Հայոց լեզվի պատմական ընթացքն ուսումնասիրողները այս կամ այն կերպ հաստատում են, որ տարբեր ժամանակներում գրական լեզվին զուգահեռ գոյություն են ունեցել նաեւ մեր լեզվի տարածքային տարբերակներ: Այդ տարբերակները բնութագրելու համար հաճախ գործածում են բարբառ, խոսվածք, գավառաբարբառ, ռամկորեն, ստորին լեզու եւ այլ եզրույթներ: Հին հայերենի մասին խոսելիս բարբառ ասելով նկատի է առնվում, եւ մենք նույնպես այդ կերպ ենք վարվելու, գրական լեզվից գրաբարից տարբերվող խոսակցական, ժողովրդական լեզվավիճակը: Ահա փորձենք պարզել, թե հայ իրականության մեջ, հայերեն գրավոր խոսքում սուրբգրային թեման որքանով էր խոսակցականացել, պահպանվե՞լ են արդյոք բարբառային կամ խոսակցական հատվածներ:
Ա. Դեռեւս վաղ միջնադարում բարբառների տարածվածության մասին մի շարք վկայություններ կան: Դիոնիսիոս Թրակացու քերականության հայերեն թարգմանիչները կամ մեկնիչները, օրինակ, հունարենի դորիական բարբառի դիմաց հայերենի համար դնում են Գորդայից կամ Կորճայից բարբառը: Թրակացու մեկնիչները որպես խոնարհված բայ գործածել են գեամ, գեաս, գեայ ձեւերը, եւ դրանք, ըստ Հրաչյա Աճառյանի, հայերենում գ՜ի քմայնացման բնորոշ օրինակ են, ինչը ուշ միջնադարից արդեն տեսնում ենք Վանի, Ղարաբաղի եւ այլ բարբառներում’ կյամ, կյաս, կյա: Եզնիկն իր «Եղծում» այսպիսի մի ակնարկ ունի’ «Ցորժամ մեք ասեմք թէ սիք շնչէ, ստորնեայք ասեն’ այս շնչէ», ուր սիք-այս բառային զույգը նույնպես տարածքային-բարբառային տարբերակ է: Եզնիկը Այրարատի Կողբ բնակավայրից էր, ուրեմն իր այս խոսքում իրար են հակադրվում հայերենի հյուսիս-հարավ բարբառային խմբերը, եւ «ստորնեայք» ասելով նկատի են առնվում Մեծ Հայքի հարավային գավառները:
Բարբառների գոյության եւ նույնիսկ թվարկման չափազանց ուշագրավ մի փաստ է Ը դարում Ստեփանոս Սյունեցու քերականության մեջ պահպանված հատվածը, ուր հեղինակը գրում է. «Եւ դարձեալ զքո լեզուիդ գիտելն զբովանդակ բառսն զեզերականս, որպէս զԿորճայն եւ զՏա յեցին եւ զԽութայինն եւ զՉորրորդ Հայեցին եւ զՍպերացին եւ զՍիւնեցին եւ զԱրցախայինն. այլ մի՜ միայն զՄիջերկրեայսն եւ զՈստանիկսն, վասն զի պիտանիք այսոքիկ են ի տաղաչափութեան, այլ եւ օգտակարք ի պատմութիւնս, զի մի՜ վրիպեսցի անընդել գոլով լեզուացն»1: Եթե շրջանցենք այս հատվածի շուրջ եղած բանասիրական վեճը, ապա կարելի է փաստել, որ Ստեփանոս Սյունեցին խոսում է Կորճայքի, Տայքի, Խութի, Ծոփքի, Սպերի, Սյունիքի, Արցախի բարբառային տարբերակների առկայության մասին’արդեն Ը դարում:
Գրաբարին զուգահեռ բարբառների գոյության մասին են վկայում նաեւ պահպանված սուրբգրային մի շարք փաստեր, որոնք սփռված են միջնադարյան մատենագրության էջերին: Դրանք միաժամանակ վկայում են, թե ինչպես մեծ հեղինակություն էր վայելում սուրբգրային թեման ժողովրդի խոսքում: Ահա գրաբար կանոնիկ բնագրերին զուգահեռ Աստվածաշնչի խոսակցականացված հատվածների գոյության մի քանի պատառիկ-փաստեր. Ղազար Փարպեցին ակնարկում է, որ գոյություն են ունեցել ժԶ Սաղմոսի թարգմանության երկու տարբերակներ եւ ասում է. «Ցագեցան կերակրօք, ասէ,- որ միւս եւս թարգման’ խոզենեաւ ասէ,- եւ թողին զմնացուածս տղայոց իւրեանց»2: Անշուշտ «կերակրօք»-«խոզենեաւ» բառային զույգը վկայում է բարբառային տարբերակների գոյությունը:
Համամ Արեւելցին (Թ դար) իր «Մեկնութիւն քերականին» երկում գրում է. «Ի վաղիւն տեսանէ զՑիսուս զի գայ3, զոր գռեհիկքն յեգուց ասեն. եգուց դառնամք»: Ուրեմն ըստ այս վկայության’ Թ դարում արդեն նկատելի էր այ>է հնչյունական անցումը, ինչպես այս օրինակում է՝ այգուց>էգուց4:
Ավելի ուշ շրջանից Մխիթար Գոշն իր «Դատաստանագրքի» Ը գլխի «Ցաղագս երդման» հատվածում մեջբերում է՝ «Այոն այո լիցի, եւ ոչն ոչ. որ է հան’ հա, եւ ոչն’ ոչ»5: Նույն երկում մի այլ տեղ նույնը կրկնում է այս ձեւով՝ «Այլ եղիցի ձեր բան, այոն այո եւ ոչն ոչ… այսինքն զհայն հա եւ զչէն չէ»: Մխիթար Գոշն այդպիսով գրաբար տեքստը պարզեցնում, խոսակցականացնում է՝ առավել հասկանալի դարձնելու համար:
Նման պատառիկներ էլի կարելի է բերել, որոնք վստահաբար ապացուցում են, որ իրոք” միջնադարում Սուրբ Գրքի եւ հոգեւոր այլ՝ եկեղեցու կողմից վաղուց կանոնացված գրականության ու գրաբար լեզվին զուգահեռ ժողովրդի խոսքում դարերով կիրառվել են դրանց խոսակցական, բարբառային տարբերակները: Երկար ժամանակ գոյատեւած լինելու շնորհիվ է, որ դրանք արժանացել են մեր մատենագիրների ուշադրությանը եւ, անկախ դրանց հանդեպ ունեցած վերաբերմունքից (ստորին, գռեհիկ լեզու), մատենագիրները չեն կարողացել շրջանցել եւ որոշ դրվագներ ներմուծել են իրենց աշխատությունների մեջ:
Բ. Ուշ միջնադարից պահպանվել են նաեւ Սուրբ Գրքի աշխարհիկ որոշ պատառիկներ, որոնցից մեկի վրա մի փոքր ավելի մանրամասն կանգն կառնենք:
Ուշ միջնադարի գերմանացի Ցոհաննես Շիլթբերգեր (1396-1427թ.) աստվածաբանր ժԵ դարի սկզբներին ուղեւորվել եւ միառժամանակ ապրել է Արեւելքում, հեղինակ է ուղեգրության, որի մի շարք գլուխներում տվյալներ կան հայերի ու Հայաստանի մասին: Շիլթբերգերին եւ նրա գրքին դեռեւս Ի դարասկզբին անդրադարձել է «Հանդէս ամսօրեայ»-ն, որի 1909 թ. համարներից մեկում գերմաներենից թարգմանաբար համառոտ ներկայացվում է հայագետ Ն.Ֆինկի մի հոդվածը6: Շիլթբերգերին եւ նրա Ուղեգրությանը հետագայում նույնպես անդրադարձել են, իսկ 2004 թ. ամբողջական երկը գերմաներենից թարգմանվել է հայերենի եւ հրատարակվել7:
Հեղինակն իր ուղեգրության մեջ հաճախ է գործածել հայերեն բառաձեւեր, որոնց մեջ նկատելի են բարբառային հետքեր. Asswatz toghu chu mieehk (=Աստված թողու քո միեխք), Ogornika (ողորմիա), Kathagnes (կաթողիկոս), Takahawr (թագավոր), varthabied (վարդապետ), Նաեւ’ Սյոս ( Սիս), Երզինգեն (Երզնկա):
Խիստ ուշագրավ է նաեւ գերմանացի հեղինակի կողմից թե՜ հայերեն բառերի բարբառային ձեւերի գործածումը, թե՜ ծանուցումները հայերի մասին: Այսպես’ «Հայերն … իրենք են ընտրում իրենց պատրիարքին, որին անվանում են կաթողիկոս (Kathagnes), իսկ արքաներին թագավոր (Takahawr)» (էջ 99):
«Քահանան իջնում է խորանից եւ մեկ-մեկ աջը դնելով առջեւից անցնող տղամարդկանց ու կանանց գլուխներին’ ասում. «Աստված թողություն տա մեղքերից (Asswatz togu chu miechk)» (էջ 103) եւ այլն:
Անշուշտ գերմանացի հեղինակը ի՜նքն է անձամբ լսել խոսակցական այդ ձեւերը եւ գրի առել: 1859 թ. գրքի հրատարակիչ Կ.Նոյմանն իր առաջաբանում կարծիք է հայտնում, որ «(Շիլթբերգերը) յուրացրել է հայոց լեզուն, որով նա ոչ միայն պարզապես խոսել է, այլեւ գրել»: Իր գրքի 62-րդ գլխում հեղինակն ինքն էլ հայտնում է, որ հայերն իրեն սովորեցրել են հայոց լեզուն եւ Հայր մերը8:
Շիլթբերգերի երկի 67-րդ գլխում պահպանվել է Dschulad (բնագրում այդպես է) քաղաքի հայերի խոսվածքով Հայր մեր-ը, որը բարբառագիտական տեսակետից որոշակի հետաքրքրություն կարող է ներկայացնել: Այստեղ այն մեջբերում ենք նախ Շիլթբերգերի գերմաներեն տառադարձությամբ, ապա’ Ն. Ֆինկի հայերեն տառադարձումով.
Նկատելի է, որ չկա Հայր մեր-ի Փառաբանության մասը՝ «Զի Քո է արքայ ութիւն…»:
Ֆինկը ենթադրում է, որ դա ժՂ -ժԵ դդ. արեւելքում հաստատված Ղոմինիկյան միաբանության ազդեցության արդյունք է: Անհավանական չէ ենթադրել նաեւ, որ նման փոփոխության ակունքը կարող էր աշխարհիկ լեզվի ներմուծությունը լինել:
Շիլթբերգերի երկում պահպանված բնագրային այս հատվածի շուրջ կարելի է մեկ-երկու նախնական ենթադրություն անել: ա) Առնվազն ուշ միջնադարում խոսակցական մակարդակում սուրբգրային որոշ հատվածներ գրաբարից փոխադրվել են բարբառների կամ գրաբարը հանդես է եկել բարբառայնացված տեսքով, եւ դրանք հաճախ լայն տարածում են ստացել հայերի տարբեր շերտերում: բ) Գրաբար եւ խոսակցական տարրերով միախառն այս հատվածում նկատելի են եւ՜ արեւելահայ (eisor), եւ՜ արեւմտահայ (ergory, anhabaz) հնչյունական տարրեր, եւ դա մի հավելյալ վկայություն է այն բանի, որ ժԵ դարում մեր լեզվի երկու ճյուղերը այսօրվա պատկերացրած իմաստով դեռեւս չէին տրոհվել: գ) Հստակորեն նկատելի է բաղաձայնների ձայնեղացման երեւույթը (երգինք, հանաբազ, հաբա), ուրեմն’ առնվազն ժԴ -ժԵ դարերի սահմանագծին բարբառային այդ տեղաշարժն արդեն գործող օրինաչափություն էր հայերենի մի շարք բարբառներում:
Ի հավելումն ներկայացված հատվածի արժե բերել նաեւ հայերեն հնատիպ գրքերից մեկում պահպանված’ Տերունական աղոթքի մեկ այլ տեքստը, որում, ինչպես կերեւա, նկատելի են մի քանի տարբերություններ «Հայր մերի»‘ ամենքիս հայտնի գրաբար բնագրից: 1661թ. Ամստերդամում տպագրված Ներսես Շնորհալու «Ցիսուս Որդի» գրքի (տպագրիչներ Մատթէոս Ծարեցի, Աւետիս Ղլիճենցի, տպարան ‘Ս. էջմիածնի եւ Ս. Սարգսի) 600-614 էջերի մեծ հիշատակարանն ավարտվում է «Հայր մեր»-ով, որում առկա մի քանի տարբերություններն ընդգծում ենք.
«Հայր մեր, որ յերկինս ես, ս[ուր]բ եղիցի անուն Քո, եկեսցէ արքայութի[ւ]ն Քո, եղիցին կամք Քոր ո[րպէ]ս յերկինս եւ յերկրի: Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր: Թող մեզ պարտըս մեր, ո[րպէ]ս եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եւ մի տար զմեզ ի փորձութ ի ւն, այլ փրկեա՜ ի չարէն, զի Քո է արքա[յ]ութի[ւն] եւ 0 ո են փառք յաւիտ[եա]ն. ամէն»10:
Գ. Աստվածաշնչի գրքերից աշխարհաբար առաջին ամբողջական թարգմանական նմուշը պետք է համարել «Պարզաբանութիւն հոգենուագ Սաղմոսացն» գիրքը ‘տպագրված 1687թ.11: Այս գրքի առաջաբանում նշվում է, թե խոջա Նահապետը տեսնելով որ իտալացիներն ունեն ամենքին հասկանալի’ նոր աշխարհիկ լեզվով Սաղմոսարան, ինքն էլ ցանկացել է ունենալ նույն գիրքը հայ ժողովրդական լեզվով: «Քանզի թէպէտ եւ այլք քրիստոնեայք երգեն յարաժամ յեկեղեցիս իւրեանց զնոյն Սաղմոսն Դաւթի ըստ պատշաճի աւուրն եւ ըստ պիտանաւորութե[ան] որպէս եւ հայք, բայց ո՜չ այնքան յաճախ: Զի հայք ո՜չ միայն եկեղեցականը, այլեւ աշխարհականը եւս արտաքոյ եկեղեցւոյն միշտ եւ հանապազ ունին զնա ի բերան».- Սաղմոսարանն աշխարհիկ լեզվով թարգմանելու եւ տպագրելու կարեւորությունն այսպես է մեկնաբանվում գրքի առաջաբանում: Նահապետը իր փափագը հայտնում է Կ.Պոլիս, բայց այստեղ գործն ընթացք չի ստանում: Ապա Վենետիկում նույն ցանկությունը հայտնում է Հովհաննես վարդապետին, որը եւ աշխարհաբարի է փոխադրում Սաղմոսարանը: Նման ձեռնարկի հեղինակներն այսպես են բացատրում իրենց մտադրությունը. «զմեկնութի[ւն]ս զայս այնու դիտաւորութեամբ շարադրեցաք մեք աշխարհօրէն, զի կարիցեն աշխարհականք ամենեքեան դիւրապէս իմանալ զսոյն, քանզի եկեղեցականք ունելով զբաւական կրթութիւն եւ զուսումն, յարաժամ ճաշակեն զքաղցրութի[ւն]ս սրբազանից գրոց, իսկ աշխարհականք որք պարապին ի զբաղմունս եւ ի հոգս աշխարհի, ամենեւին մնան անմխիթարք ի յայսպիսեաց շնորհաց»12:
840 էջ ընդգրկող ընդարձակ այս գրքի լեզուն գրաբարի, արեւմտյան եւ արեւելյան աշխարհաբարների միախառնում է: Քերականական ձեւերի մեջ հանդիպում են թե՜ արեւմտահայ, թե՜ արեւելահայ իրողություններ, կան նույնիսկ ինձանից, քեզանից ձեւերը, թեեւ հեղինակը պոլսեցի լինելով՝ ընդհանուր ոճը արեւմտահայերենն է13:
Ներկայացնում ենք համառոտ նմուշներ այս տպագիր Սաղմոսարանի տարբեր էջերից’ նրա լեզվի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար: Այն քաղել ենք ԳԱԱ գրադարանի համացանցային կայքէջում տեղադրված օրինակից.
«Ինչ մարդ որ զիս կու տեսանէր, տնազ կանէր, պռնկներովն կու խօսէր եւ կու հայհոյէր եւ զիւր գլուխն ինձ վերայ դիրուր կու տայր եւ կասէր. վան որ քակէիր զտաճարն: «Սրեր են իւրեանց լեզուն թրի նման, որ զիս չարախօսեն եւ դատապարտեն եւ իւրեանց նենգաւոր շրթունքների աղեղներն դառն խօսքերի նետերով լարեր են եւ պատրաստեր են: Որ գաղտուկ ձգեն եւ խոցոտեն այնպիսի խեղճ եւ անմեղ մարդիքն, որ սրտերն ուղիղ է եւ կուզեն, որ յանկարծ ձգեն իւրեանց դառն խօսքերի նետերն, որ ինչպէս իւրեանց դիտաւորութիւնն է այնպէս վիրաւորեն զնոսա եւ ամենեւին Ա[ստուծո]յ արդար դատաստանէն չի երկնչին:
«Բայց դու՜ք, ո՜վ ա[ստուա]ծապաշտ ժողովուրդք, զգուշ կացէք, ձեր անիրաւութիւնն եւ նենգագործութի[ւն]ն մի՜ յուսայք եւ մի՜ ցանկանայք թէ այլոց ինչն եւ ապրանքն յափշտակէք եւ թէ մեծութիւնն եւ հարստութիւնն առուի նման այլ ձեզ վերայ թափվի, ձեր սրտի սէրն եւ յօժարութիւնն ամենեւին նորա վերայ մի՜ ձգէք, եւ մի՜ խաբիք վասն ընչից եւ ապրանաց»:
ժէ դարում, հայտնի է, գրական աշխարհաբարը դեռեւս ձեւավորված չէր այսօրվա մեր պատկերացմամբ, եւ այս գիրքը կարելի է համարել վաղաշխարհաբարյան առաջին ամբողջական գիրքը: Նաեւ հստակ կարելի է պնդել, որ «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» գիրքը սուրբգրային թեմաներով առաջին աշխարհաբար գիրքն է:
Դ. Սուրբ Գրքի բովանդակությունը աշխարհիկ լեզվով տարածելու հարցը միշտ էլ օրակարգի վրա է եղել հատկապես բողոքական եղեկեցու հետեւորդների, այդ թվում ‘բողոքականությունը հայերի մեջ տարածողների համար: Թեեւ թարգմանական հատվածներն իրենց ժամանակին հաճախ ունեցել են քարոզչական երանգ, սակայն այս դեպքում մեզ հետաքրքրում է դրանց սոսկ լեզվական, աշխարհաբարյան կողմը:
Նախ պետք է ասել, որ հատկապես ժԹ դարի գրականության մեջ բարբառ կամ գավառաբարբառ ասելով հաճախ նկատի էր առնվում նոր ձեւավորվող աշխարհաբար գրական
լեզուն: Եւ այդպես էլ շատ տպագիր գրքերում նշվում է գավառաբարբառ” նկատի ունենալով մեր այսօրվա պատկերացրած աշխարհաբարը: Այդպիսիք են, օրինակ՝ «Նոր Կտակարան, Կ.Պոլսի բարբառով» (Փարիզ, 1828), որ տպագրվել է Վիեննայի միաբան Հ. Ցովհաննէս Զոհրապեանի ջանքերով: Նաեւ «Նոր Կտակարան, հնդկահայոց բարբառով», 1834 եւ 1839, Կալկաթա եւ այլն:
Թարգմանվել եւ տարբեր պարբերականներում ու գրքերում տպագրվել են նաեւ զուտ բարբառային տարբերակներով սուրբգրային մի շարք հատվածներ:
«Բիւրակն» հանդեսը, որ ժամանակին իր էջերը լայնորեն տրամադրում էր հատկապես մեր լեզվի թուրքահայ հատվածի բարբառներից բնագրեր, ուսումնասիրություններ, բառաշարքեր հրապարակելուն, 1899 հուլիսի 7-ի համարում բերում է Հովհաննու Ավետարանի ԺԲ գլուխը Անտիոքի գյուղերի խոսվածքով, փոխադրողն է Զ.Կէնճեան: Գ.Հանանյանը այդ տեքստը համարում է Հաջի-Հաբիբլիի խոսվածք14, որը Անտիոքից Մուսա լեռ տանող ճանապարհի հայաբնակ առաջին գյուղն էր, Ի դարի սկզբներին ուներ 300 տուն հայ բնակիչ, գլխավոր ուխտատեղին’ Ս. Աստվածածին եկեղեցին, խոր հնություն ունեցող կառույց էր: Անտիոքի այդ խոսվածքով Յովհ. ԺԲ. 24-25 հատվածը, օրինակ, («Ամէն ամէն ասեմ ձեզ. եթէ ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ…) հնչում է այսպես. «Իս ձի զիւղիւրթ զիւղիւրթ կ՜էսիմ, թը ցէրինը հէօտ չիննէյը գիյտէյն ու միռնայր, էնք պէս կօ. ըմմը թը կը միռնայ, շիւտ համսոլ կօ տու: Անըր զէյր վիւճիւտը կը սիրիյ զան կը սիպի (=կարձակէ). օ անըր զէյր վիւճըտտը կը գօտտի (=կատէ), եաս էխշօր էպէտի էօմըրէն կօ պըհի զան»16:
Նույն պարբերականը նույն հատվածը փոխարդրել եւ տպագրել է նաեւ Զեյթունի բարբառով, որն ունի հետեւյալ հնչումը. «Իւզիւտ, իւզիւտ ասիմ ձիզ. էյէր ցօէնին հօտը գիտէնը անկնիլէօվ չը մէրնա, ինքը պէս կու մօննօ. ամմա էյէր մէրնա շօտ մահսուլ կու տօ, իւվ իւյ իյմայմինը կու սիրէ, զէն թող կու տօ. ու իւվ իւյ էս աշխայիս մէջ իյ մայմինը կատէ, չիւյ էպէտի կեանքին մէջ կու պէհէ զինք»15:
Զեյթունի բարբառի է փոխադրվել եւ անգամ առանձին գրքով Կ.Պոլսում տպագրվել
Մարկոսի ամբողջական Ավետարանը16:
Գրքույկի «Յառաջաբանի» (էջ Ա-Բ) հեղինակն է Ֆ. ՈՒ. Մէքալըմ, ինչպես ստորագրությունից է պարզվում’ «խմբագիր Աւետաբերի»: Բողոքական հայերի «Աւետաբեր» հանդեսում է տպվել նաեւ այդ փոխադրության մասին Լեւոն Խաչատուրեանի գրախոսականը17: Գրախոսողը Մարկոսի Ավետարանը Զեյթունի բարբառով թարգմանողի անունը նշում է Գրիգոր էֆ. Գերմանիկեան, Ֆ. ՈՒ. Մէքալըմն իր առաջաբանում’Գրիգոր էֆէնտի Քէրմանիկեան:
Այս հրատարակության առաջաբանում նշվում է, որ թարգմանությունը համեմատված է հունարենի, հին եւ արդի հայերեն ու թուրքերեն թարգմանությունների հետ: «Այս ձեռնարկին նպատակն է ներկայացնել Աւետարանի պատգամը Զէյթունի եւ շրջակայի ժողովուրդներուն եւ բոլոր անոնց, որոնք այս գաւառաբարբառը ուրիշ ոեւէ լեզուէ աղէկ գիտեն»18: Առաջաբանի հեղինակ Ֆ. ՈՒ. Մէքալըմն ի դեպ զեյթունցիներին բնութագրելիս նաեւ նշում է, որ «անոնք նշանաւոր են իրենց քաջութեան համար, եւ պէտք է գիտնալ թէ խորապէս կրօնասէրալ են: Անոնք զարմանալի հաւատք ունին Աստուծոյ վրայ եւ իրենց գիտութեան չափով չեն թերանար պաշտել զանիկա»:
Բնագրի լեզվական առանձնահատկությունների մասին խոսելիս պետք է ասել, որ հատկապես նկատելի է ա>օ հնչյունափոխված ձեւերի առատությունը՝ մարդ-մօրդ, ասացասօց, շատ-շօտ, սեղան-սեղօն եւ այլն, ներկան ու անկատարը կազմվում են կո, կու մասնիկներով՝ կո փնտռէր, կո բիրըն, կու քարոզէր, կու հանէր եւ այլն: Թեեւ վերջին դեպքում կու մասնիկի առկայությունը պետք է համարել գրական արեւմտահայերենի ազդեցություն, քանի որ բուն Զեյթունի բարբառում առավել տարածված էր ներկայի գո մասնիկի գործածությունը19:
Ներկայացնենք մի հատված Զեյթունի բարբառով տպագրված Մարկոսի Ավետարանից, գլուխ Գ. 1-4. «Թէքրոր ժողովարանը մոտով, հէօն մորդ մը կէար, էօնիւր ձէառքը չիրցիրեր: Կէօզլէմիշ կոկենըն էօնւիր թէ շաբոթ էօրը սաղձընէ՞ զէան, եուր զէամմ էնին զէան: Ձէառքը չիրցիրերնը էան մարդոն ասոց. Իլ ուրթալըխվըս կոնէ: Ու ասոց էօնիւնց. Շաբոթ էօրը չի՞րքվաճիպէ էնիլ, էյլիքմը էնի՞լ թէ քէօթիւլիւք էնիլ, հիգէ՞մը խըլասիլ թէկըշնըցընիլ…» (էջ 5):
Միջնադարյան աղբյուրներում եւ ուշ շրջանից պահպանված պատառիկներից բացի հատուկտոր այլ հատվածներ եւս կան սփռված այս կամ այն պարբերականի էջերին կամ դեռեւս չտպագրված ձեռագրերում: Օրինակ՝ Մեղրեցի Մատթեոս Շահյանցի ձեռագրում պահվում է նաեւ Հայր Մեր աղոթքը՝ Մեղրու բարբառի վերածած, ձեռագիրն էլ, ըստ էդ. Աղայանի, պահվում է ԵՊՀ գրադարանում20:
Այս համառոտ ակնարակը, կարծում ենք, գալիս է ապացուցելու, որ սուրբգրային թեմատիկան հայ իրականության մեջ ունեցել է որքան եկեղեցական, գրական, նույնքան՝ ժողովրդախոսակցական գործածություն: ճիշտ է, դրանք կանոնիկ չլինելու պատճառով գրավոր խոսքի մեջ գրեթե չեն ներմուծվել, սակայն պահպանված պատառիկներն էլ բավական
են ասելու, որ ավետարանական եւ հոգեւոր այլ թեմաներն իրենց զուգահեռ գործածությունն
են ունեցել բարբառներում, լեզվի խոսակցական այլ տարբերակներում, ի վերջո՝ ժողովրդի
լեզվում ու կենցաղում:
Հեղինակ՝ Նորայր Պողոսյան
Աղբյուր՝ Էջմիածին ամսագիր, 2011 հունվար, էջ՝ 54-60
1 Ն. Ադոնց, Դիոնիսիոս Թրակացին եւ հայ մեկնիչները (ռուս.), Ս. Պբ., 1915, էջ 187:
2 «Գաղտնեօք քովք լցան որովայնք նոցա, յագեցան կերակրովք եւ թողին զմնացուածս տղայոց իւրեանց»,
Սաղմ. ժԶ , 14: Ղազար Փարպեցի, Հայոց պատմութիւն, Եր., 1982, էջ 92:
3 «Ի վաղիւ անդր տեսանէ զՑիսուս զի գայր առ նա, եւ ասէ. Ահաւասիկ գառն Աստուծոյ…», Ցովհ. Ա. 29:
4 Տես Հ. Աճաոյան, Հայոց լեզվի պատմություն, մաս 2-րդ, Եր., 1951, էջ 384:
5 «Այլ եղիցի ձեր բան’ այոն այո, եւ ոչն ոչ. զի աւելին քան զայն ի չարէն է», Մատթ. Ե. 37:
6 Տես «Հանդէս ամսօրեայ», 1909, թ. 1, էջ 30-31. «Հայր մերը ժԵ դարու հայ արեւելեան գաւառաբարբառով»:
Երեւանի Մ. Մաշտոցի անվ. Մատենադարանում (թ. 1970) պահվում է Հ. Շիլթբերգերի «Ուղեգրության» 1859 թ.
հրատարակությունը Կ. Ֆ. Նոյմանի առաջաբանով:
7 Տես Ցոհաննես Շիլթբճրգճր, ճանապարհորդություն, Եր., 2004, գերմաներենից թարգմ. է. Մակարյան:
8 Այս մասին առավել մանրամասն խոսում է Գեւորգ Աբգարյանն իր «Հայ տպագրության նախապատմություն»
գրքում, Եր., 2001: Տե՛ս նաեւ Յ.Շիլթբերգերի երկի հայերեն թարգմանության առաջաբանը:
9 «Հանդէս ամսօրեայ»-ում եւ Գ. Աբգարյանի’ հիշատակված գրքում բերված տառադարձումները մեկ-երկու
տեղում տարբերվում են միմյանցից: Մեջբերում ենք ըստ «Հանդէս ամսօրեայի»: Տառադարձված տեքստն
ամբողջությամբ մեջբերված է նաեւ Ա. Մադոյանի’ Շիլթբերգերի հիշատակված գրքի առաջաբանում:
10 Ներսէս Շնորհալի, Յիսուս Որդի, Ամստերդամ, 1661, էջ 614: Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան,
հնատիպ գրքերի բաժին, թիվ 127:
11 «Պարզաբանութիւն հոգենուագ Սաղմոսացն Դաւթի, ի նուաստ Ցովհաննիսէ վարդապետէ
Կոստանդինուպոլսեցոյ տպագրեցեալ արդեամբ եւ գոյիւք Ագուլեցի խօճայ Գուլնազարի որդի խօճայ
Նահապետին», Վենետիկ, 1687:
12 «Պարզաբանութիւն…», էջ 8:
13 Տես Հ. Աճառեան. «Սիոն», 1940, թ. 5-6, էջ 132:
14 Տես Գ.Հանանյան, Սվեդիայի բարբառը, Եր., 1995, էջ 10-12:
15 «Բիւրակն», 1899, էջ 442-443:
16 «Մարկոսի Աւետարան», Զէյթունի գաւառաբարբառով, Կ.Պոլիս, 1913, տպագրութիւն Ա. Յ. Պոյաճեան:
Թղթակազմ, 64 էջ:
17 Տե՛ս Լեւոն Խաչատուրեան, Մարկոսի Աւետարանը Զէյթունի գաւառաբարբառով (մատենախօսական).
«Աւետաբեր», 1913, էջ 327-328:
18 «Աւետարան ըստ Մարկոսի», Զէյթունի գաւառաբարբառով: Տես Յառաջաբանը
19 Տես Ա.Ղարիբյան, Հայ բարբառագիտություն, Եր., 1953, էջ 427:
20 էդ. Աղայան, Մեղրու բարբառը, Եր., 1954, էջ 9: