Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
25.12.01
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)
Նորություններ

Սուրբ Ստեփանոսի տոնին կատարվեց սարկավագական ձեռնադրություն (նկարներ)

Published: 26 Դեկտեմբերի, 2021
Կարդալու տևողություն՝ 3 րոպե:
ԿԻՍՎԵԼ
 Դեկտեմբերի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող սարկավագների տոնն է:

Բերկրառատ տոնի առիթով Արմավիրի թեմի Սուրբ Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին), Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ սարկավագական ձեռնադրության արժանացան Գևորգյան հոգևոր ճեմարանի Ե լսարանի 19 սաներ:
Սուրբ Պատարագի ընթացքում՝ ձեռնադրության սուրբ խորհրդի ավարտին, Սրբազան Հայրը Սուրբ Ստեփանոսի մասունքակիր Աջով օրհնեց նորընծաներին, այնուհետև անդրադարձավ սրբի վարքին ու քրիստոնեական եկեղեցու նահատակներին՝ ի մասնավորի նշելով. «…Այդ նահատակների շնորհիվ է, որ մենք այսօր կանք իբրև քրիստոնյաներ, մեր Եկեղեցին կա, որովհետև, ինչպես Տերտուղիանոսն էր ասում, Եկեղեցու հիմքը մեր մարտիրոսների արյունն է։ Ճիշտ այնպես, ինչպես մեկ տարի առաջ Արցախի, Հայաստանի սուրբ հողի համար նահատակված հազարավոր մեր որդիներն ու քույրերը, մեր զավակներն ու դուստրերը նահատակվեցին պահպանելու համար հայրենի հողը և հավատքը։ Նշանակում է՝ մենք պարտականություն ունենք իրենց հանդեպ։ Պիտի խոնարհվենք նրանց սուրբ հիշատակի առջև, որ ապրենք մաքուր ու ճշմարիտ կյանքով և հեռու մնանք սատանայական բոլոր խաբեություններից»:
Դիմելով նորաձեռնադրյալ սարկավագներին՝ Վազգեն եպիսկոպոսը հորդորեց. «Այստեղ տեղին է, սիրելի սարկավագնե՛ր, Ավետարանից հիշել մեր Տիրոջ պատգամը, որն ասում է. «Եթե մեկն ուզում է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ հետևից (Մատթեոս 16:24)»։ Ես հավատում եմ, որ դուք լսել եք հենց այս պատգամը, վերցրել եք ձեր խաչը ու եկել եք Քրիստոսի ետևից։ Կամավորության սկզբունքով դուք եք ընտրել այս ծառայությունը։ Ձեր հետագա ամբողջ ծառայության ընթացքում ինքներդ եք կերտելու այդ ճանապարհը խաչի, որով դուք շարժվելու եք: Իսկ այդ ճանապարհը, որով քայլելու եք պիտի լինի աղոթքով, խոնարհումով, ծառայասիրությամբ և նվիրումով: Դուք պետք է լինեք սիրով լեցուն հանդեպ հավատացյալ ժողովուրդը և ընդհանրապես մարդկությունը: Այդ մեծ սերն է, որ ձեր մեջ պիտի հաստատի խաղաղությունը, աստվածային այն ուժն ու զորությունը, որ ողջ ծառայության ընթացքում ձեզ առաջնորդելու է: Եղեք ողորմած, ներողամիտ, եղեք միշտ մարդկանց հասկացող»:
Քարոզի ընթացքում պատարագիչ Սրբազանը նաև իր խորին երախտագիտությունը հայտնեց սարկավագների ծնողներին՝ իրենց զավակներին Քրիստոսի եկեղեցուն ընծայաբերելու համար։
Վերջում Սրբազան Հայրն իր շնորհավորանքներն ուղղեց Մայր Աթոռի կրթական հաստատությունների տեսչությանը և միաբանությանը Սուրբ Ստեփանոսի տոնի և սարկավագական ձեռնադրության առիթով:
25.12.01 25.12.02 25.12.03 25.12.04 25.12.05 25.12.06 25.12.07
Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Astvacashunch yntercumner11 Դեկտեմբերի 24 Ուր. ԱՁ. Պահք
Հաջորդ նյութը 06.1221 Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց նորընծա ճեմարանական սարկավագներին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

23 8
Նորություններ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը (նկարներ)

23 Փետրվարի, 2018
IMG 2336 (1)
Նորություններ

Կիրակնօրյա կրթօջախների ուսուցիչների համագումար Ծաղկաձորում (նկարներ)

2 Հուլիսի, 2013
Bishop Serovbe 243
Սոցկայքեր

«Սիրելի իշխանութիւն, ձեռք մի՛ տուէք Հայ Եկեղեցու Պատմութիւն առարկային» Տ. Սերովբե եպիսկոպոս

2 Հուլիսի, 2020
Qishnev qaxaqapet 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քիշնևի քաղաքապետին

29 Մարտի, 2023

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?