Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
12 6 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Նորություններ

Տոնախմբվեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Published: 13 Հունիսի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց Ս. Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնական այս օրը նաև Ս. Հռիփսիմե վանքի ուխտի օրն է, երբ Մայր Աթոռից սուրբ Հռիփսիմե վանք է տարվում սրբուհու մասունքն ամփոփող Աջը:

 Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների թափորը, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, շարժվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասունքակիր Ս. Աջով օրհնեց բարեպաշտ ժողովրդին, ապա Ս. Գրիգոր Լուսավորչի կամարի առջև այն փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:

 Ս. Հռիփսիմե վանքի առջև թափորին դիմավորեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ ուխտավորների հետ:

 Տոնի առիթով վանքում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Համբարձում աբեղա Արաբյանը:

 Ս. Պատարագի ընթացքում Հայր Սուրբն անդրադառնալով Ս. Հռիփսիմյանց կույսերի կյանքին ու նահատակության պատմությանը, Քրիստոսի և քրիստոնեական հավատի հանդեպ դրսևորած հավատարմությանն ու նվիրումին:

 Հայր Համբարձումը հորդորեց հավատացյալներին աղոթքով հայցելու սուրբ Հռիփսիմե կույսի բարեխոսությունը մեր հայրենի երկրի ու հայ ընտանիքների համար, որպեսզի կարողանան հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները և շարունակել խաղաղության մեջ ապրել և արարել:

 Ս. Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի, Ս. Աջով կատարվեց հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

 Արարողությանը մասնակցում էին Մայր Աթոռի միաբաններն ու տարբեր թեմերից հոգևոր հովիվների առաջնորդությամբ ժամանած ուխտավորներ:

12 1 1 12 2 1 12 3 1 12 4 1 12 5 1 12 6 1 12 7 1

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 12 8 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ ուխտավորների հետ (նկարներ)
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq 12.06.2017 Եկեղեցական կյանք (12.06.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Garegin B
Նորություններ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1 Հունվարի, 2018
1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Եվրոպայի երիտասարդությունը հանուն Արցախի անկախության ճանաչման» նախաձեռնության պատվիրակությանը

1 Նոյեմբերի, 2020
27 Aliph 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի գործադիր տնօրենին

27 Մայիսի, 2022
Haghtanaki zinvHaghtanaki zinv14 3 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հաղթանակի զորավարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին

15 Մայիսի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?