերվել խմբից:

Սա սարսափելի և անողոք աղանդ է:

Գործելակերպը

Նրանք ունեն իրենց հրատարակչությունը, որը կոչվում է «Կյանքի հոսք» (“Living Stream”), թեև ղեկավարությունն ամեն կերպ փորձում է համոզել, որ այն իրենց կառուցվածքի մաս չի հանդիսանում, այն դեպքում, երբ իրենք հրատարկել են միմիայն Վիթնես Լիի և Ոչման Նիի գրքերը:

Որպես կանոն, աղանդավորներն իրենց ժամերգություններն անց են կացնում դպրոցներում: Նրանք, սովորաբար, ակտիվորեն աշխատում են մետրոյում, փողոցներում, հայտնվում են ուղղափառ գրադարաններում: Դեռևս իրեն գործունեության սկզբում նրանք ԱՄՆ-ում իրենց առջև խնդիր էին դրել գնալ որևէ վայր, կապեր հաստատել ու ընկերանալ տեղական քրիստոնյաների հետ, հաճախել նրանց ժամերգություններին և աստիճանաբար մուտք գործել նրանց համայնք, հակադրություն առաջացնել և հնարավորին չափ մեծ մասին դուրս բերել այնտեղից:

Ինչպես և յուրաքանչյուր տոտալիտար աղանդում, այստեղ ևս համարվում է, որ մարդը ոչինչ է, իսկ կազմակերպությունը՝ ամեն ինչ.

«…եկեղեցին պետք է լինի ձեր հետաքրքրության միակ առարկան: Ինչն է ձեր հետաքրքրության առարկան այսօր. ուսո՞ւմը, ընտանի՞քը: Իմ միակ հետաքրքրության առարկան եկեղեցին է: Մենք բոլորս հանուն եկեղեցու պետք է դառնանք այդպիսի «գինեմոլներ»1:

«ՏԵ»-ում անդամները մշտապես զբաղված են եկեղեցական պարտականությունների կատարումով, այնպես, որ գործնականում ժամանակ չի մնում ընտանիքի համար, չխոսելով արդեն իրենց մատուցվող ուսմունքի նկատմամբ քննադատական վերաբերմունք ցուցաբերելու մասին.

«Մենք բոլորս պետք է առավել շատ ժամանակ հատկացնենք մարդկանց հետ կապեր հաստատելուն («ՏԵ»-ում այդպես են կոչում հավաքագրումը): Շաբաթական մեկ երեկոն պետք է օգտագործվի ձեր անձնական գործերի համար, երեք երեկոներ՝ եկեղեցական ժողովների և մնացյալ երեքը՝ մարդկանց հետ կապեր հաստատելու համար: Այդ երեք երեկոներին զուգահեռ, հույս ունեմ, որ դուք կօգտագործեք ձեր բոլոր ընդմիջումներն այդ իսկ նպատակի համար»2:
Բնականաբար, «ՏԵ»-ի ղեկավար Վիթնես Լին համարվում է նրա գերագույն հրամանատարը: Աղանդավորները հավատում են, որ նրան անմիջականորեն առաջնորդում է ինքը՝ Աստված, ուստի և՝ անհրաժեշտ է անառարկելիորեն հետևել նրան: Ահա, թե ինչ է գրում Վիթնես Լին այն մասին, թե

«ՏԵ»-ի հետևորդներն ինչպես պետք է վերաբերվեն իրեն.

«Թույլ տվեք ինձ հայտնել ձեզ իմ՝ որպես Աստծո գործի հզոր սյան, իդեալական կատարելության գաղտնիքը: Բենսոն Ֆիլիպի և Ջոն Սոյի նման եղբայրներն ընթանում են դեպի կատարելություն, քանի որ նրանք բոլորովին սեփական գաղափարներ չունեն: Վերջերս Բենսոն եղբայրը զորավոր կերպով հայտարարեց, որ միակ բանը, որ ինքը գիտե՝ Լի եղբորը ծառայելն է: Երբ Ջոն Սոն մեզ հետ միասին Լոս-Անջելեսում էր, չգիտեր և ոչ մի բան բացի այդ ծառայության յուրաքանչյուր տարրը յուրացնելը… Նույնիսկ երբ նրանք սխալներ էին տեսնում, մոռանում էին դրանք, քանի որ նրանք ժամանակ չունեին աննպատակ կերպով դրա քննարկման վրա վատնելու համար»:
«ՏԵ»-ի հայեցակարգի և իր կողմից այն ղեկավարելու մասին Լին ասում է.

«Մի կարծեք, թե դա իմ ուսմունքն է, դա Աստծո հայտնությունն է»:

Նրանց ժողովների ժամանակ կարևոր տեղերում նստում են մի զույգ ամերիկացիներ և մի զույգ չինացիներ, որոնք հետևում են ամեն բանի և ուղղություն տալիս, այնպես որ ոչ մի կերպ չես նկատի «Հոգու շնորհած ազատությունը»: Իսկ երբ աղանդավորներից մեկը ինչ-որ չափազանց անկեղծ արտահայտություն է թույլ տալիս իրեն, որի մասին չպետք է իմանային սրահում նստած օտարները, ապա դրան անմիջապես հետևող հսկիչների նշանով ամբողջ աղանդը սկսում է գոչել «Օ~, Տեր Հիսուս», այդպիսով լռեցնելով «հերետիկոսին»:

Նրանք ասում են, որ Աստծուն դիմել մարդը կարող է տարբեր եկեղեցիներում, սակայն լիարժեք հաղորդակցումը Նրա հետ տեղի է ունենում միայն իրենց եկեղեցում. ի վերջո մարդը պետք է գա «ՏԵ»: «Եկեղեցու» անդամներին մշտապես ահաբեկում են՝ պատմություններ անելով այն մասին, թե ինչպիսի սարասփելի դեպքեր են տեղի ունեցել «ՏԵ»-ից հեռացածների հետ:
Փաստեր և իրադարձություններ

1998թ. իրենց ինտերնետային էջում «Մոսկվայի եկեղեցին» հայտարարեց, որ իրենք գործունեություն են ծավալել Ռուսաստանի 169 քաղաքներում, Ուկրաինայում, Բելոռուսիայում, Հայաստանում, Լատվիայում և Լիտվայում: Նրանք տարածել են 7միլիոն հրապարակումներ, այդ թվում նաև՝ «Հոսք» ամսագիրը՝ անվճար:

Կարելի է ասել, որ «ՏԵ»-ն սայենթոլոգիայից հետո ամենադատամոլ աղանդն է. նա շատ է սիրում դատի տալ իր քննադատներին: Ահա, թե ինչ պատահեց մի ամերիկացի բողոքականի հետ: Խորապես ուսումնասիրելով «ՏԵ» ուսմունքն ու պրակտիկան, նա մի բավական լավ գիրք է գրում՝ գրելու ընթացքում մշտապես փորձելով կապի մեջ մտնել նրանց հետ: Նա հեռագրեր էր ուղարկում Վիթնես Լիին՝ առաջարկելով ընթերցել գրվող գլուխները և իր դիտողություններն անել, իսկ վերջում նույնիսկ առաջարկել էր, որ նա ամփոփիչ գլուխը գրի: Բայց Լին անտեսում էր այդ առաջարկությունները, հավանաբար պատասխան չունենալով կատարաված քննադատություններին: Իսկ երբ գիրքը լույս է տեսնում, աղանդը միաժամանակ 30 նահանգներում դատի է տալիս գրքի հեղինակին և հրատարակիչներին (կալիֆորնիական մի ոչ մեծ հակաաղանդավորական կազմակերպությանը): Պատասխանող կողմը չուներ բոլոր դատերին մասնակցելու համար անհրաժեշ գումարի չափը, իսկ հայցվորներն ահամար ընթացակարգային հնարքներով հետաձգում էին գործի լսումը (ընդ որում պատասխանողը պետք է բոլոր նահանգներում վարձած փաստաբաններին վճարեր): Եվ այս ամենն այնքան ձգձգվեց, մինչև որ կազմակերպությունն իրեն սնանկ հայտարարեց: Նման դեպքերում ամերկյան օրենքների համաձայն, ամբողջ ունեցվածքը կնքվում և վաճառքի է հանվում, որպեսզի որևէ կերպ ծածկվեն վնասները: Գիրքը որակվեց որպես զրպարտություն, իսկ հեղինակի համար տուգանքի մի հրեշավոր չափ սահմանվեց՝ մի քանի տասնյակ միլիոն դոլար: Քանի որ նա ապրում էր Դանիայում, նրա մուտքը ԱՄՆ արգելվեց: Որոշ ժամանակ անց նա մահացավ խորհրդավոր պայմաններում:

Աղբյուր՝ А. Дворкин, Сектоведение, Нижный Новгород, 2002, стр. 499:
Թարգմանությունը՝ zvartnotz.am կայքից

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch 6 e1448864822253 Հոկտեմբերի 8 Դշ. Պահք
Հաջորդ նյութը axand 2 Ինչու եւ ինչպես են մարդիկ դառնում աղանդավոր

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

Mayr Ator 01082025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Տ. Միքայել արք․ Աջապահյանի առնչությամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը
Նորություններ
Screenshot 3
Վարդան Այգեկցին՝ հպարտների և ոխակալների մասին
Քրիստոնեական
Screenshot 2
Աղոթք նեղության ժամին
Աղոթքներ
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ

Ընթերցեք նաև

Orhnac yugh1
Աղանդներ

Օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքի հետքերով

12 Հոկտեմբերի, 2017
Keghciq 1
Աղանդներ

«Մերի Քեյ» ընկերության օրհնված յուղի ու Հորդանանի ջրի խաբկանքը

2 Հոկտեմբերի, 2017
Banaki or
Աղանդներ

Հայոց բանակում ծառայության վերաբերյալ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված աղանդավորական մեղադրանքների մասին

21 Հունիսի, 2017
Yoga Hayatan
Աղանդներ

Հայ Առաքելական Եկեղեցու կարծիքը յոգայի մասին

5 Մարտի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?