Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
5 5
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)
Նորություններ

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագը Սուրբ Գայանե վանքում (նկարներ)

Published: 6 Հունվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 5 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Հունվարի 5-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, առաջնորդությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

 Պատարագի սրբազան արարողությանը ներկա էին տոնի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի բարերարներ և բազում ուխտավոր հայորդիներ:

 Նախ կատարվեց Երեկոյան ժամերգություն, այնուհետև ընթերցվեցին սուրբգրային տարբեր հատվածներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցեցին Դանիելի մարգարեությունը:

 Մատուցված Սուրբ Պատարագի ընթացքում պատարագիչ Մուշեղ Սրբազանը քարոզեց Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդի մասին՝ նշելով, որ ամբողջ աշխարհում բազմահազար մարդիկ այս պահին Բեթղեհեմի աստղի ուղեկցությամբ իրենց քայլերն ուղղում են դեպի սուրբ մսուրը՝ այնտեղ ծնված Մանուկին և խաղաղություն բերող Թագավորին հոգով ու մտքով երկրպագելու համար:

 «Իրապես, Հիսուսի ծնունդը, ինչպես որ Ավետարաններն են պատմում, մարդկային չափանիշներով շատ գեղեցիկ մի ծնունդ չէ. ոչ մի մարդ այդպես ծնվել չէր ուզենա, ոչ մի ծնող իր զավակի ծնունդն այդպիսին տեսնել չէր երազի: Աստված, սակայն, տնօրինեց, որ Հիսուս այդ խղճուկ պայմանների մեջ ծնվի, պանդխտության մեջ ծնվի, ախոռի մեջ ծնվի և մսուրի մեջ դրվի: Աստված տնօրինեց, որ հրեշտակները երգեն և ավետեն այդ ծննդյան մասին, որպեսզի հետո տիեզերական երևույթի վերածվի Օծյալ Փրկչի՝ Հիսուսի ծնունդը:

 Աստծո խոնարհումով տրված նորահրաշ այս Մանուկը, իրապես, պետք է թագավորեր աշխարհի վրա ոչ թե ժամանակի ընթացքում, այլ ժամանակից դուրս, ոչ թե տարածության մեջ, այլ տարածությունից վեր, մարդկանց մեջ, նրանց հոգիներում պիտի հաստատեր Իր արքայությունը և բնակվեր այնտեղ: Երկրային Իր գահը, որ պարզ մսուրն էր, Գողգոթայի բարձունքին փոխվեց խաչով, և հարությամբ վերստին ծնվելով՝ որպես նոր կյանքի սկիզբ, հարության խաղաղությունը թողեց մեզ. խաղաղություն, ուր չկան ցավ և հեծություն։

 Աշխարհում խաղաղություն չտիրեց սակայն։ Պատերազմները չդադարեցին: Այսօր էլ սպանում են և սպանվում վասն Քրիստոսի։ Աստվածաստեղծ աշխարհը շարունակում է փոթորկվել, դեռ ընդդիմանում է Սուրբ Ծննդյան ավետիսով քարոզվող խաղաղությանը։ Նվազում է փառաբանությունը Տիրոջ, պակասում է այն ընկալելու պատրաստակամությունն ու ցանկությունը։ Հապա մարգարե՞ն և իր խո՞սքը։ Ո՞ւր է խաղաղությունը։ Եղավ Ծնունդ, որ կյանք տվեց՝ կյանքեր խլելով, բայցև կյանքեր խլելով՝ կյանք պարգևեց հավիտենականության մեջ։ Այդ հավիտենականության մեջ Աստծո ներկայությունը վայելելու պարգևն է այդքան բաղձալի խաղաղությունը։ Այդժամ կդադարեն պատերազմները և կհանդարտվեն դրանք հրահրողներն ու սերմանողները, քանի որ հոգու խաղաղությամբ է վաստակվում միայն տեսանելի, նյութական, շոշափելի խաղաղությունը»,- ընդգծեց Սրբազանը՝ հաստատելով, որ Հիսուս  նաև աշխարհ եկավ, որպեսզի թողնի մարդկանց իր խաղաղությունը և այն պահելու ընտրությունը։

 Մուշեղ եպիսկոպոսը փաստեց, որ Քրիստոս չի միջամտում մեր կյանքին, այլ թողնում է ազատ՝ իրագործելու աստվածային խաղաղության մեր ընկալումը, որ կարող ենք մոգերի պես երկրպագել և մեր ընծաները տալ, կարող ենք և Հերովդեսի պես մահ սփռել անձնական ես-ն ու փառքը փրկելու ահից, կարող ենք սուր վերցնել և վնասել կամ ընտրել բուժել ունկը Հիսուսի անունով։

 «Անտարակույս, բոլորս էլ հավատում ենք, որ Նա է մեր Տերն ու Դատավորը…, սակայն ե՞րբ ենք լիովին կատարել Նրա կամքը, ե՞րբ ենք պահել Նրա պատվիրանները: Մի՛ սպանիր-ը… Սուր վերցնողը սրով կընկնի, զգուշացնում էր Հիսուս և նոր պատվիրան տալիս՝ սիրեցե´ք միմյանց։ Սիրելը խաղաղություն է։ Սերն է ծնում խաղաղությունը և այդ սիրով է հաստատվում խաղաղությունը։ Սիրելով չենք կարող ձեռք բարձրացնել և կտրել մեր նմանի կյանքի թելը։ Սիրելով կհաստատվի խաղաղությունը երկրի վրա, կկորչի չարությունը և կշատանա հաճությունը մարդկանց մեջ։ Դյուրին չէ սիրել, դյուրին չէ մոռանալ անձնական ես-ը և նախևառաջ մտածել մեր մերձավորի մասին, առավել ևս սիրել թշնամուն։ Բայց մեզ որպես օրինակ ունենք Քրիստոսին, ով աշխարհ եկավ, դարձավ մեզանից մեկը և ապացուցեց, որ սիրո առաջ անհնարին բան չկա»,- ասաց Սրբազան Հայրը՝ հորդորելով հավատացյալներին պարզամիտ հովիվների և իմաստուն մոգերի նման բացել իրենց սրտերը, ընծայել իրենց ամենաթանկագին ընծաները, զոհել իրենց եսասիրությունը և երբեք հերովդեսներ, սուտ երկրպագողներ չլինել, որ իրենց մարմինները խոնարհում են Նրա առջև, բայց սրտերը՝ ո´չ, չլինի թե միայն շրթունքներով օրհնեն Փրկիչ մանկանը և Փրկչի ծննդյան փոխարեն, իրենց «ես»-ը փառաբանեն:

 Սուրբ Պատարագի ավարտին՝ նախատոնակի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացավ Սուրբ Խորան և վառեց կենսատու մոմը, որից Հիսուս Քրիստոսին խորհրդանշող լույսը բաշխվեց հավատացյալներին:

 Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվեց Վեհարանում, ուր, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց տարվա առաջին Տնօրհնեքը:

5 1 5 2 5 3 5 4 5 5 5 6 5 7 5 8 5 9 5 10 5 11

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Xabvac artacolanq e1491394961606 ԷՄՄԱՆՈՒԵԼ
Հաջորդ նյութը Arshak eps. Astvacacin Էջմիածնի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Ս. Պատարագ (տեսանյութ)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին
Pahq147
Կարևոր խորհուրդներ պահք պահողներին
Պահքի մասին
Screenshot 27
Աստված նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ. Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացի
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Socyalakan1
Նորություններ

Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունն արդեն աջակցություն է ցուցաբերել մոտ 25 հազար անձի

8 Օգոստոսի, 2015
Ter Vahram
Նորություններ

Կոնյակը և վաճառքից գոյացող հասույթը Մայր Աթոռի հետ ոչ մի առնչություն չունի

6 Փետրվարի, 2017
Tiroj kenarar masunq
Նորություններ

Սուրբ Հարության տոնին դուրս կբերվի Տիրոջ Կենաց փայտի մասունքով խաչը

11 Ապրիլի, 2020
28 1
Նորություններ

Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

28 Փետրվարի, 2019

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?