Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
14 3
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)
Նորություններ

Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

Published: 14 Փետրվարի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Տեառնընդառաջի տոնը: Տերունի տոնի կապակցությամբ Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Հրատարակչական և Միջեկեղեցական հարաբերությունների բաժինների տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

 Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին` մասնավորապես խոսելով մարդկային կյանքում հոգևոր փնտրտուքի մասին: Ներկայացնելով մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու ավետարանական պատմությունը` Հայր Շահեն նշեց, որ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխի այդ դրվագի մեջ մի քանի էական և կարևոր կերպարներ կան` Սիմեոն Ծերունին, Աննա մարգարեուհին, նաև Հիսուսի ծնողները, որոնք բոլորն էլ փնտրում են ինչ-որ մեկին՝ իրենց սիրելի էակին:

 «…Սիրելի եղբայրներ և քույրեր, մենք շատ հաճախ հասուն տարիքում արդեն փնտրում ենք Աստծուն: Մենք շատ հաճախ հույս ունենք, որ Աստծուն գտնելով մեր բոլոր հուզող հարցերի պատասխանները ունենալու ենք: Չէ՞ որ մեր շատ ու շատ հարցերին մարդկային ոչ մի էակ, մարդկային ոչ մի պատասխան վերջնական լուծում չի տալիս: Չէ՞ որ մեր հոգու և սրտի մեջ մենք ունենք շատ ու շատ վերքեր, հոգևոր վերքեր, որոնք դեռ արյունով ծորում են, որոնց դեռևս մարդկային ոչ մի վիրակապ դարման չի տալիս: Չէ՞ որ մեր հոգու և սրտի մեջ շատ հաճախ մենք նկատում ենք դատարկ սենյակների առատություն, որոնք միայն Աստված կարող է լցնել: Եվ ահա՛ մենք փնտրում ենք: Փնտրում ենք մեր տրամաբանությանը և մտքին հասու բոլոր տեղերում, բայց շատ հաճախ մենք Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին, գտնում ենք այնտեղ, որտեղ երբեք չէինք էլ կարող սպասել», — ասաց Հայր Շահեն:

 Անդրադառնալով դեռևս տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված նորապսակների օրհնության ավանդույթին` Հայր Սուրբն իր խոսքն ուղղեց Պատարագի սրբազան արարողությանը ներկա նորապսակ սարկավագներին և նրանց կողակիցներին` պատգամելով. «Ձեզ համար նույնպես, սիրելի երիտասարդ զույգեր, փնտրտուքը դառնում է կարևորագույն մի պայման ձեր կյանքում: Չէ՞ որ դուք էլ միանում եք, ամուսնանում, ընտանիք եք կազմում հենց այդ փնտրտուքի շնորհիվ: Եվ որքան էլ ձեզ համար կարող է զարմանալի թվալ, այդ փնտրտուքի ճանապարհին է, որ դուք ամենաշատ ենք հասունանում, որովհետև գտնում եք ձեր սիրած էակին, մեկին, ում հետ կիսելու եք ձեր ամբողջ կյանքը:

 Ձեր կյանքի մնացած այն մասերին, երբ անցնելու եք միասին, փնտրե՛ք Աստծու սերը, որովհետև միայն Աստծու սերն է, Աստծո ներկայությունն է ձեր կյանքում կարողանալու սրբագործել ձեր սերը»:

 Վերջում Հայր Շահեն հավատավոր ժողովրդին հրավիրեց աղոթելու, որպեսզի իրենց կյանքի փնտրտուքները, հուզող հարցերի և խնդիրների պատասխանները կարողանան փնտրել և գտնել Աստծու մեջ, կարողանան ժպտացող մանուկ Հիսուսի մեջ գտնել այն ուժն ու զորությունը, որով կհաղթահարվեն բոլոր մարտահրավերները:

 Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:

 Արարողությունից հետո Մայր Աթոռի նորապսակ միաբան սարկավագներին և իրենց կանանց ընդունեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

 Նորին Սրբությունը, տոնի առիթով իր շնորհավորանքներն ուղղելով նորապսակ երիտասարդներին, աղոթքով մաղթեց, որպեսզի Տիրոջ սերը և հովանին մշտապես զորավիգ լինեն վերջիններիս նորակազմ ընտանիքներին և նրանք ապրեն առողջ ու երջանիկ կյանքով:

 Հայոց Հովվապետը վստահություն հայտնեց, որ սարկավագների ընտանիքները՝ խարսխված քրիստոնեական վեհ ու նվիրական արժեքների վրա, պետք է սիրո մեջ ավելի զորանան ու ծաղկեն ազգային նկարագրով:

 Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ապագա քահանաներին ու նրանց կողակիցներին:

14 1 14 2 14 3 14 4 14 5 14 6 14 7 14 8

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Ejmiacin hayordac tun ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՅՈՐԴԱՑ ՏԱՆԸ
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq14.02.2017 Եկեղեցական կյանք (14.02.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

She vrd Ananayan 235
Սոցկայքեր

«Կամենում եմ մի քանի հարց առաջադրել, ուղղակի խորհրդածելու համար» Հայր Շահե

2 Հուլիսի, 2020
Mayr Ator 365
Նորություններ

Կարգալույծ է հռչակվել Տ. Արմեն քահանա Մելքոնյանը

17 Մարտի, 2025
23.04
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ

23 Հոկտեմբերի, 2017
Vache Tamar
Նորություններ

Ս. Էջմիածնի Մատենադարանն իր ընթերցողների շրջանում անցկացնում է հարցում

17 Սեպտեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?