Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Պահպանված նյութեր Ավելին
Font ResizerAa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Font ResizerAa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2026 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
  • Metanoia 301
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
shqanshan010612
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար տիար Գրեգ Դինգիզյանին
Նորություններ

«Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար տիար Գրեգ Դինգիզյանին

Published: 6 Դեկտեմբերի, 2017
Կարդալու տևողություն՝ 2 րոպե:
ԿԻՍՎԵԼ

 Դեկտեմբերի 2-ին Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության Սկանդինավիայի հոգևոր հովվության Մալմոյի եկեղեցական համայնքում ս․ պատարագի ընթացքում տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն:

 Շվեդիայի հայ համայնքին ու հայ եկեղեցուն մատուցած ծառայությունների ու վաստակի բարձր գնահատանքով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց բարերար տիար Գրեգ Դինգիզյանին:

 Սուրբ Պատարագին մասնակցած հավատացյալների ներկայությամբ մեծարյալի կերպարին, վաստակին ու գործունեությանն անդրադարձավ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակի Սկանդինավիայի փոխանորդ հոգեշնորհ Տ․ Եղիշե վարդապետ Ավետիսյանը, որից հետո «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Դանիայի եւ Նորվեգիայի հոգեւոր հովիվ արժանապատիվ Տ․ Ստեփանոս քահանա Հավհաննիսյանի կողմից բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակը և շքանշանը:

 Տիար Գրեգ Դինգիզյանին ուղղված հայրապետական կոնդակում գրված է. «Անկեղծ գոհունակութիւն է Մեզ համար Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէդիայի Հայրապետական Պատուիրակի պաշտօնակատար հոգեշնորհ Տ․ Տիրան վարդապետ Պետրոսեանից բարի վկայութիւններ լսել Ձեր ազգօգուտ ու եկեղեցանպաստ երկարամեայ գործունէութեան մասին։ Տարիներ շարունակ Դուք գործուն աջակցութիւն էք բերում Շուէդիայում մեր Սուրբ Եկեղեցու առաքելութեան արդիւնաւորմանը, հետամուտ լինելով, որ միշտ շէն ու պայծառ մնայ հայորդեաց կեանքը, զօրաւոր լինի նրանց եկեղեցանուէր եւ ազգասէր ոգին։ Ձեր աստուածահաճոյ իրագործումների բարի արգասիքները, որ արժանացրել են Ձեզ հոգեւոր դասի և հաւատաւոր հայութեան անկեղծ յարգանքին, ներշնչող օրինակ են հայորդեաց համար՝ իրենց կեանքի ընթացքը բարեզարդելու ազգասիրութեամբ, հայրենասիրութեամբ ու եկեղեցասիրութեամբ իմաստաւորուած գործերով։ ․․․ Ի խորոց սրտի աղօթում ենք առ Բարին Աստուած, որ Իր Ամենախնամ Աջի հովանու ներքոյ պահպանի Ձեզ եւ Ձեր ընտանեաց անդամներին եւ օրհնի Ձեր կեանքը քաջառողջութեամբ եւ երկնատուր առատ բարիքներով »:

 Այնուհետև մեծարյալին շնորհվեց Հայ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանը:

 Շնորհաբաշխության ուրախալի առիթով Տիար Գրեգ Դինգիզյանը իր երախտագետ զգացումները փոխանցեց ներկաներին, անդրադարձավ իր ապրումներին` խոսելով Մայր Եկեղեցու կողմից գնահատվելու երջանկության, ինչպես նաև վերջին տասնամյակներին ժողովրդի կյանքում հոգևոր կյանքի վերարթնության մասին: Տիար Գրեգ Դինգիզյանը նաև վստահեցրեց, որ Դինգիզյան ընտանիքը պիտի շարունակի անբասիր ծառայել Սկանդինավիայի Հայոց Եկեղեցուն և Մայր Աթոռ Ս. Էջմիածնին։

 Հանդիսությունն ամփոփվեց հոգեշնորհ հայր Եղիշեի «Պահպանիչ» աղոթքով:

 Արարողությանը ներկա էին Շվեդիայի և Դանիայի տարբեր քաղաքներից ժամանած հայորդիներ, Մալմոյի հայ եկեղեցական համայնքի հավատացյալներ եւ ծխական խորհրդի ներկա եւ նախկին անդամներ։

shqanshan 06.12 shqanshan010612

Share This Article
Facebook Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Poqrik hrashq Աջակցե՛նք «Սուրբ Ծննդյան հրաշքը մանուկներին» բարեգործական նախաձեռնությանը
Հաջորդ նյութը mayr atori teghekatvakan hamakargi tnoren vahra ԱՄՆ նախագահի հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջ բերել. Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5KFollowersLike
XFollow
InstagramFollow
YoutubeSubscribe
TelegramFollow

Լրահոս

Tsaghkazard
Մարտի 29-ին Ծաղկազարդի տոնն է
Եկեղեցական տոներ
DSC05193
Բամբասողների և վարդապետներին չդատելու մասին
Քրիստոնեական
DSC051891
Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի)
Պահքի մասին
DSC05703
Աղոթքի մասին
Քրիստոնեական
chari anunner
Չարի անուններն Աստվածաշնչում
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

Nikol Pashinyan 214
Նորություններ

«Պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին». Նիկոլ Փաշինյան

8 Հունիսի, 2018
27 5
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց Շարժայի գործադիր խորհրդի պատվիրակությանը (նկարներ)

27 Հունիսի, 2019
Gevorg episkopos 251
Նորություններ

Նամակի պարունակությունը զրպարտություն է և հերյուրանք. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

18 Հուլիսի, 2018
Kartas 1
Նորություններ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին (տեսանյութ)

19 Ապրիլի, 2024

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:
© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?