Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
9 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում
Նորություններ

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Published: 10 Ապրիլի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Ապրիլի 9-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ նաև հռչակվել է որպես մանուկների օրհնության օր: .

 Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին, Մայր Տաճարի շրջափակում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Մայր Աթոռում համախմբված բազում մանուկներին: Հայոց Հայրապետը ներկա փոքրիկներին խաչեր նվիրեց, իսկ հավատավոր ժողովրդին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղեր:

 Ապա Մայր Տաճարում տոնի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, ով իր քարոզում մասնավոր անդրադարձ կատարեց տոնի խորհրդին:

 Ս. Պատարագի ավարտին վերստին կատարվեց մանուկների օրհնության արարողություն, որի ժամանակ տաճարում ներկա երեխաները հրավիրվեցին ատյան, ուր արժանացան Ամենայն Հայոց Հայրապետի աղոթքին և օրհնությանը: Մայր Տաճարի առջև Նորին Սրբությունը նաև իր հայրական օրհնությունը բաշխեց իր հրավերով Սուրբ Էջմիածին ժամանած Հրազդանի Երեխաների աջակցության հիմնադրամի ցերեկային կենտրոնի հաշմանդամություն ունեցող շուրջ 130 երեխաներին:

 Վերջիններիս համար Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի կողմից կազմակերպվեց ընդունելություն, որի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունից մանուկներին նվերներ ընծայվեցին: Երեխաները Մայր Աթոռի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը ներկա գտնվեցին իրենց համար հայորդյաց տան սաների կողմից նախապատրաստված համերգին:

 Տոնի առիթով Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը 2.000.000 ՀՀ դրամի աջակցություն կցուցաբերի Հրազդանի Երեխաների աջակցության հիմնադրամի ցերեկային կենտրոնին:

 Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տարբեր թեմերի եկեղեցիներում ծառայող մանուկ դպիրներին, ովքեր Մայր Տաճարում մասնակցեցին Ծաղկազարդի Ս. Պատարագին: Իր օրհնությունը բերելով նրանց` Նորին Սրբությունը գովեց պատանիներին իրենց հավատավոր նկարագրի համար և մաղթեց նույն ոգով շարունակել եկեղեցանվեր ծառայությունը Տիրոջ Ս. Խորանին:

9 1 9 2 9 3 9 4 9 5 9 6 9 7 9 8 9 9 9 10 9 11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը mayr ator dfwjenr Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Եկեղեցու հովվապետին
Հաջորդ նյութը Ekeghecakan kyanq 09.04.2017 Եկեղեցական կյանք (09.04.2017)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

17 1 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը (նկարներ)

17 Ապրիլի, 2019
ANSA781258 Articolo
Նորություններ

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հունիսին կայցելի Հայաստան

9 Ապրիլի, 2016
6 3 2
Նորություններ

«Հայրենիքի և ընտանիքի գաղափարները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակություններում» գիտաժողով Մայր Աթոռում (նկարներ)

6 Դեկտեմբերի, 2019
03 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի պլանավորման հարցերով նախարարին

28 Ապրիլի, 2017

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?