Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
3 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Uncategorized > Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2018-2019 ուս. տարվա փակման արարողությունը (նկարներ)
Uncategorized

Տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2018-2019 ուս. տարվա փակման արարողությունը (նկարներ)

Published: 3 Հուլիսի, 2019
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հուլիսի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի 2018-2019 ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան ճեմարանի օրհներգերը: Այնուհետև բացման խոսքով հանդես եկավ ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

«Մեր 145-ամյա ճեմարանում հայոց հայրապետների օրհնության ներքո մշտապես կերտվել ու պատրաստվել են այնպիսի անհատներ, ում համար ազգն ու Եկեղեցին, դրանց առնչվող յուրաքանչյուր խնդիր դարձել է սեփական: Այսօր էլ մեր ճեմարանը շարունակում է ընթանալ բարի ավանդույթով՝ առաջնորդելով մեր սաների մեջ ոչ թե պաշտոն փնտրելու, այլ պաշտոն մատուցելու ցանկությունը արմատավորելու սկզբունքով»,- ընդգծեց Հայր Սուրբը՝ մաղթելով շրջանավարտներին իրենց յուրաքանչյուր քայլն անելուց առաջ հիշել և հետևել Տեր Հիսուս Քրիստոսին նմանվելու Իր իսկ պատգամին:

Այնուհետև Հայր Գարեգինը ներկայացրեց անցնող ուսումնական տարվա գործունեությունը` մասնավորապես անդրադառնալով ճեմարանականների մասնակցությանը մշակութային տարբեր միջոցառումներին, բուհական գիտաժողովներին,  օտարերկրյա մասնագետների հետ հանդիպումներին, ինչպես նաև Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիսություններին ունեցած ելույթներին:

Ճեմարանականների մեջ հոգևոր արժեքների սերմանման մեծ և պատասխանատու գործում իրենց անհամեմատ ներդրման համար՝ Հայր Սուրբը շնորհակալական խոսք հղեց նաև աշխարհական և հոգևորական դասախոսներին, տեսչության անդամներին, վերակացու քահանաներին ու սարկավագներին:

Ավարտելով խոսքը՝ ճեմարանի տեսուչն իր որդիական սերն ու խոնարհումը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի հանդեպ հոգածու վերաբերմունքի և հայրական խնամքի համար:

Ապա երաժշտական կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը՝ ղեկավարությամբ Արտաշես Բաբուրյանի:

Ցերեկույթի ընթացքում ներկաներին ողջունեցին նաև ճեմարանի դասախոսներ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը, ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու Գրիգոր Բրուտյանը, իսկ ուսանողության անունից երախտագիտության խոսքով հանդես եկավ Զ լսարանի սան Գալուստ սարկավագ Վարդանյանը:

Հանդիսության ընթացքում կատարվեց նաև նվիրաբաշխություն: Նորին Սրբությունն ուսման մեջ բարձր առաջադիմության, կարգապահության և այլ արժանիքների դրսևորման համար պարգևներ հանձնեց տարբեր լսարանների սաներին:

Միջոցառումն ամփոփվեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:

«Ճեմարանական յուրաքանչյուր ուսումնական շրջանի արդյունավորումը կարևոր ձեռքբերում է հոգևորականների պատրաստության գործում և գնահատելի գովարժան նպաստ հավատավոր մեր ժողովրդին տերունապատվեր ծառայություն մատուցելու առաքելությանը: …Մեզ համար հոգևորականների պատրաստության գործում առաջնային են ոչ միայն ճեմարանի տված հարուստ գիտելիքները, փորձառու և հմուտ դասախոսների միջոցով մատուցված իմացությունը, այլև դրա հետ մեկտեղ հոգևոր դաստիարակությունը և հոգևոր կերպարի կերտումը: Հոգևոր ասպարեզում արժանավորությամբ սպասավորելու, աստվածային շնորհները հավատացյալներին բաշխելու և մարդկանց համար Քրիստոսանման օրինակ լինելու առաքելության մեջ անօգուտ կլինի իմացության լույսը, եթե չկա հավատքի լույսը, եթե չկա հավատի ապրումը, աղոթքի ոգին ու ջերմեռանդությունը, Աստծո հետ մշտական հաղորդակցության, աստվածային ներկայության բարի զգացումը»,- նշեց Վեհափառ Հայրապետը՝ հաստատելով, որ հոգևորականների համար իրենց կյանքով ու գործով ուղենիշ են Սուրբ Եկեղեցու հայրերը, եկեղեցական մեծանուն հեղինակները, ովքեր հմուտ էին բնական գիտությունների, լեզուների իմացության, փիլիսոփայության, քերականության, պատմության և գիտելյաց այլ բնագավառներում: Նորին Սրբությունը նշեց, որ վերջիններիս մեծությունը կայանում է նրանց կարողությունները հոգևորով պայծառացնելու, աղոթքներով զարդարելու, մարդկանց հոգիները շահելու, հավատացյալներին դեպի փրկություն և հավիտենական կյանք առաջնորդելու նախանձախնդիր սպասավորության մեջ:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց, որ Գևորգյան հոգևոր ճեմարանի գործունեության մեջ ներգրավված են բարձրակարգ, ճանաչված, ծառայանվեր դասախոսներ, որոնք նաև ազգասեր և եկեղեցասեր, բարեպաշտ անձեր են և իրենց վարքով ու հավատավոր ոգով են ձևավորում, դարբնում ապագա եկեղեցականներին՝ կարևորելով նաև հոգևորական դասախոսների դերը ճեմարանականների կրթության և հոգեկերտման գործում: Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց ճեմարանի տեսչին, տեսչական ու դասախոսական կազմին՝ հորդորելով նույն նվիրումով, աննվազ նախանձախնդրությամբ շարունակել ամենայն ջանք ու եռանդ ներդնել եկեղեցականների պատրաստության շնորհակալ առաքելության մեջ:

Այնուհետև  Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը բերելով ճեմարանի սաներին, մասնավորապես ասաց. «Սիրելի սաներ, շրջանավարտներ, հայրական սիրով ձեզ ևս բերում ենք Մեր հորդորը, որ միշտ նախանձախնդիր լինեք ուսումնառության մեջ, շարունակաբար զարգացնեք ձեր հոգևոր փորձառությունը, ըմպեք այն առատ աղբյուրից, որ բխեցնում են մեր Սուրբ Եկեղեցու երանելի հայրերը իրենց աշխատություններով, Սուրբ Գրքի ուսուցումներով, բարի ու շահավետ պատգամներով: Մեր շատ գյուղեր ու քաղաքներ, հայաստանյան և աշխարհասփյուռ ծուխեր, թեմեր հոգևորականների կարիքն ունեն և փափագով ձեզ են սպասում, որպեսզի դուք, ստանձնելով Քրիստոսի առաքյալը լինելու հանձնառությունը, Ավետարանի լույսը, Տիրոջ կենարար վարդապետությունը, մեր Սուրբ Եկեղեցու սերն ու հոգածությունը տարածեք մեր ժողովրդի մեջ, լինեք Աստծո արժանավոր մշակներ: Մեր ժամանակների բազում նոր մարտահրավերների առջև անհրաժեշտ է, որպեսզի դուք, աստվածաշնչյան իմաստունի պատգամի համաձայն, սիրեք իմաստությունը և հաճույք գտնեք գիտության մեջ, լինեք կորովի ու բանիմաց անձեր՝ տերունապատվեր սպասավորության ճանապարհին ձեր կարողությունները ծառայեցնելու մեր Սուրբ Եկեղեցու պայծառության և հավատավոր մեր ժողովրդի հոգևոր կյանքի շինության ու առաջընթացի համար»:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որպեսզի Երկնավոր Տերն Իր ամենախնամ Սուրբ Աջի հովանու ներքո  պահի ու պահպանի ամենքին և նորանոր ձեռքբերումներով բարեզարդի Գևորգյան հոգևոր ճեմարանի առաքելությունը՝ ի փառս Աստծու, ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու:

Ցերեկույթը փակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով:

2018-2019 ուսումնական տարում ճեմարանն ունեցել է 82 ուսանող, հաստատությունում դասավանդել է 59 դասախոս: Այս տարի ճեմարանն ավարտեց 16 սան:

3 1 3 2 3 3 3 4 3 5 3 6 3 7 3 8 3 9 3 10 3 11 3 12 3 13

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը 2 2 3 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորին (նկարներ)
Հաջորդ նյութը 4 1 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական ուխտագնացության մասնակիցներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական
Screenshot 25
Փետրվարի 14-ին Մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնն է
Եկեղեցական տոներ

Ընթերցեք նաև

29 2 3
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածին այցելեց Պաղեստինյան կայսերական ուղղափառ ընկերության նախագահը

29 Օգոստոսի, 2016
Patriarq 03
Նորություններ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Պոլսո Հայոց Պատրիարքի գահակալության արարողությանը (նկարներ)

13 Հունվարի, 2020
27 3 9
Նորություններ

Կատարվեց հոգեհանգիստ 44-օրյա պատերազմում զոհված քաջորդիների համար (նկարներ)

27 Սեպտեմբերի, 2021
17 2 1
Նորություններ

Մայր Աթոռում սկսվեց Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը (նկարներ)

17 Հոկտեմբերի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?