Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Պահպանված նյութեր Ավելին
Վերջին հրապարակումները
2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Astvacashunch yntercumner11
Հունիսի 3 Գշ. ԳՁ. ԽԵ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 2 Բշ. ԲԿ. ԽԴ օր Յինանց
Ընթերցումներ Սբ. Գրքից
Astvacashunch yntercumner11
Հունիսի 1 † Կիր. ԲՁ. Է կիր. Երկրորդ Ծաղկազարդ
Ընթերցումներ Սբ. Գրքից
Aa
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Aa
  • Լուրեր
    • Նորություններ
    • Հարցազրույցներ
    • Սոցկայքեր
  • Հոգևոր
    • Գրադարան
    • Կայքեր և էջեր
    • Ձայնադարան
    • Երգեր
    • Տեսանյութեր
    • Եկեղեցական տոներ
    • Աղոթքներ
    • Տոնացույց 2025 թ.
  • Կրթական
    • Քարոզներ
    • Պահք
    • Ս. Պատարագ
    • Վանքեր և եկեղեցիներ
    • Վարք սրբոց
    • Քրիստոնեական
    • Առակներ
    • Աղանդներ
    • Եկեղեցական պատմություն
  • Աստվածաշունչ
    • Սուրբգրային ընթերցվածքներ
    • Աստվածաշունչ (Առցանց)
Հետևեք մեզ:
  • Պահպանված նյութեր
© 2010 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:
xrat 24
Հոգևոր կայքէջ > Լրահոս > Նորություններ > Սուրբ Գրիգոր Աստվածաբանի նամակը Օլիմպիադային՝ որպես ամուսնության նվեր (բարոյախրատական)
Նորություններ

Սուրբ Գրիգոր Աստվածաբանի նամակը Օլիմպիադային՝ որպես ամուսնության նվեր (բարոյախրատական)

Published 7 Ապրիլի, 2022
Կարդալու տևողություն՝ 7 րոպե:
ԿԻՍՎԵԼ

Այս նամակը Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, որպես ամուսնության նվեր, ուղղել է իր հոգևոր դստերը՝ Օլիմպիադային: Նրանում պարունակում է անգին խորհուրդներ․

«Իմ սիրելի՛ դուստր, ես՝ քո հոգևոր հայր Գրիգորը, քո պսակի առիթով քեզ եմ նվիրում այս քերթվածը։ Եվ սա հոր ամենալավ խորհուրդն է դստերը։
Ուրեմն, լսի՛ր, սիրելի՛ Օլիմպիադա․
Գիտեմ, որ ցանկանում ես լինել իրական քրիստոնյա։ Իրական քրիստոնյա պետք է ոչ միայն լինել, այլ երևալ։ Այս պատճառով քեզ խնդրում եմ, որ ուշադրություն դարձնես քո արտաքին տեսքին։ Եղի՛ր պարզ։ Թանկարժեք քարերով զարդարված ոսկին չի զարդարում կանանց, ինչպես և քեզ։ Հատկապես շպարվելը պատշաճ չէ քո դեմքին՝ Աստծու պատկերին, որով այն կեղծում և այլափոխում ես, որպեսզի միայն ու միայն դուր գաս։ Իմացի՛ր, որ դա անվայել պչրասիրություն է։ Ցանկանում եմ, որ հաղթահարես կանացի պչրասիրությունը և տեսքով պարզ լինես։ Թանկարժեք և շքեղ հագուստներ թող կրեն նրանք, ովքեր չեն ձգտում բարձր կյանքի, ովքեր չգիտեն՝ ինչ է նշանակում պայքար և առաքինություն, ովքեր չգիտեն՝ ինչ է նշանակում հոգևոր ճառագայթում։ Սակայն դու մեծ նպատակներ ունես քո կյանքում։ Քո այս նպատակները պահանջում են ուշադրություն և հոգատարություն։
Ամենից առաջ հարգի՛ր և սիրի՛ր Աստծուն և ապա հարգի՛ր և սիրի՛ր քո ամուսնուն ինչպես «Տիրոջը», այսպես է հորդորում Ավետարանը։ Սակայն այն կինը, որը չի ճանաչում Տիրոջը, չի հարգում և սիրում Նրան, ինչպե՞ս կարող է հասկանալ սրա իմաստը։
Ամուսնությամբ քո գորովը և սերը թող բոցավառ լինի նրա հանդեպ, որին Աստված է քեզ տվել։ Նրա հանդեպ, որը եղավ քո կյանքի աչքը և ուրախությամբ լցրեց քո սիրտը։ Եթե անգամ հասկանաս, որ քո ամուսինը քեզ ավելի շատ է սիրում, քան դու նրան, նրան չանտեսե՛ս, միշտ մնա՛ քո դիրքում, ինչպես այն սահմանում է Ավետարանը։
Նրան հարգի՛ր և սիրի՛ր ինչպես «Տիրոջը»․․․ Իմացի՛ր, որ կին ես, ունես մեծ առաքելություն, բայց տարբեր քո ամուսնուց, որը պետք է լինի գլուխը։ Մի կողմ թո՛ղ երկու սեռերի անմիտ հավասարությունը և ջանա՛ կատարել ամուսնության պարտականությունները։ Դրանց կատարման ժամանակ կտեսնես, թե՛ որքան տոկունություն են պահանջում․․․
Իմացի՛ր, որ տղամարդիկ հեշտությամբ են բարկանում։ Նրանք անսանձ են և նման են առյուծներին։ Այս պարագայում կինը պետք է ավելի ուժեղ և բարձր լինի։ Պետք է խաղա գազանազուսպի դեր։ Ի՞նչ է անում գազանազուսպը, երբ գազանը մռնչում է։ Լինում է ավելի խաղաղ և բարությամբ մեղմացնում է զայրույթը։ Նրա հետ մեղմորեն և քաղցրորեն է խոսում, շոյում է նրան, գուրգուրում, դարձյալ շոյում, այսպես նրան հանդարտեցնում է․․․
Երբեք ինչ-որ սխալի համար մի՛ մեղադրիր և կշտամբիր ամուսնուդ։ Մի՛ կշտամբիր նրան որևէ թերության համար, եթե անգամ արդյունքը այն չէ, ինչը դու էիր ցանկանում։ Քանի որ սատանան նա է, ով որպես խոչընդոտ մուտք է գործում զույգերի համերաշխության մեջ․․․
Ամեն ինչ թող ձեզ համար ընդհանուր լինի․ և՛ ուրախությունը, և՛ տխրությունը։ Քանի որ պսակով ամեն ինչ ձեզ համար ընդհանուր եղավ։ Ընդհանուր է նաև հոգատարությունը, քանի որ այդպես է տունը ամրանում։ Արտահայտի՛ր քո կարծիքը, բայց թող ամուսինդ որոշի։
Երբ նրան տխուր տեսնես, այդ պահին կիսի՛ր նրա տխրությունը։ Քանզի տխրության պահին այն կիսելը մեծ սփոփանք է։ Սակայն անմիջապես պայծառեցրո՛ւ քո դեմքը և եղի՛ր հանգիստ, առանց տագնապի։ Կինը ալեկոծված ամուսնու համար խաղաղ նավահանգիստ է։
Իմացի՛ր, որ քո տան մեջ քո ներկայությունը անփոխարինելի է, դրա համար պետք է տանտիկնոջ բոլոր հոգատարություններով սիրես այդ տունը։ Քո տունը քո թագավորությունն է և քո շեմից շատ ելումուտ մի՛ արա։ Դրսի գործերը թող ամուսնուդ։
Ուշադրություն դարձրո՛ւ քո հարաբերություններին։ Ուշադիր եղի՛ր հաճախածդ հավաքներին։ Մի՛ գնա անվայել հավաքների, քանի որ քո անաղարտության համար մեծ վտանգ է։ Նման հարբերություններն ամաչկոտ մարդուց էլ են վերացնում ամոթը, աչքերը հանդիպում են աչքերին, իսկ երբ ամոթը վերանում է, ծնվում են ամենավատ չարիքները։ Սակայն մտերիմ ընկերներիդ հետ մասնակցի՛ր լուրջ հավաքներին, որպեսզի քո մտքում դրոշմվի մի լավ խոսք կամ ինչ-որ վատ սովորություն կարողանաս կտրել քեզանից կամ քո հարաբերությունները զարգացնես ընտրյալ հոգիների հետ։
Հարաբերություն մի ունեցիր ամբարտավան կանանց հետ, որոնց միտքը դուրսն է ցուցադրության համար։ Ոչ էլ անգամ պարկեշտ տղամարդկանց հետ, որոնց քո ամուսինը չի ցանկանում տեսնել իր տանը, որքան էլ դու նրանց շատ գնահատես։ Քո ամուսնուց, որին դու այսքան սիրում ես, ավելի լավ բան կա՞։ Որքան էլ քո միտքը բարձր լինի, մի մեծամտացի՛ր։
Գնահատում եմ այն կանանց, որոնց շատ տղամարդիկ չեն ճանաչում։ Մի՛ շտապիր աշխարհիկ խնջույքներին, եթե անգամ դրանք լինեն պսակի կամ ծննդյան առիթով։ Այնտեղ պարերով, ցատկերով ու ծիծաղներով, կեղծ երջանկությամբ վառվում են անօրեն կրքերը, որոնք մոլորեցնում են անգամ անարատներին և ողջախոհներին։ Անաղարտությունը շատ նուրբ բան է․ որպես մոմ արևի ճառագայթների մեջ։ Խուսափի՛ր նաև քո տանը խնջույքների սեղաններից։ Եթե կարողանայինք սահմանափակել ստամոքսի ախորժակը, կիշխեինք մեր կրքերին․․․
Հանդարտությունդ պահի՛ր և տեսքդ մի՛ այլափոխիր ո՛չ ծիծաղով, ո՛չ էլ ծամածռություններով, երբ բարկացած ես։ Ունկերիդ զարդերը թող չլինեն մարգարիտները, այլ թող լսեն լավ խոսքեր և վատ խոսքերի համար թող կողպեք լինեն մտքումդ։ Նրանք լինեն բաց, թե փակ, լսողությունը անաղարտ թող մնա։
Աչքերը ցուց են տալիս հոգու ողջ ներաշխարհը։ Քո կոպերից թող կաթի կուսական անաղարտ ամոթը և քեզ նայողների մոտ, անգամ քո ամուսնու մոտ, թող առաջացնի պարկեշտություն և անաղարտ ամոթ։ Շատ հարցերում նախընտրելի է աչքերդ փակ պահես՝ հայածքդ ներքև խոնարհած։
Եթե անսանձ լեզու ունենաս, քո ամուսինը կլինի քո թշնամին, անգամ եթե հազար այլ շնորհներ ունենաս։ Անսանձ լեզուն շատ անգամներ վտանգի է ենթարկում անգամ անմեղներին։ Եթե անգամ ճիշտ ես, նախընտրիր լռությունը։ Ավելի նախընտրելի է, որ ինչ-որ անվայել խոսքի համար քեզ վտանգի չենթարկես ։ Եթե անգամ ցանկություն ունես շատ բան ասելու, ավելի լավ է լռես։
Ուշադրություն դարձրու նաև քո քայլվածքին։ Քայլերդ խոհեմությամբ չափի՛ր։
Ուշադրություն դարձրո՛ւ և լսի՛ր նաև սա․ մարմնական անսանձ ձգտում մի՛ ունեցիր։ Համոզի՛ր նաև քո ամուսնուն, որ հարգի սուրբ օրերը։ Քանի որ Աստծու օրենքները Աստծու պատկերից ավելի բարձր են։

Եթե իմ նման ծերունուց հոգևոր խոսք ստացար, քեզ հանձնարարում եմ, որ դրանք պահես հոգուդ խորքում։ Այժմ այս նվերը քեզ եմ մատուցում։ Եթե ուզում ես նորից քեզ մաղթեմ ամենալավը, քեզ մաղթում եմ ամենալավը, քեզ մաղթում եմ, որ լինես պտղատու այգի՝ զավակների զավակներով, որպեսզի բոլորից շատ փառաբանվի Աստված, որի համար ծնվում ենք և դեպի Որը պետք է այս կյանքը առաջնորդենք»։

(Հունարեինց թարգմանությունը՝ Գաբրիել քահանա Վարդանյանի)

Կիսվել նյութով
Facebook Twitter Whatsapp Whatsapp Telegram Copy Link Print
Կիսվել
Նախորդ նյութը Garegin B 371 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՎԵՏՄԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
Հաջորդ նյութը 07.04.2022 12 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի խորհրդարանի նախագահին

Հետևեք մեզ սոց կայքերում

24.5k Followers Like
Twitter Follow
Instagram Follow
Youtube Subscribe
Telegram Follow

Լրահոս

2 1
Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ
Նորություններ
Ter Ararat 741
«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ
Նորություններ
Shurihkan Avetaran 21
Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ
Նորություններ
Chragaluyc 2025 13
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի քարոզը՝ խոսված Սբ. Հարության Ճրագալույցի պատարագին
Եկեղեցական քարոզներ
Ktak e1492016805685
ԿՏԱԿ. «Սգո Ավագ ուրբաթի քարոզ` առաքեալի հետևյալ խոսքի համաձայն. կտակը հետ մահու է հաստատուն»
Քրիստոնեական

Ընթերցեք նաև

2 1
Նորություններ

Փաշինյանը անդրադառնում է Անկյուրիայի ժողովին՝ մի կերպ արտասանելով դրա անունը և, իբր, վերլուծելով դրա 20-րդ կանոնը. Տեր Արարատ

18 Հունիսի, 2025
Ter Ararat 741
Նորություններ

«Կանոնագիրք Հայոց»-ում Սբ․ Հովհան Օձնեցու հեղինակությամբ Փաշինյանի մեջբերած նման կանոն չկա․ Տեր Արարատ

6 Հունիսի, 2025
Shurihkan Avetaran 21
Նորություններ

Ապրիլի 27-ին Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը կբերվի Արագածոտնի թեմ

25 Ապրիլի, 2025
Screenshot 2 e1742375129259
Նորություններ

Ինչու է կարգալույծ արվել Արմեն քահանա (Սարգիս) Մելքոնյանը․ պարզաբանում են Մայր Աթոռից

18 Մարտի, 2025

Կայքի պատասխանատու՝
Տեր Համբարձում քահանա Դանիելյան:

Հարցեր քահանային

Լուրեր

  • Նորություններ
  • Հարցազրույցներ
  • Սոցկայքեր

Հոգևոր

  • Գրադարան
  • Տեսանյութեր
  • Երգեր
  • Եկեղեցական տոներ
  • Աղոթքներ

Կրթական

  • Քարոզներ
  • Պահք
  • Վանքեր և եկեղեցիներ
  • Վարք սրբոց
  • Աղանդներ

Աստվածաշունչ

  • Աստվածաշունչ (առցանց)
  • Սուրբգրքային ընթերցվածքներ
Հոգևոր կայքէջՀոգևոր կայքէջ
Հետևեք մեզ:

© 2014 - 2022թթ․ Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Lost your password?