Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ter
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Սոցկայքեր > Ծանր խոհեր. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան
Սոցկայքեր

Ծանր խոհեր. Տ. Ասողիկ աբեղա Կարապետյան

Published: 3 Հուլիսի, 2020
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում:
Հայ Դպրոցի հիմնադիրը Հայոց Եկեղեցին է՝ ի դեմս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Հայոց տերությունը տակավին Դ. դարից Հայ Դպրոցը հանձնել է իր Ազգային Եկեղեցուն, քանզի որպես հարազատ ու իրական տերն իր մայր երկրի՝ կամեցել է, որ իր Ազգը լինի լուսավոր ու զորեղ մտքով ու հոգով և այդպես մնա անմահ նաև մարմնով:

 Սբ Տրդատ Մեծն ու երանելի Վռամշապուհ արքաներն ու նրանց հարազատ պայազատներն են հաստատել կարգն այս սուրբ, հայրենաշեն ու ազգակերտ: Եվ Հայոց պատմության ողջ ընթացքում միայն վարձկաններն ու օտարներն են խախտել արքայադիր կարգն այդ՝ Հայոց Եկեղեցուց ոչ միայն խլելով իր իսկ հոյակերտած Դպրոցը, այլև ջնջելով Եկեղեցու անունը հայ դպրության տարեգրությունից… Խավար հոգիների խավար գործեր, խավարչտին ժամանակներ…

 Այսօր, երբ Հայաստանն ազատ, անկախ, ինքնիշխան պետություն է և հենց այս իրողությամբ պետք է պահպանվեն ու վերականգնվեն արքայադիր ազգապահ սուրբ կարգերը՝ գտնվում են անձեր, պետական պաշտոնյաներ, ովքեր հավակնում են պատմությունը խմբագրել և նորեն հեռանալ Հայոց նախնյաց գծած մայրուղուց…

 Լավ հիշենք, հայե՛ր, կյանքում ամեն բան անցողիկ է, մահկանացու ենք բոլորս, մի օր կանգնելու ենք Արարիչ Աստծո առաջ և պատասխան ենք տալու մեր գործերի համար:

 Պետք չէ՛ պայքարել Աստծո դեմ. այո՛, ձեռք տալ այդ առարկային՝ պայքար է Աստծո դեմ, քանի որ այդ առարկան Աստծո սուրբ բաժինն է. «Տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. ԻԲ. 21): Խաչագողեր չլինե՛նք, ո՜վ եղբայրներ և քույրեր:

 Ես հավատում եմ մեր Հայրենի պետության բարեխնամ Կառավարությանը, կսիրեմ հուսալ, որ պետական այրերը կգտնվեն շրջահայաց և իմաստությունը կունենան հավատարիմ մնալու իրենց ծիրանածնունդ նախնիներին և Հայ Դպրոցում սրբությամբ կպահպանեն իրենց Ազգային Եկեղեցուն:

 Գտե՛ք և հեռացրե՛ք ձեր միջից, մեծահարգ պետական Այրեր, բրուտոսներին, որոնք ամեն կերպ, իրենց խելագարություններով, վնաս են հասցնում մեր Պետականությանը, չարություն ու վատություն են նյութում ընդդեմ համազգային կառույցի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

 Մնում եմ աղոթող, որ հանկարծ Դուք էլ Մեծն Կեսարի պես ի ցավ սրտի չբացականչեք՝ «Եվ դո՜ւ, Բրուտո՛ս»…

 1700-ամյակի առիթով Ազգին վերադարձված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան՝ յուրաքանչյուրիս համար հայ քրիստոնյա լինելու նժարն է և հավիտենական կյանքի կշեռքը:
Թող նորեն մեր հոգու ունկերին բարձր հնչեն մեսրոպաթարգման այս խոսքերը՝
«Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը:… Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ զգոնության սկիզբը բարի աստվածապաշտությունն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստությունն ու խրատը» (Առակաց Ա. 2, 7):

Ասողիկ աբեղա Կարապետյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Արխիվի և Թանգարանների տնօրեն

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Bishop Serovbe 243 «Սիրելի իշխանութիւն, ձեռք մի՛ տուէք Հայ Եկեղեցու Պատմութիւն առարկային» Տ. Սերովբե եպիսկոպոս
Հաջորդ նյութը Ter Paren12 «Գրադարանից վերցրեցի հայ մանկավարժների գործերը և սկսեցի կարդալ» Տեր Փառեն քահանա

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Hayr Serovbe
Նորություններ

«Այս գրառումս Ձե՛զ է ուղղված, բոլոր նրա՛նց, որոնք Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ զավակներ ու հետեւորդներ են» Սերովբե եպիսկոպոս

12 Հուլիսի, 2020
20 1
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

20 Փետրվարի, 2018
Kronnery hanun
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է «Կրոնները հանուն խաղաղության» համաշխարհային միության պատվավոր նախագահ

4 Հոկտեմբերի, 2019
Mayr Ator 875
Նորություններ

Կկատարվի քահանայական ձեռնադրություն

11 Նոյեմբերի, 2022

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?