Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
    • Գիտական նյութեր
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Nurhan patriarq
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեան կը դատապարտէ ՀՀ ոստիկանութեան ամօթալի վարմունքը հանդեպ Ամենայն Հայոց Հայրապետի
Նորություններ

Տ․ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեան կը դատապարտէ ՀՀ ոստիկանութեան ամօթալի վարմունքը հանդեպ Ամենայն Հայոց Հայրապետի

Published: 29 Մայիսի, 2024
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Խոր ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք երէկ՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի յիշատակութեան օրը, Հայաստանի Հանրապետութեան ողջ պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամօթալի եւ խիստ դատապարտելի իրողութեան մասին:

Սարդարապատի հերոսամարտին, Հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերուն զինուորներու, հրամանատարներու, գիւղացիներու, շինականներու եւ մտաւորականներու կողքին մէկ ձեռքով խաչ, միւս ձեռքով զէնք բռնած կը մարտնչէին նաեւ հոգեւորականները: Բախտորոշ այդ օրերուն զինուորական ղեկավարութիւնը կը պահանջէր Ամենայն Հայոց Գէորգ Հինգերորդ Սուրենեանց Կաթողիկոսէն փոխադրուիլ աւելի ապահով վայր, իսկ Արամ Մանուկեան կ’առաջարկէր ապահովութեան համար ձգել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ պատսպարուիլ Սեւան: Անոնք ամէն կերպ կը ջանային ապահովել Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, պաշտպանել թշնամիի հնարաւոր յարձակումէն:

Այսօր, 106 տարի անց, Հայաստանի Հանրապետութեան Ոստիկանութիւնը ոչ միայն չապահովէր Ամենայն Հայոց Հայրապետի անվտանգութիւնը, այլեւ տարապայման, քստմնելի վերաբերմունքի դրսեւորմամբ, քանի մը անգամ պատնէշ կազմելով, քաշկռտելով ՝ փորձ կ’ընէ կանգնեցնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի եւ անոր ուղեկցող հոգեւորականութեան ընթացքը դէպի Սարդապարատի յուշահամալիր:

Յանուն Սրբոց Յակոբեանց Զինուորեալ Միաբանութեան խստագոյնս կը դատապարտենք ՀՀ Ոստիկանութեան ամօթալի եւ անպատուաբեր վարմունքը հանդէպ Ամենայն Հայոց Հայրապետի: Լիայոյս ենք, որ ՀՀ Ոստիկանութիւնը կը վերանայի իր գործելակերպն ու վերաբերմունքը հանդէպ Հայ Առաքելական Եկղեցւոյ եւ Ամենայն Հայոց Հայրապետի՝ բացառելով նմանօրինակ միջադէպերու կրկնութիւնը:

Մեր զօրակցութիւնը կը յայտնենք Ամենայն Հայոց Հայրապետին՝ հայցելով Բարձրեալի օգնականութիւնը եւ մաղթելով «երկար օրեր Հայոց Հօր»:

Հայոց Եկեղեցին մշտապէս եղած է ու պիտի մնայ Հայի գոյութեան, Հայ մշակոյթի պահպանման, Հայոց պետականութեան շէնացման առհաւատչեան, ուստի «Ո՛չ մարդիկ, ո՛չ սուրը, ո՛չ հուրը, ո՛չ ջուրը եւ ոչ ալ որեւէ այլ դառն հարուած…» կրնան խարխլել Հայ Առաքելական Եկեղեցւոյ հիմերը:

Աղօթարար՝ Նուրհան Արք. Մանուկեան
Հայ Պատրիարք Երուսաղէմի

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Gegharqunyac tem 325 ԳԵՂԱՐՔՈւՆՅԱՑ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Հաջորդ նյութը Araqel arqeps 23 Անընդունելի ենք համարում ցանկացած նման կեցվածք Վեհափառ Հայրապետի եւ հոգեւոր դասի նկատմամբ.Կոտայքի թեմ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

27 8
Նորություններ

Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ս. Պատարագ և տեղի ունեցավ պարգևաբաշխություն (նկարներ)

27 Հունվարի, 2016
Arts. 12.01
Նորություններ

Արցախի հոգևոր ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով (նկարներ)

13 Մայիսի, 2022
Trbanchyan yncayaran
Նորություններ

ՀԱՌԻՃԱՎԱՆՔԻ «ԹՐԲԱՆՃՅԱՆ ԸՆԾԱՅԱՐԱՆ» ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ Հայտարարում է 2021-2022 ուստարվա ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

11 Հունիսի, 2021
Vahram qhn. Meliqyan 21
Նորություններ

Կրկին հարվածում են Եկեղեցուն. չիմացություն, թե՞ դիտավորություն

25 Փետրվարի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?