Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Gayanyanc18 1 2
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)
Նորություններ

Տոնախմբվեց Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (նկարներ)

Published: 18 Հունիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը:

 Տոնի առիթով առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների հանդիսավոր թափորը Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո առաջնորդվեց Սուրբ Գայանե վանք: Թափորը մինչև Ս. Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին:

 Ս. Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ ուխտավորներ:

 Սուրբ Գայանե վանքում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Ղևոնդ աբեղա Սաղաթելյանը:

 Օրվա խորհրդի շուրջ քարոզ խոսեց Եգիպտոսի Հայոց թեմի հոգևոր սպասավոր Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը:

 Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի հավատավոր կյանքին և նահատակության պատմությանը, մասնավորապես նշեց. «Սուրբ Գայանյանց տոնական այս պատարագը, իր մեջ ոչ միայն պատարագի սրբություն ունի, այլ նաև սրբազան խորհուրդ: Սրբերը տարբերվում են մարդկանցից այն պարզ և միևնույն ժամանակ անհաս բաղձալի խորհրդով, որ գտան Քրիստոսին և չկորցրեցին Նրան: Այսօրվա տոնի մեջ ամենամեծ խորհուրդն այն է, որ սուրբ կույսերը կտտանքի, չարչարանքի, անմարդկային տանջանքների ենթարկվելու ընթացքին չկորցրեցին Քրիստոսին:

  Սիրելինե՛ր, այսօր տոնին ընդառաջ մենք մեզ մեկ հարց պետք է տանք՝ արդյո՞ք մենք ունենք Քրիստոսին, արդյո՞ք գտել ենք Քրիստոսին: Եվ կամ երբ նայենք մեր անցած կյանքին, նայենք ամենայն ուշադրությամբ, կտեսնե՞նք, որ շատ անգամներ ենք կորցրել Քրիստոսին:

 Թերևս Քրիստոս կորցնելու մեջ հակոտնյա զգացում կա: Երբ ասում ենք կորցնել Քրիստոսին, միանգամից մեր աչքի առաջ են գալիս նախ Հուդան և հուդայատիպերը, այնուհետև՝ անառակ որդին և անառակություն անողները՝ իբրև Քրիստոսից հեռացած, Քրիստոսի ճշմարիտ ճանապարհներից շեղված մարդիկ՝ եկեղեցի չհաճախող, Աստված հայհոյողներ: Բայց սխալված կլինենք, եթե այդքան պարզ պատկերացնենք Քրիստոս կորցրածներին: Մենք Քրիստոսին կարող ենք կորցնել ոչ թե վերը նշված աստվածուրացության պահին, ցոփ ու շվայտ կյանք վարելու պահին, այլ հենց աղոթքի պահին, եկեղեցու մեջ, բարի գործ անելու ժամանակ, մեր Եկեղեցու փառքի համար մտահոգության պահին, անգամ ամենամեծ սուրբ խորհրդի ժամանակ: Թեև սիրում ենք Քրիստոսին և, վստահաբար, բնավ չէինք ուզենա կորցնել նրան, սակայն մեր մարդկային հողաշեն բնությանը հատուկ է կորցնել Քրիստոսին՝ սկսյալ Ադամից մինչև այս պահին ծնվող մանուկը»:

 Հայր Դերենիկը կոչ արեց հավատացյալներին Քրիստոսին չկորցնելու համար լինել առավել զգուշավոր և ուշադիր, զորանալ հոգևոր կյանքի մեջ:

 Վերջում Հայր Սուրբը հորդորեց հավատացյալներին անկեղծ աղոթքով հայցել Սուրբ Կույս Գայանեի բարեխոսությունը, որպեսզի իր շնորհներով զարդարի նրանց միտքը, հոգին ու սիրտը՝ Քրիստոսին գտնելու և Նրան երբևէ չկորցնելու համար:

 Ս. Պատարագի ավարտին Ս. Գայանե վանքի բակում Արտակ եպիսկոպոսի նախագահությամբ կատարվեց սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն և Անդաստանի կարգ:

 Սուրբ Պատարագին մասնակցում էին միաբանական համագումարի առիթով աշխարհի բոլոր կողմերից Սուրբ Էջմիածին ժամանած Մայր Աթոռի միաբանները:

Gayanyanc18 1 1 Gayanyanc18 1 2 Gayanyanc18 1 3 Gayanyanc18 1 4 Gayanyanc18 1 5 Gayanyanc18 1 6 Gayanyanc18 1 7 Gayanyanc18 1 8 Gayanyanc18 1 9 Gayanyanc18 1 10 Gayanyanc18 1 11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Miaban17 4 9 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց միաբանական համագումարի մասնակիցների հետ
Հաջորդ նյութը Mayr Ator 326 Նոր տնօրինություն

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Sb Geghard
Նորություններ

Վաղը դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

6 Հուլիսի, 2018
11024906 603385603138985 2021116654 o
Նորություններ

ՀԵԵՄ Եվրոպայի տարածաշրջանային երիտասարդական կոնֆերանս (նկարներ)

24 Փետրվարի, 2015
Gevorg Danielyan
Հարցազրույցներ

«Հոգեւոր առաջնորդների հանդիպումը շահեկան էր». Գեւորգ Դանիելյան

15 Սեպտեմբերի, 2017
20 4
Նորություններ

Այց Եռաբլուր և հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար (նկարներ)

20 Դեկտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?