Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Abgar qahana1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ի տեր ննջեց Տ. Աբգար քահանա Քահքէճեանը
Նորություններ

Ի տեր ննջեց Տ. Աբգար քահանա Քահքէճեանը

Published: 18 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Դամասկոսի հայոց թեմի Սուրբ Սարգիս եկեղեցու ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է. «Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդութիւնը, Հոգեւորականաց Դասը եւ Դամասկոսի Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ թաղականութիւնը կը գուժեն վախճանումը Տ. Աբգար Քհնյ. Քահքէճեանի, որ փոխեցաւ առ Աստուած ի յոյս կենացն յաւիտենից, Շաբաթ, 18 Յուլիս 2020-ին, առաւօտեան ժամերուն:

 Տէր Աբգար Քահանան 30 տարի ծառայեց իբրեւ Դամսկսսի Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ հոգեւոր հովիւ եւ Հոմսի Սուրբ Մեսրոպ Եկեղեցւոյ այցելու հոգեւոր հովիւ։

 Վախճանեալ Տէր Հօր վերջին օծումը պիտի կատարուի, Դամասկոսի Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ մէջ, յընթացս Ս. Պատարագի, Երկուշաբթի, 20 Յուլիս 2020-ին, ժամը 11-էն սկսեալ, ապա թաղումը Ազգային գերեզմանատան մէջ, Պապ Շարքի։

 Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդութիւն, հոգեւոականց դասը, Սուրբ Սարգիս Եկեղեցւոյ եւ Տէր Հօր ընտանիքը ցաւակցութիւնները պիտի ընդունին, յուղարկաւորութենէն ետք, Երկուշաբթի, 20 Յուլիս 2020-ին, մինչեւ ժամը 5, նաեւ Երեքշաբթի 21 եւ Չորեքշաբթի 22 Յուլիսին երեկոյեան 5-8-ը, Ազգ. Առաջնորդարանի դահիճէն ներս:

 Տէր լուսաւորեսցէ զհոգի վախճանեալ սպասաւորին, տացէ մխիթարութիւն զաւակաց Եկեղեցւոյ իւրում եւ յարուսցէ այլ մշակս ի հունձս իւր։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի
Առաջնորդութիւն Հայոց Դամասկոսի Թեմի

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ
Տէր Աբգար Քահանայ Քահքէճեանը (աւազանի անունով Գրիգոր), ծնած է 17 Յունիս 1959-ին, Դամասկոսի մէջ, իբրեւ զաւակը Եղիայի եւ Սիրվարդի (Տէր Պետրոսեան):

Նախնական կրթութիւնը ստացած է Դամասկոսի Ազգ. Սբ. Թարգմանչաց Ճեմարանին մէջ, զայն աւարտելով 1984-ին:

Հոգեւոր կրթութիւնը ստացած է Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Դպրեվանքին մէջ, երկամեայ քահանայից յատուկ դասարանի ուսումնառութեամբ 1998-2000 թուականներուն:

23 Մայիս 1999-ին, Հոգեգալստեան տօնին, ձեռամբ Գերշ. Տ. Մուշեղ Եպս. Մարտիրոսեանի, Անթիլիասի Սբ. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, ձեռնադրուած է սարկաւագ:

13 Օգոստոս 2000-ին, Աստուածածնի տօնին, ձեռամբ Բարձրշ, Տ. Գնէլ Արք. Ճէրէճեանի, Դամասկոսի Սբ. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցւոյ մէջ, ձեռնադրուած է քահանայ՝ վերանուանուելով Տ. Աբգար Քահանայ:

Տէր Աբգար Քահանայ Քահքէճեանը ծառայած է իբրեւ Դիւանապետ Դամասկոսի Առաջնորդարանի, Հոգեւոր Հովիւ Դամասկոսի Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցւոյ եւ այցելու հովիւ Հոմսի Սուրբ Մեսրոպ եկեղեցւոյ:

22 Փետրուար 2006-ին, Սբ. Ղեւոնդեանց Քահանայից տօնին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի թիւ 627 կոնդակով ստացած է Լանջախաչ կրելու իրաւունք:

Վախճանեալ Տէր Հայրը ամուսնացած է օրդ. Մարի Պէշպուչաքլեանի հետ, 4 Դեկտեմբեր 1994-ին եւ ունի մէկ զաւակ. Արա Քահքէճեան, (ծն. 1996-ին)»:

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayelu araj Mikayel Ajapahyan «Հայելու առաջ» հաղորդաշարի հյուրն է Գերաշնորհ Տ. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը (տեսանյութ)
Հաջորդ նյութը Arshak episkopos Բարոյականությունը հավատքի անդրադարձումն է. Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

02.03
Նորություններ

Տեղի ունեցավ Սաղմոսավանի նորակառույց հայորդյաց տան բացումը (նկարներ)

2 Հունիսի, 2018
Garegin B Ararat chelengh
Նորություններ

«Բարի երթ և արդյունավոր ընթացք ենք մաղթում #AraratChallenge շարժմանը». Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

27 Սեպտեմբերի, 2019
03 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի պլանավորման հարցերով նախարարին

28 Ապրիլի, 2017
kanadayi chambar 246
Նորություններ

Կանադահայ երիտասարդները՝ «Արարատ» ամառային ճամբարում (տեսանյութ)

5 Սեպտեմբերի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?