Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Lilit Galistyan 326
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > Թիրախավորելով Կաթողիկոսին՝ թիրախավորում ենք Հայոց եկեղեցին, վիրավորում հազարավոր հավատացյալների զգացումներն ու արժանապատվությունը. Լիլիթ Գալստյան
Սոցկայքեր

Թիրախավորելով Կաթողիկոսին՝ թիրախավորում ենք Հայոց եկեղեցին, վիրավորում հազարավոր հավատացյալների զգացումներն ու արժանապատվությունը. Լիլիթ Գալստյան

Published: 16 Ապրիլի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 ՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

 «Այն, ինչ այս օրերին դրսևորվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ՝ մեր օրերի քաղաքական, բարոյական և քաղաքակրթական արձագանքն է, գեներացվող արժեքների ու քաղաքական ձեռագրի կամերտոնը: Ցավալի կամերտոնը…

 Դժվարանում եմ պնդել, թե այս ագրեսիվությունն ինչ ակունքներից է սնվում, արժեհամակարգային ինչ ենթահող ունի, բայց մի բան հստակ է՝ արդեն տևական ժամանակ այն հարվածում մեր համահայկական կյանքում անուրանալի ներդրում ունեցած կարևորագույն ազգային ինստիտուտիներին, մեր պետականությանը, խարխլում է մեր ազգային միասնականությունը:

 Անկարելի էր պատկերացնել, որ Քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած պետության մեջ, պետական պաշտոն իրականացնող անձանց կողմից այսպիսի դատապարտելի վարքագիծ կդրսևորվի:

 Թիրախավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, թիրախավորում եք Հայոց Սուրբ Եկեղեցին, վիրավորում հազարավոր հավատացյալների նվիրական զգացումներն ու արժանապատվությունը: Այս հարվածներից եկեղեցին ու նրա նվիրյալները դուրս են գալու, բայց ի՞նչ գնով, ինչի՞ համար են այս ներքին վերքերը, ու՞մ են պետք…

 Համավարակի այս ծանր օրերին, երբ այն հաղթահարելու գրավականներից մեկը ազգային միասնությունն է, բարեսիրության, գթասրտության, հոգատարության և սիրո ոգին, ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ն՝ ՉՄԵՐԺԵԼՈՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ, քրիստոնեական ամենահասկանալի, ամենամարդկային, հայրապետական դիրքերից հորդորում, խնդրում է գթասրտություն դրսևորել:

 Մի՞թե սա չի տեղավորվում քրիստոնեական և քաղաքակրթական վարքականոնի մեջ, միթե սա չի տեղավորվում միջազգային մի շարք կազմակերպությունների՝ համավարակի կոնտեքստում մարդասիրական լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կոչի շրջանակներում:

 Մեր ազգային և պետական ինստիտուտների դեմ ուղղորդվող այս ագրեսիվ արշավը, անհանդուրժողականությունը, պիտակավորումն ու ներքին թշնամիների որսը հոգեբանական ահաբեկչության զինանոցից է, ծրագրավորված ու մշակված հայտնի քաղաքական տեխնոլոգիաներով: Սա հստակ է… Նրա հետևանքներն անխուսափելի են մեր բարոյական նկարագրի, նրա հոգեբանական կերտվածքի վրա: /Սահմռկում ես, երբ կարդում ես մեր որոշ հայրենակիցների գրառումները. բայց, եթե պետական պաշտոնյան նման լեզվամտածողությունն ունի, բնական է, որ հանրային անդրադարձը չի ուշանա/:

 Համավարակը կանցնի, կմնան նրանով պայմանավորվաած աշխարհաքաղաքական, տնտեսական, սոցիակական, ֆինանսական, բարոյական, մի խոսքով՝ պետության անվտանգային, գոյաբանական խնդիրները…

 Բայց դուք մտածում եք, պատկերացնում եք, որ հանուն քծնանքի, հեղափոխական պոպուլիզմի, հանուն անփառունակ իշխանության, խաթարելիով ու պղծելով մեր արժեքային համակարգը, թուլացնելով ու հյուծելով ներազգային դիմադրողականությունը՝ դժվար հաղթահարելի եք դարձնում երկրի ապաքինումը»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ter Mushe 245 Փաստերը խեղաթյուրելով երկար ճանապարհ չես գնա
Հաջորդ նյութը kyentrvonakan yevrvopayi yev skandinaviayi hamaynkhnyervom spasavvorvogh hvogyevvorakanac xaghaghvothyan kvocheh Անդրադարձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Oshakan 2107
Նորություններ

ՀՀ Նախագահն այցելել է Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի (նկարներ)

21 Օգոստոսի, 2020
09 2
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի ԱԺ նախագահին

9 Փետրվարի, 2016
Pargev eps347
Հարցազրույցներ

Կյանքիս ամենացավոտ վերքերից մեկն էլ ավելացավ. Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

5 Հունիսի, 2021
17 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Դնեպրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (նկարներ)

17 Մարտի, 2018

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?