Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
10 1
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Սարգսի տոնի առիթով հանդիպեց տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրած երիտասարդների հետ (նկարներ)

Published: 10 Փետրվարի, 2020
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Փետրվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ս․ Սարգսի տոնի առիթով Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) կենտրոնական գրասենյակի նախաձեռնությամբ ընդունեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և մի շարք այլ բնագավառներում հաջողություններ արձանագրած, մրցանակակիր և հայրենիքի հասարակական կյանքում և հայրենի սահմանների պաշտպանության գործում զգալի ներդրում ունեցող հարյուր քսան երիտասարդների։
Հանդիպամը ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը ներկայացրեց մասնակից երիտասարդներին՝ նշելով, որ երիտասարդներից յուրաքանչյուրն իր գովարժան ներդրումն ունի ազգային և նաև եկեղեցական կյանքից ներս:
Ամենայն Հայոց Հայրապետն իր պատգամը սկսեց Սուրբ Սարգսի տոնի առիթով շնորհավորականով և մաղթանքով, որ սրբի բարեխոսությամբ ընդունելի լինեն երիտասարդների բոլոր իղձերն ու նպատակները:
Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ նման երիտասարդների դերակատարությունը մեծ է հայրենիքի շենացման ու հզորացման, Հայ Եկեղեցու պայծառացման և հայ ժողովրդի բարօր կյանքի կերտման գործում: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ նրանց այսօրվա ձեռքբերումները կնպաստեն ավելի մեծ հաջողություններ արձանագրելու ոչ միայն իրենց, այլ նաև հայրենիքի և ազգի հեղինակության բարձրացման համար և ոգեշնչող օրինակ կլինեն մատաղ սերնդի կյանքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց Եկեղեցու դերը ազգի զարգացման և պահպանման գործում՝ հորդորելով երիտասարդներին մասնակցել Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող երիտասարդական միությունների գործունեությանը, ներդրում ունենալ Եկեղեցու առաքելության արդյունավորման գործում և մշտապես քայլել դեպի Աստված տանող ճանապարհով, քանի որ այդ ընթացքը հոգևոր մխիթարություն է պարգևում, օգնում բացահայտել սեփական ինքնությունը, հաղորդ դառնալ հոգևոր արժեքներին և հարուստ սրբազան ժառանգությանը: Նորին Սրբությունը խոսեց եկեղեցական կյանքում ներգրավվածության օգտակարության մասին, ապա անդրադարձավ Եկեղեցու սպասումներին երիտասարդությունից՝ մասնավորապես հայրենիքին և ազգին մատուցվող ծառայության ծիրից ներս:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին երիտասարդ-հոգևորական կապի ամրապնդման, եկեղեցական կյանքի և երիտասարդական միությունների, Սփյուռքում հայապահպանության խնդիրների, հանրակրթական դպրոցներում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պատմական սրբավայրերի պահպանության և հոգևոր կյանքի զանազան մարտահրավերների վերաբերյալ։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց երիտասարդներին շաղախել իրենց կյանքը աստվածսիրությամբ, ապրել ու արարել սիրով, հայրենիքի հանդեպ հավատարմությամբ և եկեղեցանվիրումով։ 10 8 10 2 10 4 10 9 10 11 10 13 10 10 10 5 10 12 10 6 10 14 10 3 10 17 10 1 10 16 10 15 10 7

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Namak e1581362247798 Նամակ մահվանից առաջ
Հաջորդ նյութը surb Suqyasyaner Ս. Սուքիասյանց քահանաներ (Ա-Բ դդ.)

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական
Mijinq
Միջինք
Պահքի մասին

Ընթերցեք նաև

28.03.03
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սիրիայի նորանշանակ դեսպանին

28 Նոյեմբերի, 2017
Ghazarapati mayrapet 22.09.2022
Նորություններ

Ղազարավանի մենաստանի միանձնուհուն շնորհվեց քող կրելու իրավունք և մայրության պատիվ (տեսանյութ)

22 Սեպտեմբերի, 2022
Kananc miutyun 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց միջազգային միության անդամներին

14 Սեպտեմբերի, 2023
Drnbaceq 354
Նորություններ

Դռնբացեքի արարողություն Ս. Գայանե վանքում (տեսանյութ)

29 Մարտի, 2021

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?