Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25.24
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռում կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)
Նորություններ

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռում կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

Published: 25 Դեկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 4 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 25-ին` Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը  նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է, Միածնաէջ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, կատարվեց նաև սարկավագական ձեռնադրություն:

 Պատարագիչն էր Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

 Նախորդ օրը՝ Երեկոյան ժամերգությունից առաջ, Մայր Տաճարում տեղի էր ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության տվչության արարողությունը: Գևորգյան հոգևոր ճեմարանի Բ լսարանի 13 սաներ ստացել էին դպրության, Դ լսարանի 16 սաներ ուրարակրության, իսկ 5-րդ լսարանի 12 և Քահանայից պատրաստության լսարանի ավարտած 4 սաներ` կիսասարկավագության աստիճան:

 Ս. Ստեփանոսի բերկրառատ տոնի առիթով, օրհնությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Վարդան Սրբազանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի և Քահանայից պատրաստության լսարանի 16 սաներ:

 Ձեռնադրության ավարտին Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի իմաստին ու Ս. Ստեփանոսի նահատակության պատմությանը՝ նշելով, որ Սուրբ Ստեփանոսը համաքրիստոնեական առաջին նահատակը դարձավ իր հավատքի ապրումով և վկայությամբ: «Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը մեզ համար նախնյաց կողմից հրավեր է` նորոգելու մեր ծառայության ուխտը, որ է` ծառայություն ընտանիքին, ազգին ու ժողովրդին, և մանավանդ`Աստծուն և եկեղեցուն», — ասաց Սրբազանը:

 Նորընծա սարկավագներին ուղղված իր խոսքում Սրբազան Հայրը նշեց. «Տիրոջ լուծը խորհրդանշող ուրարը, որ այսօր ձեր ուսերին դրվեց, նաև ձեր միջավայրի, ժողովրդի կողմից երբեմն չհասկացվելու, փշոտ, դժվարին ճանապարհով ընթանալու նշան է: Սակայն ինչպես մեր ամենքի հավատքի աղբյուր Հիսուս է ասում, եթե հավատաք Նրան, Նրա հետ միության կատարյալ գիտակցությամբ ապրեք, ձեր կյանքում կխոսի Հիսուս, և ձեր շուրթերից Տիրոջ խոսքը կհորդա ու կտարածվի հավատացյալների սրտերում ու հոգիներում, դուք ձեր ծառայությամբ մի մասնիկը կդառնաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության, և այդպիսով այդ լուծը կքաղցրանա ձեր կյանքում»:

 Սարկավագական ձեռնադրություն կատարելու կապակցությամբ Վարդան Սրբազանն իր որդիական երախտագիտությունը հայտնեց Գարեգին Բ Հայրապետին` նշելով, որ այսօր Վեհափառ Հոր առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունները նոր ավյունով` հավատքով, նոր սխրանքների, մեծ գործերի պատրաստ երիտասարդներով բերում են լրացնելու  միաբանության շարքերը:

 Ս. Պատարագի ավարտին եկեղեցականաց դասը և ներկա ժողովուրդը հնարավորություն ունեցան համբուրելու տոնի առիթով Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանից հանված Ս. Ստեփանոսի մասունքով Աջը և ստանալու նրանից ճառագող օրհնությունը:

 Հավարտ  սուրբ Պատարագի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի բոլոր սարկավագներին ու նորընծաներին` ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանի:

 Սարկավագաց դասն ընկալյալ ավանդության համաձայն երգեց «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղը, ապա Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց սարկավագներին:

 Շնորհավորելով ամենքին տոնի կապակցությամբ` Նորին Սրբությունը հորդորեց սարկավագներին մշտապես իրենց աչքի առջև ունենալ Ստեփանոս Նախավկայի ոգեշնչող օրինակը, սիրել Աստծուն, անմնացորդ ու անսակարկ ծառայել Քրիստոսի սուրբ Եկեղեցուն:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր իր ուրախությունն արտահայտեց 16 սարկավագների ձեռնադրության առիթով` վստահություն հայտնելով, որ նորընծաներն իրենց անձնդիր աշխատանքով ու նվիրյալ ջանքերով իրենց նպաստը կբերեն մեր ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների հաղթահարման գործին`  հույս ներշնչելով դեպի Հայոց Եկեղեցու վաղվա օրը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց նաև միաբան սարկավագներին` պատգամելով նույն ոգով ու նախանձախնդրությամբ շարունակել իրենց սպասավորությունը Մայր Աթոռին և անբասիր ծառայությամբ հայորդիների համար սիրելի դարձնել Հայոց Եկեղեցին:

 Հայոց Հովվապետը մաղթեց, որ Երկնավոր Տերն իր առատ օրհնությունը հեղի սարկավագների վրա, որպեսզի տերունապարգև շնորհներով արդյունավետ դարձնեն իրենց հոգևոր սպասավորությունը:

 Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց սարկավագաց դասին` տոնի առթիվ ամենքին ընծայելով հոգևոր գրականություն:

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 141 միաբան սարկավագ, ևս 39 սարկավագներ ուսանում են Գևորգյան հոգևոր ճեմարանում:
25.02 25.03 25.04 25.06 25.07 25.08 25.09 25.10 25.11 25.12 25.13 25.14 25.15 25.16 25.17 25.18 25.19 25.20 25.21 25.22 25.23 25.24 25 15

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Hayr Babken Նոր նշանակում
Հաջորդ նյութը oracuyc 2018 Եկեղեցական օրացույց. 2018Թ. pdf

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին
ser 1
Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը․ Սուրբ Եփրեմ Ասորի
Քրիստոնեական
mec Pahq345
Երբ է սկսվում Մեծ պահքը
Պահքի մասին

Ընթերցեք նաև

Belgia ognutyun
Նորություններ

Հերթական օգնությունն Արցախ է հասել Բելգիայից և Ռուսաստանի Դաշնության Սմոլենսկի մարզից (Տեսանյութ)

19 Ապրիլի, 2016
23.04
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանի հետ

23 Հոկտեմբերի, 2017
Arshak episkopos
Հարցազրույցներ

Բարոյականությունը հավատքի անդրադարձումն է. Տեր Արշակ Եպիսկոպոս Խաչատրյան

21 Հուլիսի, 2020
Mayr ator 3
Նորություններ

Մայր Աթոռում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց

18 Մարտի, 2016

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?