Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Anapatakanutyun
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Ընդհանուր եկեղեցու պատմություն > ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ
Ընդհանուր եկեղեցու պատմություն

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ

Published: 6 Նոյեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎՆԵՐ, քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականության համընդհանուր (տիեզերական, ընդհանրական) եկեղեցական ժողովներ, որոնց ընդունած որոշումները պարտադիր է համարում ողջ Ընդհանրական եկեղեցին: Ի տարբերություն տեղական ժողովների, որոնք գումարվել են արդեն II դարից (Առաքելական շրջան), Տիեզերական ժոովները սկսել են հրավիրվել քրիստոնեությունը Հռոմեական կայսրության կողմից պաշտոնապես ճանաչվելուց հետո: Հրավիրվել են հռոմ, ապա՝ բյուզական կայսրերի հրամանով, ովքեր հաճախ նախագահել են այդ ժողովներին, և նրանց համաձայնությամբ ու հավանությամբ է հաղթանակել այս կամ այն վարդապետությունը: Տիեզերական ժոովները հրավիրվել են այն ժամանակ, երբ Ընդհանրական եկեղեցու միասնությանը վտանգ է սպառնացել, և կրոնակամ վեճերը դարձել են սպառնալիք նաև կայսրության ամբողջականությանը: Նվիրված են եղել հիմնականում դավանության, հավատքի մաքրության և ուղղափառության պաշտպանության, աղանդավորների (տես Աղանդ) դեմ պայքարի խնդիրներին: Քննարկվել են նաև պաշտամունքի, եկեղեցու բարեկարգությանը վերաբերող հարցեր, որոնք ստացել են կանոնական իրավունք: Տիեզերական ժոովներին մասնակցել են ոչ միայն եպիսկոպոսներ, այլև՝ երեցներ, քահանաներ, սարկավագներ, որոնք, սակայն, չեն ունեցել վճռական ձայնի իրավունք, այլ հանդես են եկել որպես եպիսկոպոսների օգնականներ կամ խորհրդականներ:
Տիեզերական ժոովները եկեղեցու նկատմամբ պետության գերիշխանության և եկեղեցու գործերին նրա միջամտության վառ
դրսևորումն էին: V դ. եկեղեցական պատմիչ Սոկրատ Սքոլաստիկոսը գրել է. «Այն ժամանակվանից, երբ կայսրերը դարձան քրիստոնյա, եկեղեցու գործերը դարձան նրանցից կախված և նրանց կամքով էին գումարվում մեծ ժողովները»: Սկսած Ա տիեզեր. ժողովից հետապնդվել են պաշտոնական եկեղեցու և Տիեզերական ժոովների կողմից հերետիկոս ճանաչվածները հետապնդումներն ուղեկցվել են պետության պատժիչ գործողություններով: Տիեզերական ժոովների որոշումները բարձրացվել են պետական օրենքի աստիճանի: «Դադարիր Աստծո Որդու մասին մտածել այնպես, ինչպես դու ես մտածում», այսինքն՝ Քրիստոսին վերաբերող որոշում կարող էր կայացնել միայն տիեզերական ժողովը, որը հասցվել է պաշտոնական դավանանքի աստիճանի և վայելել պետական պաշտպանություն: Այդպես ստեղծվել է դոգման, ձևակերպված եկեղեցու պաշտոն. բանաձևումներով, և դրանից ամեն մի շեղում հայտարարվել է հերետիկոսություն:
Ժողովների տիեզերական կոչման, հրավիրման, եկեղեցիների պարտադիր մասնակցության, որոշումների վավերացման հարցերը կանոնացված չեն: Ոչ մի ժողովի տիեզերականություն ի սկզբանե երաշխավորված և որոշված չի եղել, այսինքն՝ հաճախ ժողովները տիեզերական են հռչակվել ոչ թե անմիջապես, այլ՝ ավելի ուշ, ինչպես, օրինակ, Կ. Պոլսի Բ (381) և Ե (553) ժողովները: Եվ հակառակը. կան ժողովներ, որոնք նախապես գումարվել են որպես տիեզերական, սակայն չեն արժանացել նման տիտղոսի, օրինակ, Հռոմի (341), Սարդիկայի Բ (347), Եփեսոսի Բ (449) ժողովները ևն: Պարտադիր չէ, որ Տիեզերական ժոովներին մասնակցեն բոլոր եկեղեցիները: Կ. Պոլսի 381-ի ժողովում Հռոմի եկեղեցին և ողջ Արևմուտքը ոչ մի ներկայացուցիչ չեն ունեցել, սակայն այդ ժողովի տիեզեր. հեղինակությունը ճանաչել են բոլոր եկեղեցիները: Ժողովը տիեզերական կոչվելու համար վճռական պայման չէ նաև կայսրի կամ Հռոմի պապի կողմից վավերացված լինելը: Այսպես, Եփեսոսի 449-ի կամ Կ. Պոլսի 754-ի (պատկերամարտության դեմ) ժողովները թեև ժամանակի կայսրերը հռչակել են իբրև Տիեզերական ժոով, բայց եկեղեցու հայրերը մերժել են այդ ժողովների նման տիտղոսավորումը: Իսկ Կ. Պոլսի 381-ի ժողովը տիեզերական է ճանաչվել առանց Հռոմի պապի վավերացման:
Այնուամենայնիվ երկու հանգամանք, նույնպես ոչ կանոնացված, էական են որևէ ժողով տիեզերական ճանաչելու համար.
1. Սուրբ Հոգու ներշնչանքի սկզբունքի հետ կապված լինելը: Դավանաբան-աստվածաբանական տեսակետից Տիեզերական ժոովները եկեղեցում ապրող Ս. Հոգու մասն են: Եկեղեցու հայրերը հավաքվում են Ս. Հոգու թելադրանքով և նրա ոգեկոչումով՝ հավատալով, որ Ս. Հոգին կթողնի իր Աստվածային թագավորությունը հավաքվածների մեջ, և դավանական որոշումները կընդունվեն Ս. Հոգու առաջնորդությամբ: Տիեզերական ժոովների ս. հայրերն ասել են միմյանց. «… հաճելի թվաց Սուրբ Հոգուն եւ մեզ» (Գործք 15.28), քանի որ այդպես են ասել առաքյալներն իրենց ժողովի (Երուսաղեմի 51-ի) որոշման մեջ:
2. Հետագա ժողովների ցուցաբերած վերաբերմունքը տվյալ ժողովի և նրա ընդունած որոշումների հանդեպ: Տիեզերական և այդպիսին անվանված ժողովները մինչև VIII դ. կոչվել են նաև Արևելյան, քանի որ գումարվել են Արևելքի քաղաքներում (Նիկիա, Կ. Պոլիս, Եփեսոս, Քաղկեդոն), և մասնակից եպիսկոպոսներն էլ ճնշող մեծամասնությամբ կամ բացառապես եղել են Արևելքից և Արևելքի եկեղեցիներն են ներկայացրել: Մյուս ժողովները կոչվել են Արևմտյան, քանի որ միայն Արևմուտքում են գումարվել, և մասնակիցներն էլ բացառապես արմտյան կաթոլիկ եկեղեցիների եպիսկոպոսներն են եղել: Ուղղափառ երկաբնակ եկեղեցիները ճանաչում են առաջին յոթ ժողովների տիեզերական հեղինակությունը: Լատին և Հույն եկեղեցիների բաժանումից (1054) հետո Հռոմի պապերը վերականգնել են Կաթոլիկ եկեղեցու բարձրագույն հոգևորականության հավաքները՝ շարունակելով դրանք անվանել Տիեզերական ժոովներ: Հրավիրվել են պապի հրամանով, իսկ ընդունված որոշումները պապի հաստատելուց հետո պարտադիր են եղել բոլոր կաթոլիկների համար: Հայ եկեղեցու ներկայացուցիչները, ի թիվս այլ եկեղեցիների, որպես դիտորդներ մասնակցել են Կաթոլիկ եկեղեցու XXI (Վատիկանի II) տիեզեր. ժողովին:
Հայ եկեղեցին ընդունում է միայն երեք Տիեզերական ժոովները՝ Նիկիայի Ա տիեզերական ժողով 325, Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողով 381, Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431, որոնց ընդունած աստվածաբան-քրիստոսաբանական սկզբունքները կազմում են Հայ եկեղեցու դավանաբանական հիմքը: Այդ երեք Տիեզերական ժոովներում հաղթանակել է Ալեքսանդրյան դպրոցի (տես Ալեքսանդրիա) աստվածաբանությունը: Այդ ժողովները վճռել են Քրիստոսի Աստվածությունը, այսինքն՝ Հայր Աստծուն համագո և էակից լինելը (ընդդեմ Արիոսի, Նիկիա – 325), Որդու մշտնջենավորությունը, Ս. Հոգու Աստվածությունը, Ս. Երրորդության խորհուրդը, Մարդեղության իսկությունը, որ է Աստվածության և մարդկության միավորությունը (ընդդեմ Փոտինոսի, Մակեդոնի, Ապողինարիոսի, Կ. Պոլիս – 381), Քրիստոսի բնությունների փոխհարաբերությունների և Անձնավորության, Աստվածամարդու և նրանում Աստվածայինի առաջն այնության հարցը (ընդդեմ Նեստորի, Եփեսոս – 431): Երեք ժողովների վճիռներով ամբողջացել են քրիստոնեական կրոնի գլխավոր սկզբունքները, որոնք կազմում են ուղղափառ հավատքի հիմքը, այն է՝ Սուրբ Երրորդություն, Մարդեղություն և Փրկագործություն: Հայ եկեղեցու Հավատո հանգանակը կամ Հավատամքը այդ դավանաբանական վճիռների բյուրեղացումն է: V դ. վերջին կամ VI դ. սկզբին Զենոն կայսրի «Հենոտիկոնի» ընդունումով, որտեղ հիշվում և ուղղափառ են ճանաչվում միայն երեք ժողովները, Հայ եկեղեցին ճանաչել է դրանց տիեզերական հեղինակությունը: Իսկ VI դ. կեսից արդեն հայ դավանաբանական գրվածքներում այդ երեք ժողովները հիշվում են միասին՝ որպես սուրբ ժողովներ, իսկ նրանց վճիռները՝ որպես ուղղափառ դավանության սահման և Քրիստոսի Ընդհանրական եկեղեցու հավատքի արտահայտություն:
Տիեզերական ժողովներ
I – Նիկիայի Ա տիեզերական ժողով 325
II – Կ. Պոլսի Բ տիեզերական ժողով 381
III – Եփեսոսի Գ տիեզերական ժողով 431
«Տիեզերական» անվանված ժողովներ
IV – Քաղկեդոնի ժողով (451)
V – Կ. Պոլսի II ժողով (553)
VI – Կ. Պոլսի III ժողով (680–681)
VII – Նիկիայի II ժողով (787)
VIII – Կ. Պոլսի IV ժողով (869–870)
IX – Լատերանի I ժողով (1123)
X – Լատերանի II ժողով (1139)
XI – Լատերանի III ժողով (1179)
XII – Լատերանի IV ժողով (1215)
XIII – Լիոնի I ժողով (1245)
XIV – Լիոնի II ժողով (1274)
XV – Վիենի ժողով (1311–12)
XVI – Կոստանցի ժողով (1414–18)
XVII – Բազելի ժողով (1431–49),

երբեմն կաթոլիկ պատմագրությունը տիեզերական է համարում Ֆլորենցիայի ժողովը, իսկ Բազելի ժողովի առաջին 25 նիստերը դիտում է որպես նրա սկիզբ:
XVIII – Լատերանի V ժողով (1512–17)
XIX – Տրիդենտի (Տրիենտի) ժողով (1545–
1563)
XX – Վատիկանի I ժողով (1869–70)
XXI – Վատիկանի II ժողով (1962–65)

Աղբյուր՝ Ք. Հ. հանրագիտարան

Հեղինակ՝ Արտաշես Ղազարյան

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 05 2 Հոգևորականներին հայր, տեր կամ վարդապետ կոչելու մասին
Հաջորդ նյութը Andr shirimyan kyanq e1478459493473 Ինչ է պատմում անդրշիրիմյան աշխարհից վերադարձածը

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ
Chashu yntercvatsqner
Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2026թ.
Հոգևոր գրադարան

Ընթերցեք նաև

Payqar gnostikutyan dem
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Քրիստոնեական եկեղեցու պայքարը Գնոստիկների դեմ

22 Օգոստոսի, 2013
epesos
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Եփեսոսի գ տիեզերական ժողով 431 թ.

28 Մայիսի, 2013
Katolik ekexecu himunqnery
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Կաթոլիկ եկեղեցու հիմունքները

6 Սեպտեմբերի, 2013
Ogostinos kronakanutyun
Ընդհանուր եկեղեցու պատմություն

Օգոստինոսի կրոնականությունը

13 Հոկտեմբերի, 2013

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?