Ավետարանում գրված է․ «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, ես նրանց հետ եմ» (Մատթ. ԺԸ 20): Սուրբ Կիրպրիանոս Կարթեգենացին ավետարանի այն խոսքի մասին նշում է, որ Ավետարանն աղճատողներն ու կեղծ մեկնիչներն այս խոսքը մեջբերում են առանց այն հատվածի, որտեղ Տեր ասում է եթե ձեզնից երկուսը միաբանվեն երկրի վրա որևէ բանի համար, ինչ էլ որ խնդրեք, կկատարվի ձեզ համար իմ Հոր կողմից, որ երկնքում է (Մատթ. 18։19): Սուրբ Գրքի այս հատվածի ամբողջությունը ցույց է տալիս, որ տերը այս խոսքերը ասել է, միաբանությամբ և խաղաղությամբ լցվելու համար, որ շատը տրվում է ոչ թե աղոթողների բազմությանը, այլ՝ նրանց միաբանվածությանը:
Ինչպե՞ս երկուսը կամ երեքը կարող են հավաքվել Քրիստոսի անունով, որոնք անջատվում են Քրիստոսից և Նրա Ավետարանից։ Չէ՞ որ մենք չենք հեռացել նրանցից, այլ նրանք՝ մեզանից։ Նրանց կողմից կազմակերպված տարբեր հավաքներից առաջացան հերձվածներ և բաժանումներ, նրանք լքեցին ճշմարտության հիմքն ու սկիզբը։
Այսպիսով, Տերը՝ Եկեղեցին ստեղծողն ու հիմնադրողը, մարդկանց Եկեղեցուց չի անջատում, այլ հանդիմանելով հավատից հեռացածներին և հորդորելով հավատարիմներին խաղաղության մեջ մնալ, և որ Ինքը նախընտրում է լինել երկու կամ երեք միահոգի աղոթողների, քան՝ բազմաքանակ տարամիտ մարդկանց մեջ:


