Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Surb Gayane 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Նորություններ

Տոնախմբվեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Published: 6 Հունիսի, 2023
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Հունիսի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:
Տոնի առիթով առավոտյան Մայր Աթոռից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը՝ մարտիրոս սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Պատրիարք Սրբազան Հայրը մասունքակիր Աջը փոխանցեց Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Օշական վարդապետ Կյուլկյուլյանին:
Սուրբ Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատավոր հայորդիներ:
Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր ԱՄՆ Արևելյան Հայոց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ․ Սիմեոն աբեղա Օդաբաշյանը։ Օրվա խորհրուրդի շուրջ քարոզ խոսեց Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանը։
Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի կյանքին և նահատակությանը, ընդգծեց, որ սուրբ կուսանաց կյանքը, նահատակությունը սոսկ վարքագրություն չէ, այն պատմական անհերքելի իրողություն է, որի դասերն ուսանելի են բոլոր ժամանակներում և մանավանդ մեր օրերում, երբ հաճախ է փորձ արվում աղճատել, ոչնչացնել այնպիսի վեհ, նվիրական արժեքներ, ինչպիսիք են հավատքը և նվիրումը։
«Սուրբ կույսերի սխրանքը անմահ է և ոգեշնչում է ամենքիս։ Նրանց սրբակենցաղ վարքը վարակիչ է մեզ համար, որպեսզի մեր կյանքն ապրենք ժուժկալ, հավասարակշռված և ամենակարևորը պատասխանատվության բարձր զգացումով, մեր խոսքին ու գաղափարներին հավատարիմ, խոսքն ու գործը համարժեք լինեն միմյանց, հավատքը զորեղ, իսկ հավատարմությունը երկրի նկատմամբ անխորտակ»,- ասաց Հայր Պարթևը՝ հորդորելով հավատացյալներին սուրբ կուսանաց բարեխոսությամբ և ամուր հավատքով կերտել իրենց անհատական կյանքը, հայրենիքի խաղաղությունը, ապահովությունն ու անվտանգությունը՝ հանուն ապագայի և հանուն եկող սերունդների շեն ու բարօր կյանքի։

Surb Gayane 1 Surb Gayane 2 Surb Gayane 3 Surb Gayane 4 Surb Gayane 5 Surb Gayane 6 Surb Gayane 7 Surb Gayane 8 Surb Gayane 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը polsi patriarq 06 Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին (նկարներ)
Հաջորդ նյութը Astvacashunch yntercumner11 Հունիսի 9 Ուր. ԳԿ. Պահք

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Surb Khach 12
Նորություններ

Սուրբ Խաչի երևման տոնն Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում (նկարներ)

8 Մայիսի, 2023
Mayr Ator 326
Նորություններ

Գերագույն հոգևոր խորհուրդը՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի մասին

13 Նոյեմբերի, 2021
4 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին

4 Հուլիսի, 2019
Pargev eps347
ՍոցկայքերՆորություններ

«Հրապարակ»-ը լույս է ընծայել իր հերթական ամոթալի հոդվածը՝ այս անգամ թիրախավորելով Պարգև Սրբազանին. Տեր Եսայի

10 Մայիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?