Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
11 7
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Պատարագ Ս. Վարդանանց տոնի առիթով (նկարներ)
Նորություններ

Սուրբ Պատարագ Ս. Վարդանանց տոնի առիթով (նկարներ)

Published: 11 Փետրվարի, 2021
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Փետրվարի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը:

 Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ և Անմահ Պատարագին ներկա գտնվեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Մայր Աթոռի Արարողակարգի և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

 Սրբազան արարողության ընթացքում Նաթան արքեպիսկոպոսը նաև քարոզեց Ս. Վարդանանց խորհրդի մասին՝ մանրամասնորեն անդրադարձ կատարելով ժամանակի պատմական հանգամանքներին, որոնց մեջ հայերը մինչև արյան վերջին կաթիլը դիմադրեցին և պաշտպանեցին իրենց ազգային ինքնությունը, հավատքը և Եկեղեցին։

 «Ավելի քան 15 հարյուրամյակ է անցել այն օրվանից, երբ նրանք իրենց սխրանքն ու քաջությունը բերեցին հայրենիքի ու ազգի համար հայտնի Վարդանանց պատերազմում և Ավարայրի ճակատամարտում։ Այս 15 հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը բազում պատերազմներ ու ճակատամարտեր է ունեցել, բայց Ավարայրի ճակատամարտը իր հատուկ, ուրույն տեղն ունի մեր պատմության և մեր ժողովրդի հոգում, սրտում և առօրյա կյանքում։

 ․․․Շատ կարևոր է մեր պատմության, մեր մտքի ու գիտակցության համար այն, որ հենց Ավարայրի ճակատամարտով էր, Վարդանանց պատերազմով էր, որ տեղի ունեցավ հայ ժողովրդի սրբացումը և Հայ Առաքելական Մայր Եկեղեցու հերոսացումը։ Եվ 15 դարեր այսպես սրբացած ու հերոսացած, որպես մեկ միավոր, որպես մեկ ժողովուրդ ապրում ենք այս աշխարհում։ 1500 տարի է անցել Ավարայրի ճակատամարտից, սակայն, ցավոք, 1500 տարվա հոլովույթի մեջ նույնիսկ չի մարել այդ պայքարը։ Հայոց Ավարայրը շարունակվում է և այսօր», — ասաց Նաթան Սրբազանը՝ նշելով, որ այսօր էլ հայ ժողովուրդը հարկադրված է պաշտպանել իր ինքնությունը, դավանած և կերտած արժեքներն ու քրիստոնեական ոգին։

 Տոնի առիթով հոգևոր դասի և ողջ հավատացյալ ժողովրդի անունից Նաթան Սրբազանը շնորհավորեց Նորին Սրբությանը անվանակոչության օրվա առիթով՝ մաղթելով խաղաղություն և քաջություն՝ շարունակելու այսօրվա Ավարայրը և հաղթելու այն: Սրբազանը ցանկացավ, որ Տերն Իր ուժը առատապես պարգևի Հայոց Հովվապետին, որպեսզի նրա հայրապետական գավազանը միշտ բարձր լինի և առաջնորդի ազգին դեպի ապագա հաղթանակներ, դեպի աստվածային օրհնություն։

 Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում աղոթք վերառաքվեց առ Աստված հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավերժ պայծառության և Ամենայն Հայոց Հայրապետի կենաց արևշատության և արդյունալի գահակալության համար։
11 1 11 2 11 3 11 4 11 5 11 6 11 7 11 8 11 9

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 734 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը Mayr Ator987 Եկեղեցականների նոր նշանակումներ

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Dadivank 357
Հարցազրույցներ

Ինչպես փրկվեց Դադիվանքը. Տեր Վահրամը հայտնել է` քանի եկեղեցի է մնացել թշնամու կողմում

25 Հունվարի, 2021
AMN Hovnan arkhepiskop 1
Նորություններ

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանի գրական ժառանգությանը նվիրված երեկո Լոս Անջելեսում

6 Դեկտեմբերի, 2019
Mikayel srbazan harcazruyc
Նորություններ

«Ամեն մի նոր կրթության նախարարության հետ մենք ստիպված ենք սկսել զրոյից» Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)

10 Հուլիսի, 2020
Mshakuyti bajin 24.11.2020
Նորություններ

Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ

24 Նոյեմբերի, 2020

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?