Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nerel
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Քրիստոնեական > Թշնամիներին սիրելու մասին
Քրիստոնեական

Թշնամիներին սիրելու մասին

Published 21 Դեկտեմբերի, 2016
Կարդալու տևողություն՝ 6 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ավետարանի մեջ կարելի է ասել ամենաբարդ եւ դժվարըմբռնելի պատվիրանն է՝ սիրել թշնամուն:

 Սակայն եթե փորձենք ճիշտ հասկանալ, սա Տիրոջից ավանդված մերձավորին սիրելու պատվիրանի շարունակությունն է:

 Այն մերձավորի, որը մեր հայրենակիցն է, մեր հարեւանն է, բարեկամը, ընկերը, սակայն որը ինչ- ինչ պատճառով մեզ չի հասկանում, նախանձում, ատում է մեզ, սկսում է չարախոսել, բամբասել, վնասել, նույնիսկ կարող է հարվածել եւ այլ կերպ վիրավորել մեզ: Ահա թե որ թշնամիների մասին է ասում մեզ Տերը, որոնց պետք է սիրենք եւ աղոթենք նրանց համար եւ ոչ թե ազգի թշնամիների, որոնք ոտնձգություն են կատարում երկրի եւ բոլոր սրբությունների դեմ, որոնց մասին նույն Ավետարանի խոսքն ասում է. «սուրը բարձրացնողը սրից էլ կընկնի»: Իհարկէ, իր հայրենիքը պաշտպանողի սրից:

 Սակայն ինչո՞ւ եւ ինչպե՞ս պետք է սիրենք մեր դեմ թշնամացած մարդկանց: Մեր Փրկիչն ասաց. «Սիրեցե՛ք ձեր թշնամիներին» (Մատթ.5:44, Ղուկ. 6:27-35): Այս խոսքերը սիրտն են քրիստոնեական կյանքի. Եթե սիրտը բախում է ուրեմն մարդը կենդանի է, սիրտը կանգնեց՝ մարդը այլեւս չկա, արդեն դիակ է. Որոշ ժամանակ դիակը նմանություն ունի կենդանի մարդու հետ, բայց շուտով սկսում է ապականվել: Այդպես էլ քրիստոնեությունը առանց թշնամուն սիրելու պատվիրանի վերածվում է դիակի: Դիակը դագաղի մեջ կարելի է զարդարել ծաղիկներով ու սիրուն զգեստներով, բայց միեւնույն է կյանք չկա նրա մեջ:

 Թշնամուն սիրելու պատվիրանն է քրիստոնեության գաղտնի ուժը հասկանալու բանալի է: Դա լույս է, որը պարզաբանում է Ավետարանի խորիմաստ տողերը: Թշնամուն սիրելը՝ մուտք է քրիստոնեական Եկեղեցու Սրբության Սրբոցը:

 Տերն ասաց, որ Աստծո եւ մարդու հանդեպ սիրո այս երկու պատվիրանի վրա են հաստատված Օրենքն ու մարգարեները: Իսկ թշնամիներին սիրելու նոր պատվիրանի մեջ պարփակված է Նոր Ուխտի ոգին: Այս խոսքերի մեջ կարելի է ասել խտացված է Ավետարանի բարոյական ուժը: Թշնամու հանդեպ սերը, ինչպես նաեւ Տիրոջ Խաչը աշխարհի համար հիմարություն է համարվում, աշխարհի, որը երկրպագում է միշտ իր կուռքերին: Կռապաշտություն է, երբ երկրավոր, ժամանակավոր ու պայմանական արժեքները մեծարվում են Աստվածայինի եւ հավիտենականի փոխարեն եւ մարդուն անհաղորդ դարձնում ճշմարիտ սերը, եւ սառեցնում սիրտը, ստորացնում հոգին եւ այդպիսի մարդ ընդունակ չէ սիրել իր թշնամիներին:

 Շատերը չէն հասկացել եւ հիմա էլ չեն հասկանում այս պատվիրանը եւ մտածում են. «ինչպե՞ս թե, եթե ես պիտի սիրեմ իմ թշնամիներին, ուրեմն նշանակում է, որ պետք չէ պայքարել չարիքի եւ անարդարության դեմ: Այս դեպքում թշնամիները մեզ կուլ կտան եւ կոչնչացնեն»: Սիրել թշնամիներին ամենեւին չի նշանակում սիրել նրանց չար գործերը, մեղքերն ու հանցանքները: Մենք կարող ենք պայքարել չարի դեմ, բայց միեւնույն ժամանակ ատելությամբ չլցվել չարություն գործող մարդու նկատմամբ եւ տեսնել նրա մեջ, ինչպես եւ ամեն մարդու մեջ աստվածային պատկերը, տեսնել մի թանկարժեք քար, որը սակայն կեղտի եւ փոշու մեջ է թավալված: Որոշ մարդիկ հասկանում են տվյալ պատվիրանի մեծությունը եւ ասում. «Այս պատվիրանը հրաշալի է, բայց իմ ուժից վեր է այն կատարել: Այն նման է սարի գագաթին որը միշտ ձյունով է ծածկված: Այնտեղ հասնել կարող են շատ քչերը, իսկ մենք մնում ենք ներքեւը: Մի՞թե, եթե մենք չենք կարող սիրել մեր թշնամիներին, չենք կարող կատարել այս պատվիրանը, ուրեմն չե՛նք փրկվի: Ապա ինչի՞ համար էր տրված մեզ կյանքը»:

 Հիշենք, որ Ավետարանի պատվիրանները եւ՛ ծանր են, եւ՛ թեթեւ: Թեթեւ են, որովհետեւ մեր հոգին բնությամբ բարի է, որովհետեւ մեր մեջ դրված է ոչ միայն հատկություն, այլ նաեւ պահանջը իրար սիրելու, իսկ դժվար են այն պատճառով, որ մեր գոռոզությանը հատուկ է ատել: Խոնարհությունը արծվի թեւերի պես կարող է մեզ բարձրացնել սիրո բարձունքի վրա, իսկ հպարտությունը սոսկալի շղթաների նման կապում է մեր հոգին եւ գերեզմանաքարի պես ճնշում մեր սիրտը:

 Մենք նախ պետք է ձեռք բերենք այն առաքինությունները, որոնք օգնում են մեզ սիրել: Մենք պետք է աղոթենք որպեսզի Տերը տա մեզ շնորհը սիրելու թշնամիներին՝ այն երանելի վիճակը որը Սուրբ Հոգու պարգեւ է, որը տրվում է դրան պատրաստված եւ արժանի մարդկանց: Սուրբ հայրերը ասում են որ սերը կազմվում է երեք առաքինություններից՝ խոնարհության, գթության եւ զսպվածության:

 Խոնարհության առաջին աստիճանը՝ տեսնել սեփական մեղքերը ծովի ավազի պես անհամար: Երկրորդը՝ ոչ մեկին չդատել եւ սիրել հնազանդ լինել: Երանելի Անտոնիոսը վանականներից մեծագույնը, անհրաժեշտ դեպքերում խորհուրդ էր վերցնում իր աշակերտներից եւ նրանց կարծիքը ընդունում էր որպես Աստծո ձայն: Հաջորդ աստիճանը Աստծուն շնորհակալ լինել բոլոր նեղությունների համար այնպես, ինչպես աշխարհիկ մարդիկ ուրախանում են պատիվ եւ փառք առնելուց:

 Երկրորդ առաքինությունը որը մոտեցնում է մեզ սիրո՝ գթասրտությունն է: Այն երբեմն, այստեղ, երկրի վրա է արժանանում վարձատրության, սակայն ավելի կարեւորն այն է որ մերձավորի հանդեպ գթությունը, որը գաղտնի է կատարված վերածվում է Աստծո եւ մարդկանց նաեւ թշնամիների հանդեպ սիրո: Որովհետեւ, եղբայրներ, մեծագույն ողորմությունը դա գաղտնի կատարած ողորմությունն է:

 Հաջորդը` զսպվածություն է: Սուրբ հայրերն ասում են, որ անզուսպ մարդու հոգին ամբողջությամբ կլանվում է մարմնով եւ դառնում կոպիտ եւ անկարող հոգեւոր ապրումների, ինչպես հողեղեն մարմինը: Բացի դրանից, երբ մեր սրտում մարդու հանդեպ եռում է ատելությունն ու չարը մենք պիտի հիշենք որ բոլորս մահկանացու ենք: Գալու է ժամը, երբ մենք եւ մեր թշնամին միասին հող ենք իջնելու, իսկ մեր հոգիները Աստծո աթոռի արջեւ են կանգնելու, սպասելով Դատաստանի:

Թարմանությունը
ռուսերենից կատարեց
Տեր Ընծա քհն.Միրզոյանը

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ»

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Araqinutunner aratner Խրատ առաքինությունների և արատների մասին
Հաջորդ նյութը Chashu yntercumner 2017 Աստվածաշնչյան ճաշու ընթեցումներ 2017

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Ktak e1492016805685
Քրիստոնեական

ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»

14 Ապրիլի, 2025
Mahvan masin
Քրիստոնեական

Գերագույն չարիքը՝ մահը

16 Փետրվարի, 2024
Myuroni katsa 235
Քրիստոնեական

126 տարի շարունակ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան

7 Սեպտեմբերի, 2023
Mi vakhecir
Քրիստոնեական

Մի՛ վախեցեք

20 Հունիսի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?